ԼՐԱՀՈՍ
լրահոս
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Թրամփն անհամբեր սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. ԱՄՆ պաշտոնյա
April 4, 2025, 11:45 pm
1781
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհամբեր սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության պայմանագրի ստորագրմանը, այս մասին այսօր Բաքվում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների պետական բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը։
Ելույթ ունենալով Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված էներգետիկ հարցերով հավաքին ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է, որ խաղաղության պայմանագիրը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը։
«Ես շնորհավորում եմ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը ավարտին հասցնելու կապակցությամբ: Նախագահ Թրամփը անհամբեր սպասում է պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը, քանի որ խաղաղությունն ու կայունությունը կապահովեն տարածաշրջանի տնտեսական զարգացումը: Տևական խաղաղությունը վերջ կդնի տարածաշրջանային հակամարտությանը և անվտանգություն ու բարգավաճում կբերի Հարավային Կովկասին: Այնպես որ մենք ողջունում ենք ձեզ խաղաղությանն ուղղված այս համարձակ քայլերի համար», - նշել է Էրիկ Ջեյքոբսը:
Պաշտոնական Բաքուն առայժմ չի արձագանքել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությանը: Սակայն օրերս Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե խաղաղության պայմանագիրը կստորագրեն միայն այն դեպքում, երբ Հայաստանը կատարի ադրբեջանական կողմի երկու նախապայմանները՝ փոխի Սահմանադրությունը և լուծարի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ինչպես Ալիևն էր նշել՝ գնդակը Հայաստանի դաշտում է: Պաշտոնական Երևանն անպատասխան է թողել Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը:
Չավարտվող այս նախապայմաններին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել նաև «ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները»: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն դժգոհել է, թե Հայաստանի տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս: Ըստ Հաջիզադեի, Հայաստանի քարտեզները ցույց են տալիս մոտ 400 հազար ականների տեղակայման վայրերը, սակայն իրական թիվը, նրա խոսքով, մոտ 1,5 միլիոն է:
Ականների հարցում Հայաստանի այս մոտեցումը ևս մեկ հետքայլ է հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում խաղաղության և վստահության ամրապնդմանն միջոցառումների ուղղությամբ», - նշել է Հաջիզադեն:
Պաշտոնական Երևանը դեռևս չի արձագանքել Բաքվից հնչած այս հայտարարությանը, ավելի վաղ, Հայաստանի իշխանությունները նշել էին, որ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան և որ Հայաստանն ինչ քարտեզ ու տեղեկություն ունեցել է, արդեն փոխանցել է Բաքվին։
Ի դեպ, Բաքվում խոսելով խաղաղության պայմանագրի ստորագրման ու վավերացման կարևորության մասին, ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան ոչինչ չի ասել Բաքվի բանտերում պահվող 23 հայ ռազմագերի ազատ արձակման մասին:
Նյութի աղբյուր. azatutyun.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ