ԼՐԱՀՈՍ
լրահոս
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Անշարժ գույքի կադաստրի վարչության պետը դիմում է գրել
July 15, 2019, 11:34 pm
3734
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը ներկայացրել է ԱՄՆ-ում օրերս ավարտված ֆորումին իր և տեղակալ Լևոն Մելիքյանի մասնակցության արդյունքը՝ այն որակելով շատ արդյունավետ (ընթացիկ մանրամասները՝ Կոմիտեի կայքէջում և սոցէջերում, իսկ կոնկրետ շոշափելի արդյունքի մասին հրապարակումը՝ առաջիկայում)։ Այս մասին հայտնում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մամուլի ծառայությունը:
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանով հուլիսի 12-ից դադարեցվել են անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պետ Հմայակ Հակոբյանի լիազորությունները՝ «ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու և ոչ պատշաճ կատարելու համար»։ Հրամանին նախորդել է որոշումը՝ խիստ կարգապահական տույժ նշանակելու մասին, իսկ դա կայացվել է ծառայողական քննության արդյունքի և եզրակացության հիման վրա։
Այս մասին տեղեկացնելով աշխատանքային խորհրդակցության այսօրվա մասնակիցներին, Սարհատ Պետրոսյանն ավելացրեց, որ հստակ է.
«Եթե որևէ ստորաբաժանման ղեկավար ձախողում է կամ չի աջակցում մեր որդեգրած բարեփոխումային ծրագրերին՝ մեզ հետ ճանապարհ չունի անցնելու, հատկապես դրանց համար պատասխանատու պաշտոններում։ Իսկ որպես վարչության պետ ունեցած վատ արդյունքից բացի, «փնթի» գործողություններն այլ ինչ հետևանքներ կունենան, ես չգիտեմ»։
Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի IT խորհրդական Դավիթ Ամատունին զեկուցեց, թե ինչ են պարզել բոլոր գրասենյակներում անցկացվող՝ տեսաներածման սարքավորումների վիճակն ու կարիքները գնահատելիս։ Հստակ հաշվարկված է, թե քանի և որ գրասենյակներում են սարքավորումները «բարոյապես շատ հնացած» կամ բազմաֆունկցիոնալ, ինչը փաստաթղթեր լուսապատճենելու դեպքում ավելի վատ է, քան հին սարքերը։
Վերլուծությունը՝ թե որտեղ կոնկրետ ինչ սարքավորում պետք է տեղադրել, իհարկե, կարվի։ Ամեն դեպքում, Սարհատ Պետրոսյանն առաջարկեց ժամանակավոր լուծում գտնել՝ քիչ թե շատ որակյալ լուսապատճենում ապահովելու համար, բայց գնումները մի փոքր հետաձգել, որպեսզի բացառվի կրկնակի ծախսը։ Բանն այն է, որ սեպտեմբեր ամսին ժամանելու են «Թայեքսի» և միջազգային այլ ընկերությունների փորձագիտական առաքելությունները, որոնք հայկական կադաստրի արխիվների թվայնացումից առաջ գնահատելու են նաև այդ սարքավորումների որակական կարիքները։
Նյութի աղբյուր. Առաջին լրատվական
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ