ԼՐԱՀՈՍ
լրահոս
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
ԵԽ-ն ընդունել է ԵՄ արտաքին, պաշտպանության և անվտանգության քաղաքականության վերաբերյալ զեկույցները, որոնցում անդրադարձ կա նաև Հայաստանին
April 2, 2025, 6:24 pm
2976
Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության դրվեցին ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ու ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ընդունված զեկույցները վերահաստատում են իրենց սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ ու ողջունում Հայաստանին խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու ջանքերի համար։ Զեկույցներն Ադրբեջանից պահանջում են պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունն ու ազատ արձակել 23 հայ պատանդներին։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում պատժել բոլոր նրանց, ովքեր սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության զեկույցի հեղինակ, եվրախորհրդարանական Դեյվիդ Մքալիսթերը քվեարկությունից հետո X-ի իր միկրոբլոգում գրել է, որ այս զեկույցի ընդունումն ընդգծում է աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու համար ԵՄ վճռական ու հաստատակամ արտաքին քաղաքականության կարևորությունը։ «ԵՄ-ն պետք է ի վիճակի լինի պաշտպանել իր ռազմավարական նպատակները»,- նշել է նա։
Ընդունված երկու զեկույցն էլ անդրադառնում են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, արձանագրում ու ողջունում երկկողմ հարաբերություններում առկա մոմենտումը։ Զեկույցները ողջունում են նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին տրամադրված օժանդակությունն ու կարևորում Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության դերը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ողջունում են Հայաստանի որոշումը ՀԱՊԿ-ում աշխատանքները սառեցնելու վերաբերյալ, ինչպես նաև հիշեցնում Բաքվում ապօրինաբար պահվող 23 հայ պատանդների ու ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտության մասին։ ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ու ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները կարևորություն են տալիս նաև արցախահայության վերադարձին իրենց տներ։
Զեկույցները ողջունում են հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը և հիշեցնում, որ հարաբերությունների նորմալացումն ու սահմանազատումը պետք է իրականացվեն Ալմա-Աթայի հռչակագրին համահունչ։ Քվեարկության դրված զեկույցներով ԵԽ պատգամավորները պահանջում են ԵՄ-ից դադարեցնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության հուշագիրը, ԵՄ անդամ երկրներին կոչ անում դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող տեխնիկական, անվտանգային ու ֆինանսական աջակցությունը։ Զեկույցները ԵՄ-ին կոչ են անում ամրապնդել իր դերը միջազգային ասպարեզում՝ դառնալով ավելի անկախ ու համախմբված ուժ՝ դիմակայելու գլոբալ մարտահրավերներին։
ԵԽ պատգամավորները համոզված են, որ պատերազմները, էներգետիկ ու հումանիտար ճգնաժամերը պահանջում են ավելի համարձակ և հետևողական արտաքին քաղաքականություն՝ հիմնված ժողովրդավարական արժեքների վրա։ Զեկույցների համաձայն՝ Ուկրաինայի պատերազմը մնում է ԵՄ-ի առաջնահերթություններից մեկը։ Նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը շարունակաբար աջակցում է Կիևին և պահանջում է Ռուսաստանի զորքերի անհապաղ դուրսբերում օկուպացված տարածքներից։Զեկույցներում նշվում է, որ Բալկանների ու Արևելյան Եվրոպայի երկրների հետ հարաբերությունները ևս ԵՄ-ի օրակարգում են։ Ուկրաինայի ու Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկը գնահատվում է որպես կարևոր քայլ։
Ըստ զեկույցների՝ Թուրքիայի հետ հարաբերությունները մնում են բարդ՝ չնայած լարվածության որոշակի նվազմանը։ ԵԽ-ն քննադատում է Անկարայի աջակցությունը ՀԱՄԱՍ-ին և ԵՄ-ին կոչ է անում ավելի համընթաց արտաքին քաղաքականություն վարել։
Նյութի աղբյուր. armenpress.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ