ԼՐԱՀՈՍ
լրահոս
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Օլիգարխիան ու Ռոբերտ Քոչարյանը պետք է կողմնորոշվեն
June 17, 2019, 1:14 pm
3645
Հայկական մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ օրերս հավաքվել են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, նախկին ԱԺ պատգամավոր՝ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը, Գագիկ Բեգլարյանը և այլ նախկին օլիգարխիայի ներկայացուցիչներ, որոնք քննարկել են Հայաստանում ստեղծված վիճակը, ներդրումների բացակայությունը, Ռուսաստանի հետ հարաբերության խնդիրները: Այդ տեղեկատվության հրապարակումը համընկել է երկու այլ ուշագրավ տեղեկատվության հետ՝ Ռուսաստանի դեսպանի հանդիպում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, և տեղեկությունը, որ Մարտի 1-ի գործի առնչությամբ առկա է օտարալեզու փաստաթուղթ, որում նշված է, թե Հայաստանի իշխանությունն ինչ պետք է անի հանրությանն ու ընդդիմությանը ճնշելու համար: Ըստ այդ տեղեկության, օտարազգի ինստրուկտորներ են եղել Երևանում այդ օրերին, որոնք գաղտնի գտնվել են կառավարության նիստերի դահլիճում: Այդ տեղեկությունը տարածեց «Հայկական ժամանակ» թերթի կայքը: Թեև նշված չէր, թե հատկապես ո՞ր օտար լեզվով և ի՞նչ երկրից են եղել ինստրուկտորները, այդուհանդերձ, տեղեկությունը հիշեցրեց դեռևս 2008-ի մարտի 1-ից կարճ ժամանակ անց «Հայկական ժամանակ» թերթում տարածված լուսանկարը՝ ռուսական հատուկ ջոկատային սպաներից մեկի, որը մարտի 1-ին գտնվել է Երևանում: Կա՞ որևէ պատճառահետևանքային կապ հայաստանյան լրահոսը զբաղեցրած այդ երեք ուշագրավ տեղեկությունների միջև:
Սա, իհարկե, կարող ենք միայն եզրակացնել, թե ընդհանուր առմամբ, իհարկե, անկախ ուղղակի, թե անուղղակի կապից, հատկանշական է, որ Հայաստանը թևակոխել է հայ-ռուսական հարաբերության վերագնահատման և վերափոխման նոր փուլ, որն ինքնին որպես գործընթաց բավականին առողջ է, սակայն որը խորքային առումով, իհարկե, կարող է պարունակել նաև ռիսկեր: Ռիսկեր, առաջին հերթին այն տեսանկյունից, որ հայ-ռուսական հարաբերության վերափոխումը, խոշոր հաշվով, խորքային սպառնալիք է ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան հայաստանյան նախկին համակարգային խմբերի համար, որքան նրանց ռուսաստանյան տարիների գործընկերների, որոնք, անկասկած, միլիոնների և գուցե միլիարդների գործընկերներ են: Եթե, իհարկե, այդ գործընկերությունը չի սահմանափակվել միայն հայ-ռուսական տիրույթով և տարաբնույթ օֆշորներում չի վերածվել օրինակ նաև ավելի լայն տնտեսա-քաղաքական կոնսորցիումային կապիտալի, երբ, ասենք, միևնույն օֆշորում կարող էին հանգրվանել Միհրան Պողոսյանն ու Իլհամ Ալիևը: Եվ այն, որ դա ամենևին պատահական հանգրվանում չէր, վկայեց հենց Միհրան Պողոսյանի պահվածքը, որը սկանդալային բացահայտումից հետո շտապեց հայտարարել, թե կապ չունի Ալիևի հետ, թեև գոնե այդ բանի համար նրան ոչ ոք չէր էլ մեղադրել:
Ի դեպ, հատկանշական է, որ Պողոսյանն այժմ Ռուսաստանում է, և ակնառու է, որ կա նրան չարտահանձնելու բավականին ազդեցիկ լոբբինգ: Բանն այն է, որ հայաստանյան թելերի, այսպես ասած, ապամոնտաժումը խորքային առումով անդրադառնալու է նաև ռուսական այդ շրջանակների ռուսական դիրքերի վրա:
Հայաստանը ռուսական, այսպես ասած, տնտեսա-քաղաքական իսթեբլիշմենթում ամենևին լոկ ֆորպոստ կամ կցորդ պետություն չէ, որ դիտարկվել է, այլ ևս ինդիկատոր իրենց հենց ռուսաստանյան դիրքերի համար: Եվ, եթե Հայաստանում թուլանում է իրենց դիրքերը, նրանք անհանգստանում են ոչ թե լոկ «ֆորպոստը» կորցնելու համար՝ որովհետև Հայաստանի նոր իշխանությունը բացարձակապես չի դրել Ռուսաստանի հետ հարաբերությունը խզելու խնդիր և հակառակը՝ հավաստել է այն ավելի խորացնելու անկեղծ պատրաստակամությունը, այլ «մայր հողը», այսինքն՝ Ռուսաստանում իրենց դիրքերը կորցնելու համար:
Նրանք մտավախություն ունեն, որ Հայաստանում իրենց թելը կտրելու դեպքում, իրենք կընկնեն Ռուսաստանում: Հայաստանում նրանք փորձում են փրկել շատ ավելի թանկ բան՝ իրենց դիրքերը Ռուսաստանում, որտեղ ակնառու են ներիշխանական համակարգում ճգնաժամի և ներքին պայքարի խորացման միտումները:
Դա նշանակում է, որ նրանք կարող են անել հնարավորը Հայաստանի դեմ քաղաքական ակտերի և տարբեր ճնշման այլ գործընթացներ սադրելու, կազմակերպելու կամ հրահրելու համար: Այդ իմաստով, Հայաստանը պետք է պատրաստվի դիմադրության, սակայն ոչ առճակատման: Մարտի 1-ի վերաբերյալ տեղեկությունը, նաև Ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողովի ստեղծումը Հայաստանի դիմադրության ռեսուրսներն են՝ առճակատման ռեսուրսի և նպատակահարմարության բացակայության պայմաններում: Իսկ օլիգարխներն ու Ռոբերտ Քոչարյանը թերևս պետք է որոշեն՝ արդյոք նոր իշխանության հետ ունեցած շահերի բախումը վերածելո՞ւ են Հայաստանի դեմ պայքարի, թե՞ այդուհանդերձ կմիանան Հայաստանի դիմադրությանն ու այդպիսով կստանան նաև պատմական «ինդուլգենցիան» Հայաստանի դեմ մոտ երեք տասնամյակ գործածի համար:
Նյութի աղբյուր. Առաջին լրատվական
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ