ԼՐԱՀՈՍ
լրահոս
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուրուգվայում իշխող քաղաքական ուժն ընդունել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դատապարտող հռչակագիր
September 7, 2023, 5:46 pm
1351
Ուրուգվայում իշխող «Ազգային կուսակցություն»-ն ընդունել է Արցախի ժողովրդի հետ համերաշխության և Ադրբեջանի կողմից շրջափակումը դատապարտող հռչակագիր։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով կուսակցության պաշտոնական կայքը։
Հռչակագրի հեղինակներն արձանագրում են, որ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից շրջափակման ենթարկելու հետևանքով Արցախում առաջացել են կրիտիկական պայմաններ 120.000 բնակչության համար, որին Ադրբեջանն ամիսներ շարունակ ենթարկում է անմարդկային կացության՝ առանց դեղորայքի կամ սննդի հասանելիության, ինչպես նաև առանց էլեկտրաէներգիայի և վառելիքի:
«Իրավիճակը չափազանց լուրջ է, քանի որ Ադրբեջանը խախտում է Մարդու իրավունքներն ու ոտնահարում միջազգային փաստաթղթերը, ինչպիսիք են, օրինակ, 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ստորագրված եռակողմ հրադադարի համաձայնագիրը և հատկապես Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշման դրույթները։ Միջազգային դատական ատյանն Ադրբեջանից պահանջել է երաշխավորել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասված է հռչակագրում։
Ուրուգվայի իշխող կուսակցությունը գտնում է, որ Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպան քաղաքականության պայմաններում արցախահայերի հանդեպ մշտական ոտնձգություններին վերջ դնելն անհրաժեշտություն է։ Միջազգային հանրությունը չի կարող թույլ տալ նման իրավիճակ, ոչ էլ կարող է անտարբեր լինել։ Ըստ այդմ՝ Միջազգային իրավունքն այս և ցանկացած այլ նմանատիպ իրավիճակում պետք է պաշտպանի սպառնալիքի կամ ուժի կիրառման դատապարտման և բացարձակ մերժման սկզբունքը:
«Հայ ժողովրդի հետ «Ազգային կուսակցության» մշտական համերաշխությունը հիմք հանդիսացավ դեռ 2022 թվականի սեպտեմբերի 20-ի հռչակագրի ընդունման համար, որով դատապարտվում են Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումները Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա։ Ուրուգվայի հայ համայնքի հետ միասին մենք լիակատար համերաշխություն ենք հայտնում Արցախի ժողովրդին՝ նրա պայքարում։ Միանշանակ մերժում ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը գոյատևման վտանգի տակ է դնում 120․000 բնակիչների: Կոչ ենք անում մեր երկրի օրենսդիր և գործադիր իշխանություններին, ինչպես նաև միջազգային հանրությանը` Ադրբեջանից պահանջել հարգել Միջազգային հասարակական և մարդասիրական իրավունքը, վերջ դնել այս ծայրահեղ ծանր իրավիճակին»,- նշված է հռչակագրում։
Նյութի աղբյուր. armenpress.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ