ԼՐԱՀՈՍ

լրահոս

3 զինված անձ նռնակ գործադրելու միջոցով փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք

March 24, 2024, 6:38 pm

Մոսկվան Վաշինգտոնին ծանուցել է միջմայրցամաքային հրթիռի փորձարկման մասին

March 2, 2024, 3:23 pm

Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում

February 29, 2024, 2:58 pm

Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂ ամուր երաշխիքների ներքո

February 29, 2024, 2:34 pm

Գոռ Սահակյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

February 14, 2024, 11:44 pm

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն

February 14, 2024, 11:36 pm

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք Բասարին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

February 13, 2024, 9:48 pm

19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն

February 13, 2024, 8:59 pm

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր

February 13, 2024, 12:45 pm

ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա

February 7, 2024, 9:31 pm

Երևանում տրանսպորտի միջին գինը առաջարկվում է սահմանել 180 դրամի սահմանում

February 6, 2024, 9:22 pm

Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի

February 3, 2024, 11:20 pm

Ադրբեջանը դիտարկում է ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը

January 25, 2024, 6:36 pm

Ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից

January 25, 2024, 6:31 pm

Թուրքիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

January 25, 2024, 6:22 pm

Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Բորել

January 23, 2024, 10:55 pm

Պուտինը հանձնարարել է արհեստական ​բանականության ոլորտի համար լրացուցիչ ֆինանսավորում դիտարկել

January 18, 2024, 11:57 pm

ԵՄ խորհուրդը կընդլայնի քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում

January 17, 2024, 10:58 pm

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը

January 17, 2024, 10:50 pm

Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը

January 17, 2024, 10:48 pm

Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց

January 16, 2024, 12:10 am

ԼՂ-ից տեղահանվածնին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար

January 12, 2024, 10:49 pm

Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ փաստեր է պահանջում. Զախարովա

January 12, 2024, 10:01 pm

Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով

January 9, 2024, 11:31 pm

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ

December 12, 2023, 12:43 am

Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել

December 9, 2023, 11:06 pm

ԵՄ-ն հանձնառու է զարգացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում․ Մարագոս

December 5, 2023, 2:07 pm

Մոսկվան վճարված 400 մլն դոլարի շրջանակում որևէ զենք Երևանին դեռ չի մատակարարել․ փոխնախարար

December 4, 2023, 3:20 pm

Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը

December 4, 2023, 3:12 pm

Մինսկում մեկնարկում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքը․ Փաշինյանը չի մասնակցում

November 23, 2023, 1:12 pm

Ովքեր ասում են՝ Հռոմի կանոնադրության վավերացումը Պուտինի դեմ է, ապացուցում են, որ թե՛ նախկինում, թե՛ նաև այժմ հանդես չեն գալիս ՀՀ ինքնիշխանության, ժողովրդավարության և անվտանգության շահերի դիրքերից․ իրավապաշտպան. Civic.am

March 29, 2023, 12:27 pm

1084

Հռոմի ստատուտի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ  ՍԴ-ի որոշումը իրարանցում և  հիստերիա   է հարուցել  ՌԴ-ի իշխանական և մերձիշխանական  շրջանակների մոտ։  «Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում պաշտոնական Երևանի` Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ ՄՔԴ-ի «օրդերների» ֆոնին»,- ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը` ուշադրություն  հրավիրելով այն փաստի վրա, որ «հայկական կողմին զգուշացվել է» երկկողմ հարաբերություններում Երևանի հնարավոր քայլերի «չափազանց բացասական» հետևանքների մասին։  

Հիշեցնենք, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինին ու ՌԴ երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային հրաման էր տվել մարտի 17-ին։

Ինչո՞վ բացատրել ՌԴ-ից հնչող այս հիստերիկ արձագանքը,  արդյոք այն թելադրված է միայն ՌԴ ղեկավարության հնարավոր ձերբակալման հանգամանքով, թե՞ ՌԴ-ն փորձելով կանխարգելել ստատուտի վավերացումը, այսպիսով փորձում է հեռահար մեկ այլ  խնդիր լուծել՝ խոչընդոտել  ՀՀ-ի կողմից Միջազգային քրեական դատարանում ընդդեմ  Ադրբեջանի գործընթացի սկսումը, որը հնարավոր կլինի, երբ ՀՀ-ն վերջնականապես միանա ստատուտին՝ վավերացնի  ԱԺ-ի կողմից։   

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Civic.am-ի հետ զրույցում նախ ասաց՝ ՀՀ-ի ներսում ցանկացած քննադատություն Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ  «գործողություն է ընդդեմ ՀՀ-ի ինքնիշխանության, հօգուտ ՌԴ-ի կողմից ՀՀ-ի գաղութացման խորացման, և Իլհամ Ալիևի ռեժիմի պահանջների կատարման»։

«Երբ ՀՀ իշխանություններին ոմանք մեղադրում են Ալիևի պահանջները կատարելու մեջ, սակայն զուգահեռ քննադատում են ստատուտի վավերացումը, որի դեպքում  ՀՀ-ն ձեռք է բերում Միջազգային քրեական  դատարանում Ադրբեջանի դեմ քրեական հետապնդման գործիք, ապա հետաքրքիր է՝ ովքե՞ր են այդ դեպքում  Իլհամի ռեժիմի գործընկերներն ու քավորները»,- նշեց իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝  թավշյա հեղափոխությունից հետո  պուտինյան ռեժիմը  ոչ մի անգամ   հանդես չի եկել ՀՀ-ում ժողովրդավարության վերականգնման, իրավական պետության ձևավորման ուղղությամբ ջանքերը խրախուսելու, ինքնիշխանության պահպանմանն   աջակցելու  դիրքորոշմամբ։  «ՌԴ-ն միշտ հանդես է եկել այլ՝ արևմտյան պետություններին ուղղված՝  իբր թե հետխորհրդային պետությունների ներքին կյանքին միջամտելու մեղադրանքներով, մինչդեռ իր վերջին հայտարարությունները ցույց են տալիս, թե ով և ինչ աստիճան է թույլ տալիս իրեն կոպիտ միջամտել ինքնիշխան պետության ներքին գործերին։ Ստատուտի հնարավոր վավերացման,  փաստաթղթի վերաբերյալ ՍԴ-ի որոշման մասին  արտահայտված դիրքորոշումները ոչ միայն ոչ դիվանագիտական պահվածք են, այլև ՀՀ  ներքին գործերին կոպտորեն միջամտելու գործողություն։  Երկրորդ․  մենք չենք տեսել, որ ՌԴ-ն հարգանք ունենա միջազգային իրավունքի և ինստիտուտների հանդեպ։ Եվ դա եղել է Պուտինի հայտնի՝ մյունխենյան (2007 թ.)  ճառից հետո։  2014-ին Ղրիմի անեքսիան, Ուկրաինայի արևելքում պատերազմի հրահրումը,  2022 թ փետրվարի 24-ի ռազմական ագրեսիան  Ուկրաինայի դեմ դրա վկայությունն են։ Մինչև հիմա, չնայած միջազգային մարդասիրական  իրավունքի բոլոր խախտումներին, ՌԴ-ն  որևէ դիրքորոշում չի հայտնել՝ պահանջի առումով,  Բաքվի ռեժիմի կողմից պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման մասին, այն դեպքում, երբ  հենց Պուտինի ստորագրությունն է նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարության տակ, որի կետերից մեկը գերիների վերադարձի մասին է։  44-օրյա պատերազմի սանձազերծման, ՀՀ-ի նկատմամբ  սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիայի, Լաչինի միջանցքի՝ արդեն 100 օրից ավելի շարունակվող  շրջափակման հետ կապված էլ  չենք տեսնում կոնկրետ գնահատականներ ու գործողություններ դաշնակից պետության կողմից»։ 

Սաքունցը հավելեց նաև, որ ՀՀ-ն Հռոմի ստատուտին միանալով հետապնդում է իր ներպետական շահերը և այն  վավերացնելու դեպքում որպես պատշաճ հայցվոր է հանդես գալու հենց  Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից պատերազմական հանցագործությունների, հայ զինվորների  գնդակահարությունների հետ կապված, որոնք մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են։ «Պուտինն ու Ալիևը ընդդեմ մարդկության գործած հանցագործությունների առումով  նույն հարթության վրա են, արժեքային նույն դաշտում են։  Եվ այս առումով  Կրեմլի  անհանգստությունը շատ պարզ է՝  մի հանցագործը պետք է մյուս հանցագործին աջակցի և  խոչընդոտի ընդդեմ մարդկության կատարված հանցագործությունների համար պատասխանատվություն կրելու գործընթացին»,- նշեց մեր զրուցակիցը։
Այսինքն՝  Ադրբեջանն ու ՌԴ-ն համաձայնեցվա՞ծ են գործում  ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը վիժեցնելու հարցում՝ մեր դիտարկմանն  ի պատասխան՝ Սաքունցն արձագանքեց․ «Անկասկած։ Ղարաբաղյան պատերազմի հետ կապված, ՀՀ-ի նկատմամբ ագրեսիայի հարցում մենք տեսել ենք այդ՝ համաձայնեցված գործողությունները, դրանում կասկած չկա։ Եվ ՌԴ-ի այս մոտեցումը՝ ստատուտի վավերացման մասով,   գալիս է հերթական անգամ ապացուցելու, որ հենց պուտինյան ռեժիմը Ալիևի ռեժիմի հետ ունի ընդհանուր շահեր։ Բացի այդ,  ՌԴ-ն դաշնակցային հարաբերություններ ասվածը  որևէ պետության հետ՝ Բելառուսի, Հայաստանի, դիտարկում է ոչ թե որպես էությամբ դաշնակցային, այլ որպես իրեն ենթարկվող, իր պահանջները կատարող և իր շահերը սպասարկող սատելիտ պետությունների հետ հարաբերություններ։ Այնպես որ, ես չեմ էլ զարմանում Պուտինի և Ալիևի համագործակցությամբ, դա եղել է և շարունակվում է»։

Հաշվի առնելով  դաշնակից պետության  կեցվածքը՝ արդյոք ՀՀ կառավարությունը պե՞տք է ԱԺ-ի վավերացմանն  ուղարկի  խնդրո առարկա փաստաթուղթը և  ինչ զարգացումներ են հնարավոր վավերացումից հետո՝ հարցին պատասխանեց․  «Կարծում եմ՝ պետք է ուղարկի, և ԱԺ-ն էլ պետք է վավերացնի։ Հասկանալով հանդերձ, որ կարող են տարբեր խնդիրներ ծագել, հարուցվել պուտինյան ռեժիմի կողմից։  Բայց, կներեք, մինչև Հռոմի ստատուտը այդ խնդիրները չէի՞ն առաջացել։ Անկախ նրանից՝ ՀՀ-ն կվավերացնի, թե՝ ոչ, ՌԴ-ն բացարձակապես չի կատարել իր դաշնակցային պարտականությունները մեր հանդեպ։ Եվ ոչ միայն 2018-ից հետո, այլ մինչև այդ էլ՝ հատկապես Պուտինի իշախանության գալուց հետո։  Իր բոլոր գործողություններով պուտինյան ռեժիմը խոչընդոտել է ՀՀ ժողովրդավարացման զարգացումներին։  Պուտինահպատակները և նրա սպասարկուները ժամանակին ՀՀ բոլոր ստրատեգիական նշանակության օբյեկտները հանձնեցին ՌԴ-ին, ՌԴ-ի ճնշմամբ հրաժարվեցին ԵՄ-ի հետ Արևելյան գործընկերության ասոցացման համաձայնագրի ստորագրումից։  Եվ հիմա, երբ ասում են՝ Հռոմի կանոնադրության վավերացումը Պուտինի դեմ է,  ապացուցում են, որ թե՛ նախկինում, թե՛ նաև այժմ հանդես չեն գալիս ՀՀ ինքնիշխանության, ժողովրդավարության և անվտանգության շահերի դիրքերից։  Իրենց պատկերացրած անվտանգությունը ՌԴ-ին ենթարկվել է։ 2013-ին ՀՀ իշխանությունները հայտարարում էին, թե անվտանգության նկատառումներից ելնելով էր  Ասոցացման համաձայնագրի ստորագրումից  հրաժարումը և Մաքսային միությանը, այնուհետ՝ ԵԱՏՄ-ին անդամակցելը։ Կներեք, բայց 2016-ի պատերազմը սանձազերծվեց պուտինյան ռեժիմի թելադրանքից հետո, բա այդ ռեժիմը ինչո՞ւ չապահովեց մեր անվտանգությունը։  Իսկ առավել ևս թավշյա հեղափոխությունից հետո, երբ չկային վերազգային կոռուպցիոն մեխանիզմները և հանձինս ՀՀ իշխանությունների Պուտինը չէր կարող տեսնել իր  արժեքային հենքը, դաշնակից երկրի՝ մեզ հետ խոսելիս գործածվող «դիվանագիտական բառապաշարից» 
ակնհայտ էր դառնում, որ  այլևս չկա վստահություն մեր նկատմամբ։  

Այլ հարց է, որ ՀՀ իշխանությունները պետք է ավելի շուտ՝ հեղափոխությունից անմիջապես հետո  կատարեին կարևոր քայլերը՝  և՛ ՀԱՊԿ-ից դուրս գային, և՛ ԵԱՏՄ-ից ու վավերացնեին Հռոմի  ստատուտը։ Վստահեցնում եմ, որ շատ խնդիրներ, որոնք հիմա մենք փորձելու ենք լուծել և  դրանց  դիմագրավել, շատ ավելի լավ պայմաններում կարող էինք լուծել։ Բայց, ինչ արած,  հիմա թեև ուշ է, բայց պետք է անել, քանի որ սեղանի վրա դրված է ՀՀ-ի՝ որպես ինքնիշխան պետության գոյությունը»։ 

Սաքունցը անդրադարձավ նաև ռուսաստանաբնակ որոշ հայազգի օլիգարխների (մասնավորապես «Տաշիր Գրուպ»-ի ղեկավար Սամվել Կարապետյանի)՝ Հռոմի ստատուտի վերաբերյալ  հայտարարություններին՝ նշելով․ «Այդ գործարարները, որոնք բարբաջում են, լավ կլինի՝ տեղները նստեն։ Նրանց բոլոր կենսական շահերը ամրագրված են պուտինյան ռեժիմի շրջանակներում։ Իսկ ովքեր փորձում են ինքնուրույն լինել, հանձինս մեր վաղամեռիկ գործարար Լևոն Հայրապետյանի, հայտնվում են բանտում և փտում են այդտեղ  կամ էլ սպանվում։ Իրենք չէ, որ պետք է Հայաստանի մասին խոսեն»։ 

Սաքունցը չբացառեց, որ   ԱԺ-ի կողմից ստատուտը վավերացնելուց  հետո  տարատեսակ ոտնձգություններ կարող են լինել  ՀՀ-ի դեմ՝ (ի դեմս գործող իշխանության)  ահաբեկչական գործողություններ և այլն, նաև հավելեց՝  հույս ունի, որ իշխանությունները բոլոր ռիսկերը հաշվարկել են։

Նյութի աղբյուր. civic.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ