ԼՐԱՀՈՍ

լրահոս

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

«Հայաստանի օլիգարխիան շարունակում է աշխատել ու ապրել՝ իրեն չզրկելով ոչնչից». Ա. Բաբաջանյան

June 23, 2019, 6:00 pm

4525

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի տնտեսական քաղաքականության որոշ պատասխանատուներ ներկայումս ընկած են ցուցանիշների հետևից։ Նրանք իրար հերթ չտալով պատասխանում են մեկ ներդրումների՝ անգամներով նվազման, մեկ դեֆոլտի մասին «հանրապետական» գույժերին։ Մինչդեռ Հայաստանի աղետալի սոցիալ-տնտեսական պայմաններում ցուցանիշներին զուգահեռ՝ կարևոր է նաև այն, թե այդ ցուցանիշները ում են բաժին ընկնում:

Հայաստանի օլիգարխիան՝ Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը, Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ), Աշոտ Արսենյանը, Հովհաննես Հովսեփյանը, Մհեր Սեդրակյանը, Ռուբեն Հայրապետյանը, Սուրիկ Խաչատրյանը և շատ ուրիշներ շարունակում են աշխատել ու ապրել իրենց չզրկելով ոչնչից, իսկ առանց այդ էլ օբյեկտիվորեն նվազող տնտեսության պայմաններում մարդկանց վիճակը էլ ավելի է լարվում հենց դրա համար:

Այսինքն՝ եթե տնտեսությունը նույնիսկ մի փոքր աճ է անգամ ապահովում ինչ-որ հրաշքով, ապա շարքային քաղաքացու համար դա, միևնույն է, որովհետև այս պահին կարևորը ոչ այնքան քաղաքացու սոցիալական վիճակի արագ բարելավումն է, այլ երկրում տնտեսական բարեփոխումների ռազմավարական պլանավորումը, որը քաղաքացիների մոտ կամրապնդի հավատը վաղվա օրվա նկատմամբ։ Հենց այս նպատակով ժամ առաջ անհրաժեշտ է պետականաշինությանն ուղղված համակարգային բարեփոխումների օրակարգ։

Ավելորդ է ասել, թե ինչ կկատարվի հասարակության հետ, եթե շարունակենք մարդկանց հավատացնել, թե ամեն ինչ շատ լավ է, որ տնտեսության համար պատասխանատու պաշտոնյաները սուպեր պրոֆեսիոնալներ և մտքի տիտաններ են միայն այն պատճառով, որ նրանք իրենց զավակների հաշիվների վրա անցնող տարվա ընթացքում 10մլն ԱՄՆ դոլար չեն փոխանցել։

ՀՆԱ-ի աճ, ՏԱՑ-ի աճ՝ բոլորը ֆիկցիա է, որովհետև չնայած հայտարարված աճող թվերին շարքային քաղաքացին և փոքր ու միջին բիզնեսը իրենց վրա զգում են մի կողմից տնտեսության նվազումը, մյուս կողմից՝ այն, որ ոչնչով չի նվազում նախկին օլիգարխիայի ընտանեկան և անձնական հարմարավետությունը:

Ավելի լավ է մտածենք Հայաստան խուժած այս կործանարար իրողության մասին՝ այս տարի Լոռու մարզում մահերը 90-ով գերազանցել են ծնունդներին։ Դեպոպուլյացիան մտահոգիչ ցուցանիշ է, որը կարող է արձանագրվել նաև մյուս մարզերում։ 2019 թվականի առաջին եռամսյակի տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ համադրելով, պարզ է դառնում, որ արդեն 5 մարզում գրանցվել է բացասական բնական հավելաճ։ Լոռու մարզից հետո, մասնագետի խոսքերով, դեպոպուլյացիայի վտանգի տակ է Տավուշի մարզը: Այստեղ բնական աճի շատ ցածր ցուցանիշ կա: Հաջորդիվ վտանգի տակ են Սյունիքն ու Վայոց ձորը։

Կամ՝ ո՞ւմ է հետաքրքիր երկրի տնտեսական աճը, եթե Հայաստանում 452 երեխա դասարանի միակ աշակերտն է։

Սթափվեք պարոնայք, սթափվեք․․․»:

Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա