ԼՐԱՀՈՍ
լրահոս
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ինչու է ճապոնական աճուրդի կայքը արգելափակվել հայ ներմուծողների համար
August 3, 2019, 1:39 pm
4077
Հայաստանում երրորդ երկրից մեքենաներ ներմուծողները վերջին օրերին խուճապային տրամադրությունների մեջ են։ Ճապոնական աճուրդի կայքերը, որտեղից հայերը բավական մատչելի գներով մեքենաներ են գնում, փակվել են և այլևս հասանելի չեն հայ ներկրողների համար։ Ավելի ճիշտ՝ աճուրդի մասնակցող հայ ներկրողների անձնական էջերն են արգելափակվել։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրից, ոչ ԵԱՏՄ տարածքից մեքենաների ներկրման մաքսատուրքը մոտ 6 անգամ թանկանալու է։ Թեև աճուրդի կայքերի հասանելիության սահմանափակումը կապվում է այս հանգամանքի հետ, թե ճապոնացի դիլերները սահմանափակել են արտահանումը, քանի որ չեն կարող մինչև հունվարի 1-ը ապահովել արդեն իսկ գնված մեքենաների փոխադրումը, սակայն խնդիրն այդքան էլ դա չէ։
Ավտոներկրողներից մեկն «Առաջին լրատվական» -ին պատմեց, որ ճապոնական կողմի համար բացարձակ էական չէ, թե հունվարի 1-ից Հայաստանի համար ինչ նոր կարգավորումներ են գործելու, և ինչ մաքսատուրք է սահմանվելու 2020-ի հունվարի 1-ից։ Աճուրդային կայքերը հայ ներկրողների համար անհասանելի են դարձել մեկ այլ պատճառով։ Բանն այն է, որ վերը նշված թանկացման պատճառով այս տարեսկզբից սկսած՝ հայ ներմուծողները հսկայական քանակությամբ մեքենաներ են գնում և արդեն իսկ գնել են, որոնք ճանապարհին են։ Այս տարվա առաջին 6 ամսվա ներկրման ծավալն արդեն իսկ գերազանցել է նախորդ տարվա ամբողջ ժամանակահատվածը միասին վերցրած։ Մեզ պատմեցին, որ խնդիրն այն է, որ հայ ներմուծողները վերջին շրջանում գնում և Հայաստան են տեղափոխում հիմնականում մեծ՝ 7 տեղանոց մեքենաներ։ Իսկ ճապոնացի դիլերները 1 կոնտեյների մեջ կարողանում են տեղավորել ընդամենը 3 հատ 7 տեղանոց մեքենա, մինչդեռ, 5 տեղանոց մոտ 6 մեքենա է տեղավորվում նույն կոնտեյներում։ Մինչդեռ, դրանց երկուսի դիմաց էլ վճարվում է նույն գինը։
«Հիմա ճապոնացիները առևտրային հարաբերությունների մեջ չեն մտնում մեզ հետ հենց այդ պատճառով։ Հսկայական քանակությամբ մեքենաներ են գնվել, իրենց մոտ էլ են կուտակումներ առաջացել, և իրենց համար ավելի լավ է մի կոնտեյներով 6 մեքենա ուղարկել, քան 3։ Փոխադրումն էլ երբեմն տևում է մինչև 6-7 ամիս։ Ու դա իրենց ձեռնտու չէ։ Առանց այդ էլ իրենք չեն հասցնում սպասարկել էդ մեծ քանակը»,- ասաց մեր զրուցակիցը։
Ի դեպ, կրկին շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ այս ամսվա 20-ից ներմուծողների համար կարգելափակվի նաև ԱՄՆ-ի ավտոաճուրդներին մասնակցելու հնարավորությունը։ Ավտոներկրողներից մի քանիսը մեզ հետ զրույցում ասացին, որ իրենք նման տեղեկության չեն տիրապետում։ Իսկ իրենց էջերի արգելափակումը ամերիկյան աճուրդային կայքերում աբսուրդ կլինի, քանի որ ԱՄՆ-ի խնդիրը չէ, թե իր երկրից ով ինչ մեքենա կգնի և ինչ գնով կմաքսազերծի։
«Այդ երկիրը մեքենան առաջարկում է։ Դու ուզում ես գնիր, չես ուզում՝ մի գնիր։ ԱՄՆ-ին բացարձակ չի հետաքրքրում, թե դու իր երկրից առած մեքենան ինչ գնով կմաքսազերծես։ Մաքսազերծումն արդեն մեր երկրի խնդիրն է»,- ասաց մեր զրուցակիցը։
Ի դեպ, մեր բոլոր զրուցակիցները միաբերան նշում էին, որ 2020 թվականի հունվարից շատ տխուր պատկեր է ստեղծվելու, մեծ թվով մարդիկ պարզապես գործազուրկ են մնալու։ «Վերջին տարիներին Հայաստանի կեսը ավտոյի գործ էր անում, հիմա որ թանկացավ, մեծ մասն էլ չի կարող էդ գործով զբաղվել։
Կմնան մի քանի խոշորներ, իսկ մնացածս կդառնանք գործազուրկ։ Ըստ որում՝ մնացած ասելով՝ թիվը շատ-շատ մեծ ա։ Թե դրանից հետո պետությունը ոնց պետք ա լուծի էդ մարդկանց զբաղվածության հարցը, շատ մեծ հարց ա։ Կտեսնեք՝ բողոքի, դժգոհության ինչ ալիք կբարձրանա, երբ մարդիկ այլևս չկարողանան իրենց ընտանիքներին կերակրել»,- ընդգծեց ավտոներկրող Ստեփան Սահակյանը։
Նյութի աղբյուր. Առաջին լրատվական
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ