ԼՐԱՀՈՍ
լրահոս
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
«Կուկուռուզնիկ»-ը կվերադարձվի հանրությանը. տեղի ունեցավ վերականգնման նախագծի շնորհանդեսը
June 7, 2023, 3:48 pm
2242
Երիտասարդական պալատը կվերականգնվի նույն տեղում և նույն ճարտարապետական տեսքով, բայց ժամանակակից լուծումներով. հանրությանը ներկայացվեց Երիտասարդական պալատի վերականգնման նախագիծը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պալատի վերականգնման նախաձեռնության հեղինակներն են «Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Արթուր Թարխանյան կենտրոն» ՀԿ-ն, որոնք շուրջ մեկ ամիս առաջ համագործակցության հուշագիր էին կնքել՝ մեկնարկելով «Երևանի զարգացման հասարակական նախաձեռնություններ» նախագիծը։ Երիտասարդական պալատի վերականգնմանն աջակցում է նաև «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամը:
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը նշեց, որ ինչպես Երիտասարդական պալատի վերականգնումը, այնպես էլ մի շարք այլ կարևոր ու մասշտաբային ծրագրեր իրականացվելու են հենց այդ նախագծի շրջանակում։
Նա նշեց, որ բոլորի սիրելի «Կուկուռուզնիկ»-ի վերակառուցմամբ երևանցիներին վերադարձվում է իրենց լավագույն նվիրական հուշերը.
«Շատերն այստեղ սիրահարվել են, որոշներն այստեղ ամուսնացել են, եղել են մարդիկ, ովքեր առաջին անգամ ռոք են լսել, Երիտասարդական պալատը շատերն են սիրել, բայց եղել են նաև չսիրողները և ցավում եմ, որ նրանցից որոշներն ունեցել են նաև իշխանություն և կայացրել են որոշում վերացնելու ճարտարապետական այս հրաշք կոթողը: Բայց մենք կարող ենք ուղղել այդ սխալը՝ վերականգնելով Երիտասարդական պալատը, վերադարձնել երևանցիներին»,- ասաց Թանդիլյանը:
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն անդրադառնալով Երիտասարդական պալատի քանդման հարցին, նշեց, որ մասնավորը, որը ձեռք է բերել կառույցը, բազմաթիվ օրենսդրական խախտումներ է թույլ տվել՝ սկսած պայմանագրից: Ըստ դրա՝ 3 տարվա ընթացքում 5 միլիոն դոլար ներդրում պետք է իրականացվեր, որը չի արվել և կեղծ փաստաթղթերի հիման վրա ապամոնտաժվել է Երիտասարդական պալատի շենքը:
«Մենք արդեն 20 տարի է քայլ առ քայլ գնում ենք նրան, որ բացահայտվի ապօրինի գործընթացը և առաջին քայլն այն եղավ, որ դատախազությունը հաստատեց առաջին խախտումը, և ես համոզված եմ, որ շատ կարճ ժամանակում այլ հարցեր ևս առաջ կգան: Նշեմ, որ նախագիծը այժմ նախնական փուլում է, հայրիկիս կողմից ժառանգություն ստացած հին գծագրերին համապատասխան վերականգնվել է եռաչափ մոդելը, որից հետո կսկսվի ինժեներական մշակումը, այն կարող է տևել մինչև մեկ տարի: Այժմ մշակվում է նաև հետագա կոնցեպտը և քայլ առ քայլ կգնանք առաջ»,- ասաց Թարխանյանը:
Նա նշեց, որ լավագույն սցենարի դեպքում երկու տարի անց Երիտասարդական պալատը պատրաստ կլինի: Մեկ կամ երկու տարի էլ անհրաժեշտ կլինի ներքին հարդարման աշխատանքների համար:
Նյութի աղբյուր. armenpress.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ