ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻՆ ՔԱՐԿՈԾԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԻՐԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՉԷ՞
June 9, 2019, 6:00 pm
3527
Սորոսի եւ նրա ղեկավարած հիմնադրամի շուրջ Հայաստանում բարձրացած աղմուկն արդեն զավեշտալի դրսեւորումներ է ստանում, եւ դա բնական է: Ընդհանրապես, խավարամտությունը բոլոր ժամանակներում հրաշալի հող է հանդիսացել անհեթեթ ու միանգամայն հիմնազուրկ շահարկումների համար:
Եթե կա ինչ-որ բանից կամ շատ բաներից դժգոհ զանգված, ու եթե երկրում առկա հին ու նոր թերությունների համար պատասխանատու խմբերին անհրաժեշտ է շեղել ամբոխի ուշադրությունը իրական պատասխանատուներից, ապա խավարամիտ զանգվածի առկայության պայմաններում շատ հարմար է արհեստական մեղավորների կերպարի ստեղծումն ու սլաքները բոլորովին այլ ուղղությամբ տանելը:
Տարբեր ժամանակներում այդպիսի արհեստածին «հրեշների» կերտման համար հրաշալի նյութ են հանդիսացել զանազան փոքրամասնությունները, մասսոնները, այլազգի դավադիրները, մասնավորապես՝ հրեաները եւ այլն: Բավական է հիշել դեռ ցարական Ռուսաստանում (անգամ՝ ավելի ուշ շրջանում) ժամանակ առ ժամանակ բռնկվող հրեական «պոգրոմները», որոնք անցնում էին «бей жидов, спасай Россию» կարգախոսի ներքո: Շատ հեշտ էր Ռուսաստանում կուտակված ահռելի խնդիրները մեկ վայրկյանում բարդել «ժիդերի» վրա, մասնակիորեն ջարդել ու քշել նրանց՝ այդպիսով էլի մի որոշ ժամանակով ապահովելով երկրի խիստ կասկածելի ու խախուտ կայունությունը:
Վերջին շրջանում Հայաստանում այս տխրահռչակ ավանդույթը ժամանակ առ ժամանակ զգացնել է տալիս: Թիրախում այս պահին նոր իշխանություններն են, որոնք իբրեւ թե կատարում են չարագույժ Սորոսի երկրակործան պատվերը՝ վերջինիս ֆինանսավորմամբ իրագործելով զանազան ապազգային ծրագրեր: Նման բողոքների նախաձեռնողներն ակնհայտորեն նախկին իշխանությունների համակիրներն են, որոնք Սորոսի անվան շահարկմամբ փորձում են դավաճանների կերպար կերտել նորերից: Մինչդեռ, թվում է, այնքան հեշտ է դրա փոխարեն պարզապես մատնանշել իրական թերություններն ու դրանց պատասխանատուներին, քննադատել նրանց առանց միջազգային դավադիրների անհեթեթ փնտրտուքի:
Սորոսի հիմնադրամն ընդամենը վերջին տարիներին Հայաստանի քաղհասարակության ակտիվ հատվածին դրամաշնորհներ տրամադրած բազմաթիվ կազմակերպություններից մեկն է: Այդ հիմնադրամը, ինչպեսեւ մնացյալ բոլոր համանման կազմակերպությունները, անշուշտ, զերծ չեն ինչ-ինչ թերություններից, բայց նրանց մեղադրել Հայաստանի պետականությունը կործանելու պատվեր իջեցնելու մեջ՝ ուղղակի ծիծաղելի է, միեւնույն ժամանակ շատ հարմարավետ՝ հանրային դժգոհության ալիքը կոնկրետ խմբերին հարմարավետ կերպով ուղղորդելու տեսանկյունից: Ի վերջո, այսօր երկրում առկա հիմնախնդիրները մեկ օրում չեն առաջացել, եւ դրանց մի ահռելի մասի համար առաջնահերթորեն պատասխանատու են ավելի քան երկու տասնամյակ իշխած նախկինները:
Բայց դե հո Սորոսի շատ հեշտությամբ կերտվող թշնամու կերպարը թողած՝ նորօրյա բողոքավորները հիմնականում անգրագետ զանգվածին ճշմարտությունը չե՞ն բացատրելու. այդ դեպքում էլ ո՞ւր մնացին նրանց տրված այդ իրապես զավեշտալի պատվերի նպատակն ու տրամաբանությունը: Չէ՞ որ Սորոսին հանրության մեծամասնությունը չի ճանաչում: Փոխարենը մարդիկ նրա «չարագործությունների» մասին լիուլի «տեղեկացված» են մոսկովյան հեռուստաալիքների շնորհիվ:
Ու հոգ չէ, որ ընդամենը մի քանի տարի առաջ այդ նույն հեռուստաալիքները սորոսական ծրագրերին տուրք տալու ու նրանց դուդուկի տակ պարելու մեջ էին մեղադրում Հայաստանում ծայր առած «Էլեկտրիկ Երեւան» շարժումը, որն ընդամենը էներգիայի սակագների բարձրացման դեմ էր ուղղված՝ բացարձակապես չունենալով որեւէ միջազգային ենթատեքստ: Շատ մարդիկ այստեղ լսում էին այդ հաղորդումները, տխմարաբար հավատում՝ միաժամանակ շարունակելով դժգոհել սակագների բարձրացման դեմ: Մի խոսքով՝ полный кавардак:
Սորոսը, անշուշտ, շատ բաների համար, հավանաբար, պատասխանատու է, նրան երբեմն անխնա քննադատության են ենթարկում հենց իր սեփական երկրում, բայց, կներեք, ի՞նչ կապ ունի նա հայաստանյան խիստ տեղային, դրսի աշխարհի համար ծայրահեղ անհետաքրքիր ու շատ կոնկրետ տեղացիների պատասխանատվության տիրույթում գտնվող գործերի հետ: Որքա՞ն կարելի է շահարկել զանգվածի անգիտությունը: Ի վերջո՝ չէ՞ որ հայտնի փաստ է, որ Սորոսի հիմնադրամից տարբեր ժամանակներում զանազան, վստահ եմ՝ ոչ ապազգային ծրագրերի իրագործման համար դրամաշնորհներ են ստացել նաեւ նախկին իշխանության ներկայացուցիչները:
Ըստ ամենայնի, Հայաստանում նոր ԼԻԿԲԵԶԻ սուր անհրաժեշտություն է առաջացել: Ժամանակն է հանրության հետ հարաբերվելիս իրերը կոչել իրենց անուններով ու զբաղվել իսկապես թիրախային, քիչ թե շատ փաստարկված քննադատությամբ, հատկապես որ դրա համար շատ առատ նյութ կա: Բայց արդյոք այդ դեպքում անիմաստ չե՞ն դառնա այսօրվա հակասորոսականների ելույթները, որոնց հեղինակները, վստահաբար, Սորոսի մասին բացարձակապես ոչինչ չգիտեն:
Դավիթ ԶԱՎՅԱՆ
Նյութի աղբյուր. hraparak.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ