ԼՐԱՀՈՍ

լրահոս

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

«Կտրաքացնեմ սաղիդ». 29-ամյա երիտասարդը «Կոնվերսբանկը» պայթեցնելու սպառնալիքով հափշտակել է $200 հազար

April 10, 2019, 9:40 pm

3856

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Վարդան Լ. Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Պյոտր Ցիգանկովի գործի դատական քննությունը: 1988 թվականին ծնված Պյոտր Ցիգանկովին մեղադրանք է առաջադրված ավազակային հարձակմամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ցիգանկովի շահերը պաշտպանում է փաստաբան Բակուր Օհանյանը: Մեղադրանքը պաշտպանում է դատախազ Գ. Մարգարյանը: Գործով տուժող Էլեն Ք.-ի ներկայացուցիչն է փաստաբան Կարմեն Պողոսյանը: Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը 11-ի սահմաններում Պյոտր Ցիգանկովը ավազակային հարձակում է կատարել Սայաթ-Նովա 19 հասցեում գործող՝ «Կոնվերսբանկի» «Սայաթ-Նովա» մասնաճյուղի վրա և հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար: Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հոկտեմբերի 5-ին մի քաղաքացի գնացել է «Կոնվերսբանկի» հիշյալ մասնաճյուղ և ասել է, թե 60 հազար եվրո փոխանակելու գործարք է ուզում կատարել: Նա ասել է, թե գործարք կատարելու համար հաջորդ օրը բանկ կգնա իր եղբայրը, քանի որ ինքը հիվանդ է: Ըստ մեղադրանքի՝ հոկտեմբերի 6-ին ենթադրաբար՝ Պյոտր Ցիգանկովը ժամը 16-ի սահմաններում մոտեցել է բանկի մասնաճյուղին, նույնիսկ ներս է մտել, բայց արագ էլ դուրս է եկել՝ առանց որևէ գործողություն կատարելու: Հոկտեմբերի 9-ին, ժամը 11-ի սահմաններում, ըստ մեղադրանքի՝ Պյոտր Ցիգանկովը՝ կեպին գլխին, ձեռքով դեմքի ստորին մասը ծածկած՝ մտել է բանկի «Սայաթ-Նովա» մասնաճյուղ և հայտնել է, թե 60 հազար եվրո փոխանակելու գործարքը կատարելու է եկել, պետք է հանդիպի բանկի կառավարչին: Նրան ուղարկել են մասնաճյուղի տնօրեն Էլեն Ք.-ի մոտ: Տնօրենի հետ առանձին մնալով, ըստ մեղադրանքի՝ Պյոտր Ցիգանկովը Էլեն Ք.-ին է փոխանցել մի թուղթ, որի վրա գրված էր. «Հիմա էս սումկեն դնում ես սեյֆին ու սաղ փողը լցնում ես մեջը… Մի բան նկատեցի՝ կտրաքացնեմ սաղիդ»: Էլեն Ք.-ն սեյֆում եղած գումարը՝ տարբեր տարադրամներով՝ շուրջ 200 հազար դոլարին համարժեք գումար, լցրել է Ցիգանկովի տված պայուսակի մեջ: Պայուսակը նորից փոխանցել է Ցիգանկովին: Վերջինս, ըստ մեղադրանքի, պահանջել է, որ Էլեն Ք.-ն իր հետ դուրս գա բանկի մասնաճյուղից ու որոշ ճանապարհ անցնի: Ապա Ցիգանկովը փախել է, իսկ Էլեն Ք.-ն վերադարձել է բանկ: Գործի՝ Ցիգանկովի մասը, անջատված է մայր գործից: Մայր գործով դեռ քննություն է կատարվում՝ Ցիգանկովի հանցակցին կամ հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Գործով առգրավվել են ինչպես «Կոնվերսբանկի» «Սայաթ-Նովա» մասնաճյուղի ներքին ու արտաքին տեսագրող սարքերի, այնպես էլ տվյալ հասցեին հարակից շենքերի վրա առկա արտաքին տեսագրող սարքերի, նաև՝ Սարալանջի փողոցի որոշակի հատվածում և դրան հարակից հատվածներում առկա տեսագրող սարքերի տեսագրությունները: Դրանց զննման արձանագրությունների համաձայն՝ դեպքի պահին մուգ հագուստով, ««Puma» գրառմամբ կեպիով, դեմքի ստորին մասը ձեռքով փակած՝ մի տղամարդ մտել է բանկ, անցել է տնօրենի աշխատասենյակը, ապա տղամարդը տնօրենին է փոխանցել մի թուղթ, հետո՝ պայուսակը: Տնօրենը ինչ-որ գործողություն է կատարել և պայուսակը հանձնել է տղամարդուն: Նրանք դուրս են եկել բանկի մասնաճյուղից, կարճ ժամանակ անց տնօրենը վերադարձել է… Հարձակումը գործողի փախուստի ճանապարհին գտնվող աղբարկղի միջից հայտնաբերվել է թուղթ՝ վրան ձեռագրով գրված տեքստ բանկի մասնաճյուղի տնօրենին ուղղված՝ բանկը պայթեցնելու սպառնալիք ու սեյֆի ամբողջ գումարը պայուսակի մեջ լցնելու պահանջ… Որոշ տեսագրություններում քննիչը նկատել է, որ հարձակումը կատարած տղամարդու դեմքի ստորին հատվածում, որը նա ամբողջ ժամանակ փակում էր ձեռքով, մազածածկույթ կա… Տեսագրությունների զննության, ինչպես նաև անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու գործողության ժամանակ տուժող Էլեն Ք.-ն մատնացույց է արել այն երիտասարդին, ով իրեն սպառնացել է պայթեցնել բանկը ու հափշտակել է շուրջ 200 հազար դոլարին համարժեք գումար: Տուժողը նշել է, թե հարձակվողը 25-30 տարեկան կլիներ, այդ երիտասարդին ճանաչել է սուր, նիհարավուն դեմքից, երկարավուն քթից, դնչից և այլ դիմագծերից: Պյոտր Ցիգանկովը դեպքի պահին 29 տարեկան էր: ՍԷԿՏ համակարգով կատարված ստուգման արդյունքով՝ Պյոտր Ցիգանկովը վերջին անգամ ՀՀ սահմանը հատել է 2017 թվականի հոկտեմբերի 1-ին. Բագրատաշենի անցակետից նա դուրս է եկել ՀՀ տարածքից, իսկ 2017 թվականի հոտեմբերի 6-ին «Զվարթնոց» օդանավակայանով մուտք է գործել Հայաստան: Դատարանը վկաների հարցաքննության փուլում է: Հարցաքննվեց «Կոնվերսբանկի»՝ հարձակման ենթարկված մասնաճյուղի անվտանգության աշխատողը: Վկա Ավագյանը դեպքի պահին եղել է «Պանտերա սեքյուրիթի» ընկերության աշխատողը, «Կոնվերսբանկի» «Սայաթ-Նովա» մասնաճյուղում անվտանգության ապահովման պարտականությունն է կատարել: Հերթապահությունը իրականացրել է մենակ: 2018 թվականի ապրիլի 1-ից վկա Ավագյանն արդեն հիշյալ ընկերության աշխատակից չէ: Դեպքից հետո առաջին անգամ հարցաքննվել է դեպքին հաջորդած գիշերը, երկրորդ անգամ հարցաքննվել է 2018 թվականի մայիսի 3-ին: Վկան դատարանում նշեց՝ նախաքննական հարցաքննությունների ժամանակ նկարագրել է ենթադրյալ հափշտակությունը կատարած անձին, թվարկել է բոլոր արտաքին հատկանիշները, որոնք մտապահել է: Իսկ ներկայումս, պնդելով իր նախաքննական ցուցմունքները, չի կարող հիշել, թե կոնկրետ որ հատկանիշներն էր առանձնացրել դեպքից անմիջապես հետո: Վկան նշել է, որ 2017 թվականի հոկտեմբերի 6-ին ինքը հերթապահել է «Կոնվերսբանկի» «Սայաթ-Նովա» մասնաճյուղում: Իրեն է մոտեցել մի անծանոթ երիտասարդ ու ցանկություն է հայտնել հանդիպելու բանկի կառավարչի հետ: Երիտասարդին ասել է, որ սպասի սրահում, ինքը մտել է կառավարչի մոտ ու հայտնել է, որ մի երիտասարդ ցանկանում է հանդիպել նրան: Կառավարիչը թույլ է տվել, որ երիտասարդը մտնի իր աշխատասենյակ: Վկա Ավագյանը դուրս է եկել մասնաճյուղի սրահ, սակայն երիտասարդն արդեն այնտեղ չէր: Ավագյանը նայել է պատուհանից, երիտասարդին չի տեսել: Նույնիսկ հարցրել է աշխատողներից մեկին՝ ո՞ւր գնաց երիտասարդը, աշխատողն ասել է, որ նա դուրս է եկել: Անվտանգության աշխատողը կառավարչին հայտնել է, որ երիտասարդը հեռացել է: Վկա Ավագյանն ասաց, որ հաճախորդները տարբեր էին լինում, պատահում էր՝ չէին սպասում, իր իրավունքների մեջ չէր մտնում՝ հաճախորդին հարցնել՝ ինչո՞ւ չի սպասել, չսպասելու մեջ աննախադեպ ու վտանգավոր բան չի տեսել, որ նրա հաջորդ այցին ավելի զգույշ լիներ: Նույն երիտասարդը բանկի մասնաճյուղ է այցելել երեք օր անց՝ հոկտեմբերի 9-ին: Նա մոտեցել է իրեն, ասել է, թե բանկի գլխավոր տնօրենի գիտությամբ է եկել ու ցանկանում է հանդիպել կառավարչին: Անվտանգության աշխատողը երիտասարդի մասին հայտնել է կառավարչին ու թույլտվություն ստանալով՝ երիտասարդին ուղեկցել է կառավարչի առանձնասենյակ: Վկան նշել է՝ որևէ արտառոց բան չի նկատել: Այդ ընթացքում իր ուշադրության կենտրոնում մասնաճյուղի սրահն էր, ապա մի քանի րոպեով բացակայել է՝ գնացել է սանհանգույց: Երբ վերադարձել է բանկի սրահ, տեսել է, որ կառավարիչը ներս մտավ, գնաց իր սենյակ ու նշան արեց, որ ինքը մտնի աշխատասենյակ: Կառավարիչը, գտնվելով շատ հուզված վիճակում, արտասվելով ասել է, թե իր մոտ մտած երիտասարդը, սպառնալով պայթեցնել բանկը, մեծ գումար է հափշտակել ու հեռացել է: Կառավարչի ձեռքերը հուզմունքից դողում էին… Վկա Ավագյանը բանկից հափշտակություն կատարած երիտասարդին նախաքննական ցուցմունքում նկարագրել է հետևյալ կերպ՝ 30-35 տարեկան, հասակը՝ մոտ 165 սմ, նիհար, մազերը՝ շագանակագույն, մորուքով, քիթը՝ սուր և մի փոքր դեպի վերև ուղղված: Երիտասարդի գլխին կեպի կար, աչքերին՝ մուգ ակնոց, հագուստը մուգ է եղել, ձեռքին պայուսակ է ունեցել՝ ուսապարկի ձևի: Նրա վարքագծում անվտանգության աշխատողը կասկածելի բան չի նկատել, նրան առանձնահատուկ ուշադրության կենտրոնում չի պահել: Այդ երիտասարդը երկու անգամն էլ բանկ է մտել մենակ… Իր երկրորդ նախաքննական հարցաքննության ժամանակ վկա Ավագյանը հայտնել է, որ համացանցային լրատվական կայքերից մեկում տեսել է իրավապահների պատրաստած հաղորդումը՝ «Կոնվերսբանկի» «Սայաթ-Նովա» մասնաճյուղի վրա հարձակում կատարած անձանց վերաբերյալ: Ցուցադրվել են մի քանի անձանց լուսանկարներ, որոնց մեջ վկա Ավագյանը ճանաչել է բանկի մասնաճյուղից ենթադրաբար հափշտակություն կատարած անձին, ում հետ ինքն առնչվել էր վերը նկարագրված ձևով: Տվյալ երիտասարդի անուն-ազգանունը նշված էր տվյալ հաղորդման մեջ ՝ Պյոտր Ցիգանկով: Անվտանգության աշխատողը պնդել է, թե համոզված է՝դեպքից երեք օր առաջ բանկ եկած, դեպքի օրը բանկի մասնաճյուղի կառավարչի մոտ մտած ու սպառնալիքով գումար հափշտակած անձը նույն այդ լուսանկարում պատկերված անձն էր՝ Պյոտր Ցիգանկովը… 2017 թվականի հոկտեմբերի 5-ին՝ դեպքից չորս օր առաջ, բանկի մասնաճյուղ մտած որևէ կասկածելի անձի վկան չի մտաբերել, իսկ տեսագրված նյութը դիտելով՝ վերհիշել է, որ այդ օրը բանկի սրահ էր մտել գլխարկով, դեմքի ստորին մասը ձեռքով փակած մի տղամարդ: Նա անընդհատ հազում ու դեմքը փակում էր… Որևէ կասկածելի արարք, ըստ վկայի, այս անձը բանկի սրահում չի կատարել: Վկա Ավագյանը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել նաև Պյոտր Ցիգանկովի հետ առերես հարցաքննվելու համար, սակայն հարցաքննությունը տեղի չի ունեցել: Վկա Ավագյանի հարցաքննությունը հայտարարվեց ավարտված: Այս գործով դատարանը պետք է հարցաքննի ևս երկու վկայի: Վկաների հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստում՝ ապրիլի 15-ին:

Նյութի աղբյուր. Առաջին լրատվական

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա