ԼՐԱՀՈՍ

լրահոս

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

June 6, 2026, 12:39 am

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնություն ստանալու վերաբերյալ

June 6, 2026, 12:37 am

Ռուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի

May 25, 2026, 1:16 am

19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

May 6, 2026, 10:27 pm

«Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք». Թրամփ

April 5, 2026, 6:37 pm

ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները

March 12, 2026, 11:10 pm

Իրանում գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու, պատերազմը կարող է շուտով ավարտվել. Թրամփ

March 11, 2026, 10:37 pm

Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել․ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում կա

March 10, 2026, 9:00 pm

«Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ

March 7, 2026, 4:11 pm

Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. Անիտա Հիպերը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

March 3, 2026, 11:14 pm

Հայաստանը կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ. ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններն ամբողջությամբ

February 9, 2026, 10:30 pm

ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստան կժամանի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը

February 8, 2026, 9:48 pm

Հայաստանն առաջին անգամ ցուցադրել է Հնդկաստանից ձեռք բերված սպառազինության որոշ նմուշներ

February 8, 2026, 9:26 pm

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ

January 22, 2026, 11:00 pm

Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով

December 5, 2025, 10:02 pm

Ժուռնալիստների միության գույքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան

November 15, 2025, 9:31 pm

Բրիտանական ոստիկանությունը որոնում է սխալմամբ ազատ արձակված երկու բանտարկյալի. BBC

November 6, 2025, 12:14 pm

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են

October 20, 2025, 12:20 pm

Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ

October 17, 2025, 4:51 pm

ԵՄ-ն պատրաստ է կիրառել իր գործիքները «Թրամփի ուղի» նախագիծը, «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչելու համար

October 17, 2025, 11:53 am

Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց

October 16, 2025, 11:04 am

Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է

October 13, 2025, 11:08 pm

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

October 12, 2025, 12:09 am

«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին

October 2, 2025, 11:20 pm

ՀՀ վարչապետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ալիև հանդիպումից

October 2, 2025, 8:47 pm

Հայաստանի նոր միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. Փաշինյան

October 1, 2025, 9:52 pm

Ամենամեծ զորակոչը 2016-ից ի վեր. Պուտինը հրամանագիր է ստորագրել

September 30, 2025, 9:35 am

Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինը որպես պետություն

September 23, 2025, 11:55 am

Լեհաստանը զգուշացրել է ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ի օդային տարածք մտած բոլոր օբյեկտները կխոցվեն

September 22, 2025, 11:06 pm

Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է

September 19, 2025, 11:25 pm

Մխիթարյանը քիչ էր, հիմա էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ն. նոր խայտառակություն Բաքվում

June 2, 2019, 3:29 am

4187

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հունիսի 30-ից հուլիսի 10-ը տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի 43-րդ նստաշրջանը, որտեղ կքննարկեն համաշխարհային ժառանգության պաշտպանության հարցեր: Դա է այդ կազմակերպության գործունեության նպատակը, բնույթը: Ու հենց այդ հանգամանքը առնվազն տարակուսելի է դարձնում այն, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ համաշխարհային ժառանգության պաշտպանության առաքելությունն ունեցող կազմակերպության նստաշրջանն անցկացվում է մի երկրի մայրաքաղաքում, որի իշխանության հովանու ներքո ոչնչացվել են այդ ժառանգության հայկական նմուշները: Աղաղակող եւ ցցուն օրինակներից մեկը Ջուղայի խաչքարերն են, որոնք ոչնչացվում էին օրը ցերեկով, այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի աչքի առաջ: 

Այդպիսով, Բաքվում հունիսի 30-ից հուլիսի 10-ը թերեւս առանց չափազանցության որպես կազմակերպություն ոչնչացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, եթե իհարկե 43-նդ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի ղեկավարության դեմ չդրվեն հարցերը հայկական մշակույթի ոչնչացման կապակցությամբ: Թեեւ, եթե այդպիսի հարցեր դրվելու լինեին, դրանք դրված կլինեին ավելի վաղ, իսկ Բաքվում նստաշրջան անցկացնելու որոշումը չէր լինի կայացված: Հարցերի համար պետք չէր տարիներ անց գնալ Բաքու: 

Քաղաք, որն անշուշտ ունի իր պատմական նկարագիրը՝ բազմամշակութային շերտերով, այդ թվում հայկական մշակույթի, բայց նաեւ քաղաք, որն այդ երկրի բարձրագույն ղեկավարության հայատյաց քարոզչության հետեւանքով փաստացի վերածվել է հակաքաղաքակրթական խայտառակության կենտրոնի: 

Ընդամենն օրեր առաջ ծավալվում էին միջազգային ընդհուպ քաղաքական քննարկումների մասշտաբի հասած ֆուտբոլային կրքերը՝ կապված Եվրոպայի Լիգայի արդեն հայտնի եզրափակչի հետ: Այն դարձավ Ադրբեջանի իշխանության քաղաքական տապալումը, թեեւ այդ ղեկավարության ակնկալիքը հակառակն էր: Տապալման եւ ամոթալի իրավիճակի օրինակները շատ են, որոնք պտտվեցին հայաստանցի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի անվան շուրջ, որի անունը կրող մարզաշապիկներով անձանց էին անգամ բերման ենթարկել ոստիկանություն: 

Այդուհանդերձ, Բաքվում տապալվեց ոչ միայն Ադրբեջանի իշխանությունը: Բաքվում տապալվեց նաեւ ՈՒԵՖԱ-ն, այնտեղ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ անցկացնելու իր որոշումով, որ կայացրել էր 2017 թվականի սեպտեմբերին: 

ՈՒԵՖԱ-ի որոշումը բերեց ոչ միայն Հենրիկ Մխիթարյանի խնդրին, դրա շուրջ ծավալված զարգացումներով, այլ ընդհանրապես ֆուտբոլային այսպես ասած հարմարավետության եւ անտուրաժի, ինչը միլիարդավոր երկրպագուների այդ խաղի կարեւորագույն բաղկացուցիչներից է: Թե երկրպագուները, թե մասնագետները քննադատում եւ հեգնում էին պայմանները, որում տեղի է ունեցել Եվրոպայի Լիգայի կիսադատարկ մարզադաշտով եզրափակիչը: Միջազգային մամուլում տեղեկություն եղավ, որ առաջին խաղակեսում իշխանությունը որոշում է կայացրել բացել մարզադաշտի դռներն անվճար՝ հանդիսական հավաքելու եւ դատարկությունը փոքր ինչ լցնելու համար, թեեւ անգամ դա չէր քողարկել տխուր պատկերը: 

Ու դա այն դեպքում, երբ նույն ՈՒԵՖԱ-ի որոշում կա այն մասին, որ Բաքվի այդ մարզադաշտում տեղի են ունենալու նաեւ 2020 թվականի Եվրոպայի առաջնության խաղեր: 

Հիմա տապալվելու է գնում ՅՈՒՆԵՍԿՕ-ն, կամ արդեն իսկ տապալվել է՝ հայկական մշակույթը ոչնչացնող Ադրբեջանի ղեկավարության հարկի տակ անցկացնելով իր 43-րդ նստաշրջանը: 

Ինչպե՞ս են միջազգային տարբեր, բազմաբնույթ կառույցները կայացնում այդօրինակ որոշումները, փակելով աչքերը այն քաղաքականության վրա, որ վարում է Ադրբեջանը հայերի հանդեպ: Ընդ որում, արդեն ոչ միայն հայերի: Գործնականում սկսվել է պատմա-քաղաքական ագրեսիան նաեւ Վրաստանի նկատմամբ: 

Խավիարայյին դիվանագիտությու՞նն է այդօրինակ որոշումների հիմքում, որի մի շարք բացահայտումներ եղել են եվրոպական քաղաքական կառույցներում: 

Թե՞ միջազգային կառույցները որոշումները կայացնում են այսպես ասած կոնտրաստ խթանելու համար, մի կողմից ստիպելով Բաքվին վճարել, մյուս կողմից ստեղծելով վիճակ, երբ ստացվում է, որ Բաքվի իշխանությունը վճարում է անհարմար վիճակում հայտնվելու համար: 

Իսկ ի՞նչ է պատրաստվում անել Հայաստանի իշխանությունը՝ Բաքվում ՅՈՒՆԵՍԿՕ 43-րդ նստաշրջանին ընդառաջ:

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա