ԼՐԱՀՈՍ

լրահոս

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

«Գողական պանյատներով» 20-ամյա երիտասարդը փորձել է սպանել ոստիկանին, որ գողականին «վայել» «նստի»

June 9, 2019, 8:29 pm

3779

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Սևակ Պետրոսյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 1997 թվականին ծնված 20-ամյա Սևակ Պետրոսյանը «տարված է եղել հանցավոր աշխարհի մասին գաղափարներով, հետաքրքրվել է «գողականների» կյանքով, դիտել է նրանց կյանքի ու գործերի մասին ֆիլմեր… Այդ գաղափարներով տարված Սևակը հատկապես բացասական վերաբերմունք է ունեցել ոստիկանների նկատմամբ, հաճախ, հատկապես ալկոհոլի ազդեցության տակ եղած ժամանակ, ցանկություն է հայտնել վնասել նրանց՝ անկախ նրանց ճանաչելու կամ ով լինելու հանգամանքից…»:

Ըստ մեղադրանքի՝ Սևակի համադասարանցի և ընկեր Թոռնիկ Պ.-ն ծառայել է բանակում և 2017 թվականի հունիսի 5-ին 8 օրով արձակուրդ է ստացել, վերադարձել է տուն: Հունիսի 8-ին, ժամը 19-ին ընկերները, այդ թվում՝ Սևակը, հավաքվել են Թոռնիկենց տանը խնջույքի, լկոհոլ են օգտագործել: Հունիսի լույս 9-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում խնջույքն ավարտվել է, երիտասարդները, նաև՝ Սևակը, գնացել են իրենց տները:

Գիշերվա ժամը 5-ին Սևակը զանգել է ծանոթ տաքսիստի՝ Հովհաննեսին, խնդրել է իրեն քաղաքի մեջ ինչ-որ տեղ տանել: Հովհաննեսը մեքենայի վրա գործ էր անում, Սևակին կանչել է իրենց շենքի մոտ: Սևակը Հովհաննեսի մեքենայով նորից վերադարձել է Թոռնիկենց տուն: Ճանապարհին նա զանգել է Թոռնիկին, ասել է, թե հարևան գյուղում մեկը կա, ինքը նրա հետ պիտի խոսի, խնդրել է իր հետ գնալ այդ հանդիպմանը: Թոռնիկը համաձայնել է: Նրան վերցրել են, շարժվել են դեպի Արմավիր քաղաքի «7,7-ի կռուգ»՝ Հանրապետության ու Մյասնիկյան փողոցների խաչմերուկ:

Մեքենայի մեջ Սևակը գարեջուր է խմել ու խոսել է «գողական տղա

դառնալու» իր մտադրության մասին, ասել է, թե ոստիկան պիտի խփի, որ գնա-նստի, նա իրեն ագրեսիվ է պահել: Թոռնիկն ու Հովհաննեսը, ովքեր Սևակի նման խոսակցություններն էլի էին լսել, լուրջ չեն ընդունել նրա ասածները, բայց խորհուրդ են տվել նման բան չանել՝ «անիմաստ տեղը պիտի դատապարտվի, երկար ժամանակով ազատությունից զրկվի»:

Վերը հիշատակված խաչմերուկում Հովհաննեսը Սևակի պահանջով թեքվել է դեպի Մյասնիկյան փողոց, որը տանում էր դեպի Արմավիրի ոստիկանության բաժին: Սևակն ու Թոռնիկը մեքենայից իջել են, քայլել են դեպի «ՎՏԲ-Հայաստան» բանկի դիմացի հատվածը: Սևակը նորից է պնդել, թե ուզում է գնալ ոստիկանության բաժին ու որևէ ոստիկանի վնասել: Նա գոտկատեղից հանել, ցույց է տվել սպիտակ-կապույտ-կարմիր պլաստմասսայից բռնակով խոհանոցային դանակը: Թոռնիկը փորձել է դանակը վերցնել նրա ձեռքից, համոզել, որ հետ կանգնի իր մտադրությունից, բայց չի կարողացել, հետ է գնացել ու նստել է Հովհաննեսի մեքենան: Վերջինս հետադարձ է կատարել ու հեռացել է այդտեղից: Թոռնիկը տեսել է, որ Սևակը գնում է դեպի ոստիկանության Արմավիրի բաժին:

Ժամը 6-ն անց 10-ին Սևակ Պետրոսյանը թակել է ոստիկանության մուտքի դուռը: Հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Ռաֆիկ Գոլովորյանը փորձել է ճշտել, թե ով է դուռը թակում: Սևակը ձևացրել է, թե իրեն լավ չի զգում, խնդրել է դուռը բացել ու օգնել: Ոստիկանը բացել է դուռը, որ օգնի քաղաքացուն, բայց Սևակ Պետրոսյանը կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով հարվածել է նրա որովայնին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ որովայնի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերքի ձևով, լյարդի միջանցիկ վնասումով: Այնուհետև ոստիկանին սպանելու մտադրությամբ, ըստ մեղադրանքի, Սևակ Պետրոսյանը դանակը բարձրացրել ու ցանկացել է կտրել տուժողի պարանոցը, բայց հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ բաժնի մուտքի մոտ ծառայություն իրականացնող Վահրամ Մանուկյանը վրա է հասել, զենքի խզակոթով հարվածել է Սևակին՝ խափանել է նրա գործողությունները, որից հետո Վահրամ Մանուկյանն ու Ռաֆիկ Գոլովորյանը բռնել են Սևակ Պետրոսյանին:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով:

Նախաքննության ընթացքում Սևակ Պետրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել ու ցուցմունք չի տվել:

Դատաքննության ընթացքում նա իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն, միայն այն բանի համար, որ դանակով հարվածել է տուժողին, բայց պնդել է, թե նրան սպանելու դիտավորություն չի ունեցել: Նշել է, թե դեպքի օրն ինքը խմած էր, ցանկացել է վնասել ոստիկանության աշխատակցի:

«Իր ցանկությունը կատարել է, ուզել է խփել ու խփել է…»:

Սևակ Պետրոսյանը նշել է, թե դանակն իր հետ վերցրել էր «ապահովության համար»: Դատարանում Սևակ Պետրոսյանը ներողություն է խնդրել տուժողից, զղջացել է, խնդրել է ներել իրեն, քանի որ ինքը սպանելու նպատակ չի ունեցել…

Տուժողը հայտնել է, թե դեպքի պահին ինքը հերթապահ է եղել, բաժնի մուտքի դուռը ծեծել են: Ինքը դիտանցքից նայել ու տեսել է մի շիկահեր երիտասարդի, որին չի ճանաչել: Նա կծկված էր, օգնություն էր խնդրում: Ինքը մտածել է, թե երիտասարդին իրոք օգնություն է անհրաժեշտ, բացել է մուտքի դուռը, բայց անծանոթ երիտասարդը նույն պահին հենց մուտքի դռան մոտ դանակով հարվածել է իր աջ կողին: Ինքը հարվածից հետո է երիտասարդի ձեռքին դանակ տեսել: Դրանից հետո ծառայակիցը՝ Վահրամ Մանուկյանը, ով իրենցից ընդամենը մի քանի մետրի վրա էր, արագ վրա է հասել, իրենք երկուսով վնասազերծել են երիտասարդին՝ նրա ձեռքից խլելով դանակը: Իր վրա հարձակված երիտասարդին ինքը չէր ճանաչում, նրա հետ թշնամություն չուներ, իր համար անհասկանալի էր՝ ինչու նա իրեն խփեց դանակով: Երբ նրան վնասազերծում էին, նա գոռում էր, որ իրեն ձեռք չտան, ինքը «գողական տղա է»: Նրա վրայից ալկոհոլի սուր հոտ էր գալիս…

Տուժողը բողոքել է ամբաստանյալի դեմ, պահանջել է, որ նա պատժվի օրենքի ողջ խստությամբ: Տուժողը ամբաստանյալից պահանջել է 1 միլիոն դրամ՝ որպես իր բուժման ծախսերի ու բաց թողած եկամտի հատուցում:

Դատարանը Սևակ Պետրոսյանին մեղավոր է ճանաչել խուլիգանական դրդումներով կատարած սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, և դատապարտել է ազատազրկման՝ 12 տարի ժամանակով:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի հունիսի 9-ից:

Տուժողի ներկայացրած քաղհայցի պահանջը բավարարվել է ամբողջությամբ՝ Սևակ Պետրոսյանից հօգուտ տուժողի կբռնագանձվի 1 միլիոն դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:

Նյութի աղբյուր. Առաջին լրատվական

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա