ԼՐԱՀՈՍ

լրահոս

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

June 6, 2026, 12:39 am

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնություն ստանալու վերաբերյալ

June 6, 2026, 12:37 am

Ռուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի

May 25, 2026, 1:16 am

19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

May 6, 2026, 10:27 pm

«Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք». Թրամփ

April 5, 2026, 6:37 pm

ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները

March 12, 2026, 11:10 pm

Իրանում գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու, պատերազմը կարող է շուտով ավարտվել. Թրամփ

March 11, 2026, 10:37 pm

Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել․ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում կա

March 10, 2026, 9:00 pm

«Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ

March 7, 2026, 4:11 pm

Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. Անիտա Հիպերը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

March 3, 2026, 11:14 pm

Հայաստանը կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ. ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններն ամբողջությամբ

February 9, 2026, 10:30 pm

ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստան կժամանի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը

February 8, 2026, 9:48 pm

Հայաստանն առաջին անգամ ցուցադրել է Հնդկաստանից ձեռք բերված սպառազինության որոշ նմուշներ

February 8, 2026, 9:26 pm

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ

January 22, 2026, 11:00 pm

Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով

December 5, 2025, 10:02 pm

Ժուռնալիստների միության գույքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան

November 15, 2025, 9:31 pm

Բրիտանական ոստիկանությունը որոնում է սխալմամբ ազատ արձակված երկու բանտարկյալի. BBC

November 6, 2025, 12:14 pm

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են

October 20, 2025, 12:20 pm

Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ

October 17, 2025, 4:51 pm

ԵՄ-ն պատրաստ է կիրառել իր գործիքները «Թրամփի ուղի» նախագիծը, «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչելու համար

October 17, 2025, 11:53 am

Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց

October 16, 2025, 11:04 am

Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է

October 13, 2025, 11:08 pm

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

October 12, 2025, 12:09 am

«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին

October 2, 2025, 11:20 pm

ՀՀ վարչապետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ալիև հանդիպումից

October 2, 2025, 8:47 pm

Հայաստանի նոր միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. Փաշինյան

October 1, 2025, 9:52 pm

Ամենամեծ զորակոչը 2016-ից ի վեր. Պուտինը հրամանագիր է ստորագրել

September 30, 2025, 9:35 am

Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինը որպես պետություն

September 23, 2025, 11:55 am

Լեհաստանը զգուշացրել է ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ի օդային տարածք մտած բոլոր օբյեկտները կխոցվեն

September 22, 2025, 11:06 pm

Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է

September 19, 2025, 11:25 pm

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Թրամփ-Պուտին հանդիպմանը

August 17, 2025, 10:48 am

1301

ՄՆ-ի և ՌԴ-ի նախագահները գրեթե երեք ժամ տևած բանակցություններից հետո հեռացել են Ալյասկայից՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում մամուլի համար հայտարարությամբ հանդես գալով միայն:

Հայտարարված ընթրիք և ընդլայնված ձևաչափով քննարկում (հիմնական բանակցություններն անցկացվել են «3+3» ձևաչափով) չի անցկացվել։

Հանդիպման ավարտին կայացած համատեղ մամուլի ասուլիսում, որտեղ լրագրողները ոչ մի հարց չեն տվել, երկու առաջնորդները բանակցություններն անվանել են «արդյունավետ»: Դոնալդ Թրամփը նշել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի գործարքը դեռ ձեռք չի բերվել, սակայն Ռուսաստանին և ԱՄՆ-ին հաջողվել է համաձայնեցնել բազմաթիվ կետեր: Մանրամասները ԱՄՆ նախագահը չի հստակեցրել։

Վլադիմիր Պուտինը կրկին հիշատակել է «հակամարտության հիմնական պատճառները» և Թրամփի հետ համաձայնություն հայտնել, որ Ուկրաինայի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի:

Եզրափակելով իր խոսքը՝ Թրամփը ենթադրություն է հայտնել, որ Պուտինի հետ իր նոր հանդիպումը կարող է կայանալ շատ շուտով։ ՌԴ նախագահն իր հերթին առաջարկել է այն անցկացնել Մոսկվայում։ Թրամփն առաջարկն անվանել է հետաքրքիր:

Reuters գործակալության տվյալներով՝ ԱՄՆ նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը, Պուտինին անձնական նամակ է փոխանցել, որում բարձրացրել է Ուկրաինայում և Ռուսաստանում երեխաների ծանր վիճակի մասին հարցը: Նշվում է, որ Սպիտակ տան ղեկավարն այդ ուղերձը փոխանցել է ՌԴ նախագահին բանակցությունների ժամանակ:

Ավելի ուշ FoxNews-ին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահի հետ «լավ» հանդիպման պատճառով երկու-երեք շաբաթով կհետաձգի ռուսական նավթ գնող երկրների նկատմամբ երկրորդական պատժամիջոցների սահմանումը։ Ուկրաինայի նախագահ Զելենսկուն Թրամփը խորհուրդ է տվել գործարք կնքել Ռուսաստանի հետ։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ առաջնորդը նշել է, որ Ուկրաինան «հնարավոր է բացասական պատասխան տա»:

Հիշեցնենք՝ մի քանի ժամ առաջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները «3+3» ձևաչափով Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների ավարտից հետո համատեղ հակիրճ մամուլի ասուլիս են անցկացրել Ալյասկայում գտնվող Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Սա Ուկրաինա ՌԴ-ի լայնածավալ ներխուժումից հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջին հանդիպումն էր։

Պուտինը բանակցություններն արդյունավետ է անվանել։ Նա կրկին խոսել է ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների և այն մասին, որ դրանք պետք է վերացնել հակամարտությունն ավարտելու համար։ Իր հերթին Թրամփը նշել է, որ կողմերը չեն կարողացել լիարժեք փոխըմբռնման հասնել, և գործարք դեռ չկա: Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հանդիպումն անվանել է «շատ արդյունավետ» և նշել, որ Վաշինգտոնին և Մոսկվային հաջողվել է համաձայնեցնել Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ շատ կետեր: ԱՄՆ նախագահի խոսքով ՝ այժմ երկրները «լավ հնարավորություն ունեն խաղաղ կարգավորման հասնելու համար»: Թրամփը հայտարարել է, որ մտադիր է շուտով հեռախոսով իր արդյունքների մասին տեղեկացնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գործընկերներին: 

Նյութի աղբյուր. 1lurer.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա