ԼՐԱՀՈՍ

լրահոս

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

June 6, 2026, 12:39 am

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնություն ստանալու վերաբերյալ

June 6, 2026, 12:37 am

Ռուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի

May 25, 2026, 1:16 am

19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

May 6, 2026, 10:27 pm

«Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք». Թրամփ

April 5, 2026, 6:37 pm

ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները

March 12, 2026, 11:10 pm

Իրանում գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու, պատերազմը կարող է շուտով ավարտվել. Թրամփ

March 11, 2026, 10:37 pm

Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել․ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում կա

March 10, 2026, 9:00 pm

«Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ

March 7, 2026, 4:11 pm

Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. Անիտա Հիպերը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

March 3, 2026, 11:14 pm

Հայաստանը կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ. ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններն ամբողջությամբ

February 9, 2026, 10:30 pm

ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստան կժամանի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը

February 8, 2026, 9:48 pm

Հայաստանն առաջին անգամ ցուցադրել է Հնդկաստանից ձեռք բերված սպառազինության որոշ նմուշներ

February 8, 2026, 9:26 pm

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ

January 22, 2026, 11:00 pm

Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով

December 5, 2025, 10:02 pm

Ժուռնալիստների միության գույքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան

November 15, 2025, 9:31 pm

Բրիտանական ոստիկանությունը որոնում է սխալմամբ ազատ արձակված երկու բանտարկյալի. BBC

November 6, 2025, 12:14 pm

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են

October 20, 2025, 12:20 pm

Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ

October 17, 2025, 4:51 pm

ԵՄ-ն պատրաստ է կիրառել իր գործիքները «Թրամփի ուղի» նախագիծը, «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչելու համար

October 17, 2025, 11:53 am

Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց

October 16, 2025, 11:04 am

Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է

October 13, 2025, 11:08 pm

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

October 12, 2025, 12:09 am

«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին

October 2, 2025, 11:20 pm

ՀՀ վարչապետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ալիև հանդիպումից

October 2, 2025, 8:47 pm

Հայաստանի նոր միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. Փաշինյան

October 1, 2025, 9:52 pm

Ամենամեծ զորակոչը 2016-ից ի վեր. Պուտինը հրամանագիր է ստորագրել

September 30, 2025, 9:35 am

Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինը որպես պետություն

September 23, 2025, 11:55 am

Լեհաստանը զգուշացրել է ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ի օդային տարածք մտած բոլոր օբյեկտները կխոցվեն

September 22, 2025, 11:06 pm

Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է

September 19, 2025, 11:25 pm

ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ ԱՆՋԱՏՈՒՄ ԵՆ «ՅԱՆԴԵՔՍ ՏԱՔՍԻ» ՀԱՄԱԿԱՐԳԻՑ

August 7, 2019, 2:35 am

4137

Մոսկվայի հայ վարորդների շրջանում դժգոհություն է առաջացել։ «Յանդեքս տաքսի» ծառայությունը զանգվածաբար անջատում է հայ վարորդներին պատվերների հարթակից։

Այս մասին «Հրապարակին» տեղեկացրեց մոսկվաբնակ վարորդներից մեկը, որը աշխատում է  «Յանդեքս տաքսի» ռուսական տրանսազգային ընկերությունում։ 

«Հայերի մեքենաները ուրբաթ օրվանից անջատում են ցանցից։ Մաքսային միության բոլոր մյուս երկրների վարորդները միացած են «Յանդեքսի» ագրեգատին, բացի հայերից։ Ստացվում է, որ Մոսկվայում ասենք կիրգիզները ավելի բարձր կարգավիճակ ունեն, քան հայերը», - ասում է մեր հայրենակիցը։

Վարորդների դիմումներին «Յանդեքս տաքսի» ռուսական տրանսազգային ընկերությունից պատասխանում են, որ օրենքով ՌԴ տարածքում կոմերցիոն գործունեություն կարող են ծավալալ միայն այն երկրների քաղաքացիները, որտեղ ռուսերենը երկրորդ պետական լեզվի կարվավիճակ ունի։ 

«Նույն իրավիճակը եղել է նաև անցյալ տարի։ Մեր վարորդներին նորից անջատել էին էլեկտրոնային հարթակներից։ Մի կերպ կարողացան բացատրել, որ Մաքսային միության երկրների վրա այս դրույթները չեն տարածվում, և հայ վարորդներին կրկին թույլ տվեցին մնալ «Յանդեքս» համակարգում։ Այժմ ամեն ինչ կրկնվում է», - ասում է մոսկվաբնակ վարորդը։ 
Երևանում «Յանդեքս տաքսի» ռուսական տրանսազգային ընկերության համար բոլոր պայմանները ստեղծված են։ «Զվարթնոց» օդանավակայանում, օրինակ, «Յանդեքսի» վարորդներին թույլ են տալիս մտնել տարածք և ուղևորների սպասարկել, իսկ ՌԴ մայրաքաղաքում համապատասխան վերաբերմունք հայերի նկատմամբ չկա։ Այս հանգամանքը հայ վարորդներին նրանց նյարդայնացնում է։ 

Մոսկվայի քաղաքի ադմիսնիստրատիվ տեսչությունը հաճախ է տուգանում հայ վարորդներին, նրանց արգելելով հայկական վարորդականով երթևեկել։ Մեքենաները տուգանային հրապարակ են տանում, և մեծ գումարներ կորզելուց հետո միայն ազատում են։ 
Աշոտ Մարտիրոսյանը պատմում է, որ երեկ իրեն կանգնեցրել է ՃՈ տեսուչը և տուգանել է 4000 ռուբլիով, ինչը մոտ 30 հազար դրամ է։ «Կանգնեցրեց, ամեն ինչ ցույց տվեցի, միայն մահվան թուղթ չունեի, երևի։ Ասում ա՝ բա գիտես, չէ, որ հայկական պռավայով չես կարա քշես։ Ասում եմ, լսի, ես ռուսերեն թարգմանել եմ, 5000 ռուբլի եմ տվել, որ դու կարդաս։ Ասում ա, ի՞նչ կապ ունի։ ես 5 տարի աշխատում եմ, սենց բան չկար։ Թե ինչ կատարվեց թավշյա հեղափոխությունից հետո, չգիտեմ»։ Երկու ամիս առաջ Աշոտ Մարտիրոսյանից հայկական վարորդականով մեքենա վարելու համար խլել են ավտոմեքենան։ 5000 ռուբլի է վճարել, որ հետ բերի։ «Ես 8 հոգու եմ պահում իմ վաստակած փողով։ Ի՞նչ եմ անելու, չգիտեմ», - ասում է հայ վարորդը։  Նա արտագնա աշխատանքների Մոսկվա է մեկնել 5 տարի առաջ։ 

ՌԴ տարածքում հայկական վարորդական իրավունքի կիրառման արգելքը հանելու հարցը հաճախ է բարձրացվում երկու երկրների պաշտոնյաների հանդիպումների ժամանակ, բայց իրավիճակը գնալով ավելի անտանելի է դառնում։ 

Վարդան Սաֆարյանը Մոսկվայում մոտ 30 վարորդներից կազմված տաքսի ընկերություն ունի։ Նա վստահեցնում է, որ ուրբաթ օրվանից իր բոլոր վարորդները անջատված են «Յանդեքսի» հարթակից։ «Իմ դեպքում դեռ ոչինչ, բայց կան հայ մարդիկ որոնք ունեն 100 և ավելի մեքենաներ։ Ի՞նչ են նրանք անելու։ Նրանց դեպքում լուրջ խնդիր է առաջանալու։ Այո, այստեղ օրենք կա, որ եթե օտարերկրյա քաղաքացու են թույլ տալիս առևտրային գործունեությամբ զբաղվել, ապա նա պետք է լինի Ռուսաստանի քաղաքացի։ Բայց չեմ կարծում, որ հայերի հանդեպ հատուկ քաղաքականություն է սա, ուղորդված ինչ-որ հրահանգ - ասաց նա «Հրապարակի» հարցերին պատասխանելով, -ուղղակի կան շահարկումներ հայկական թեմայի շուրջ»։

Նյութի աղբյուր. hraparak.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա