ԼՐԱՀՈՍ

լրահոս

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

«Սանիթեքը» ոչինչ չի անում և քաղաքային իշխանությանը փաստի առաջ է կանգնեցրել, ավելին՝ պատերազմ են հայտարարել միմյանց. Վ. Խաչատրյան

July 22, 2019, 3:08 pm

4162

Երևանի համար առաջնահերթ խնդիրն աղբահանությունն է. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը՝ ամփոփելով քաղաքային իշխանության մեկ տարվա աշխատանքը։

«Ամառվա այս շոգին առավել քան զգում ենք դա, երբ տուրիստները քաղաքում շատ են, լրացուցիչ ծանրաբեռնվածությամբ պետք է աշխատի քաղաքի մաքրությամբ զբաղվող կառույցը, սակայն պարզվում է, որ նման կառույց չկա»,- ասաց նա և նշեց, որ «Սանիթեքը», ըստ էության, ոչինչ չի անում և քաղաքային իշխանությանը փաստի առաջ է կանգնեցրել: 

«Ավելին՝ պատերազմ են հայտարարել մեկը մյուսին, դատի են տալիս միմյանց, արդյունքում տուժում է քաղաքացին»,- ասաց նա և նշեց, թե պատճառն այն է, որ ժամանակին համապատասխան ձևով մրցույթ չեն անցկացրել և արդյունքում շահել է մի կազմակերպություն, որը ոչ մի ձևով նախկինում հայտնի չի եղել որպես աղբահանություն իրականացնող կառույց: 

Վաչագան Խաչատրյանը վստահ է, որ քաղաքապետ Հայկ Մարությանը և ամբողջ աշխատակազմն այն մարդիկ են, որոնք սրտացավ են և ամեն ինչ անում են որպեսզի օր առաջ այս վիճակից դուրս գան, բայց դեռ չի ստացվում: 

Ըստ նրա՝ քաղաքային իշխանությունը պետք է հրապարակի «Սանիթեքի» հետ պայմանագիրը՝ հասկանալու համար, թե ով է ի վերջո այս վիճակի համար պատասխանատու։ «Չգիտեմ, թե ինչ հանգամանքերից ելնելով չի անում»,- ասաց նա և նշեց, որ քաղաքապետարանից ասում են, թե պայմանագրի պահանջները չեն կատարվում, «Սանիթեքն» էլ ասում է, որ աղբամանները կոտրում են: 

Ըստ Խաչատրյանի՝ չնայած աղբահանության համար արվող վճարների մասին չի խոսում, ինքը հաշվարկել է և համոզվել, որ բավական լուրջ վճարումներ են արվում:

Նա նաև նշեց, որ «Սանիթեքը» վարկեր է վերցրել, պարտքերի մեջ խրվել, իսկ աղբատար ավտոմեքենաների, աղբամանների՝ հայտարարված քանակը չի համապատասխանում իրականությանը, դրանք ավելի քիչ են։

Վահագն Խաչատրյանը նշեց, որ խնդրի լուծման համար մեկ տարբերակ գտել են՝ պետք է քաղաքային իշխանությունն իրականացվի աղբահանություն, սակայն նա նշեց, որ դա իր համար ընդունելի չէ։

«Ես միշտ ասել եմ, որ չի կարելի նման ծառայությունները պետությանը վստահել, ուղղակի պետք է նորմալ մրցույթ անցկացնել և դա պատվիրակել մի որևէ կառույցի։ Բայց, անելանելի վիճակից ելնելով, քաղաքային իշխանությունը որոշել է «ԿամԱզ»–ները բերել, որ ասեն՝ մեքենաները չի հերիքում, «Սանիթեք»–ն էլ ասի՝ խնդրեմ, վերցրեք»,- ասաց նա և նշեց, որ հեռու պետք չէ գնալ, կարող են Թբիլիսիի փորձն ուսումնասիրել, թե ոնց են աշխատում, որ այնտեղ աղբ չես տեսնում: 

Վահագն Խաչատրյանը նաև խոսեց Երևանի բնակֆոնդի մասին՝ նշելով, որ այն անմխիթար վիճակում է։ «Սկսած այն ժամանակներից բնակֆոնդի հետ ինչ փորձարկումներ ասես, որ չարեցին, գազիֆիկացում, էլեկտրաֆիկացում, ամենաայլանդակ միջամտությունը՝ կետային քաղաքաշինական լուծումներ: Փոխանակ բակային տարածքներն ավելացնեն, բարձրահարկ շենքեր կառուցեցին, և այդ ամենի հեղինակը Նարեկ Սարգսյանն էր, որը պատասխանատու էր քաղաքաշինության համար»,– ասաց նա՝ ավելացնելով, որ այդ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն։

«Այս օրերին երբ մի քիչ ջերմաստիճանը բարձրանում է տրանսպորտային կոլապսի մեջ ենք հայտնվել, շարժվելու տեղ չկա, մարդիկ չեն էլ կարողանում երեկոյան ժամերին դուրս գալ բակ, մի քիչ թարմ օդ շնչել, բեռ է, որ կուտակվել է և եկել է այսօրվա իշխանության ուսերին: Չեմ նախանձում այն մարդկանց, որոնք կգան ընտրությունների ճանապարհով և կսկսեն ղեկավարել քաղաքը, խոսեք քաղաքային իշխանության հետ, կխոստովանեն, որ չեն էլ պատկերացնում, որ նման պատմությունների մեջ կհայտնվեն»,-ասաց նա:

Նյութի աղբյուր. Tert.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա