ԼՐԱՀՈՍ
լրահոս
Հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելությունը կարող է տեղակայել 1-2 օրվա ընթացքում. Լավրով
February 2, 2023, 1:39 pm
Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներ են եղել
January 30, 2023, 12:26 am
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել
January 27, 2023, 11:20 am
Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ՝ կոչ անելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը
January 24, 2023, 12:23 am
Հերթական զանգվածային հրաձգությունն ԱՄՆ-ում. կա 10 զոհ, 10 վիրավոր
January 23, 2023, 10:29 am
Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է, անհրաժեշտ են հրատապ լուծումներ. Տոյվո Կլաար
January 23, 2023, 10:19 am
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը
January 21, 2023, 2:48 pm
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը
January 20, 2023, 1:04 am
Վահրամ Գրիգորյանն ազատվեց 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից
January 19, 2023, 12:57 pm
Հրդեհ է բռնկվել ՊՆ N զորամասում. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր
January 19, 2023, 11:24 am
Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և պահանջում անհապաղ վերականգնել տեղաշարժի ազատությունը
January 19, 2023, 12:00 am
Կոչ ենք անում Ադրբեջանին և ՌԴ-ին՝ անհապաղ վերականգնելու անխափան տարանցումը Լաչինի միջանցքով. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան
January 17, 2023, 8:17 pm
Արցախում դադարեցվել է գազամատակարարումը
January 17, 2023, 2:28 pm
ԵՄ-ն մտադիր է դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան. Ազատություն
January 17, 2023, 12:08 pm
ՍԹԱՓՎԵՆՔ – ԱՅՍ ՊԱՀԻՆ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՓՈՂՆ Է ՀՆՉԵՑՎՈՒՄ. ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
January 15, 2023, 11:45 pm
Կյանքից հեռացել է դերասան Վախթանգ Կիկաբիձեն
January 15, 2023, 5:24 pm
ՀՅԴ անդամը կալանավորվել է, մեկ այլ կուսակցի ու համակրի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
January 14, 2023, 5:36 pm
Freedom House-ը Ադրբեջանին կրկին կոչ է արել անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը
January 14, 2023, 1:52 pm
ԵԽ մշտական զեկուցողը Ադրբեջանին՝ Լաչինի միջանցքի արգելափակումը անհապաղ դադարեցնելու կոչ է արել
January 14, 2023, 1:46 pm
Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքը շրջափակելու համար. շվեդ պատգամավոր
January 14, 2023, 12:22 pm
Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի. Փաուեր
January 14, 2023, 12:20 pm
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
January 13, 2023, 1:15 am
Նիդերլանդների կոալիցիոն կուսակցությունները դեպի Արցախ օդային կամուրջ հաստատելու մասին հարց են ուղղել երկրի ԱԳ նախարարին
January 12, 2023, 8:54 pm
Հայտնի է, թե ինչ նպատակով է Հայաստան ժամանում Ֆրանսիայի ԱԺ նախագահը
January 12, 2023, 4:35 pm
ՌԴ–ում գարնանային զորակոչը կարող Է անցկացվել խառը համակարգով՝ ընդգրկելով 18-ից 30 տարեկան քաղաքացիներին
January 12, 2023, 2:05 pm
ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանը կկատարի խաղաղապահ զորավարժություններն անցկացնելու պարտավորությունը
January 11, 2023, 3:08 pm
Ալիևը քննադատել է ԵՄ-ին՝ առանց Բաքվի հետ համաձայնեցնելու Հայաստան նոր առաքելության ուղարկելու համար
January 11, 2023, 1:03 am
Պեսկով. «Սա բավականին նոր հայտարարություն է Հայաստանի վարչապետի կողմից, կարծում եմ, ՀԱԿՊ-ի գծով գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները»
January 10, 2023, 7:19 pm
Ոստիկանները ձերբակալել են Երևանի Նալբանդյան փողոցում խուլիգանություն կատարած 6 կանանց
January 9, 2023, 10:12 pm
Թուրքիան շարունակում է և կշարունակի պաշտպանել Ադրբեջանին ու մեղադրել Հայաստանին
January 9, 2023, 8:46 pm
Բացահայտվել է պետական դավաճանության նոր դեպք. ՀՀ ԱԱԾ
November 29, 2022, 2:00 pm
349
ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի կոչումով մայոր սպան 2021 թվականի հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից, նրանց հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրել։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունից:
«Այնուհետև, ծառայության նշանակվելով ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասում՝ որպես զորամասի ծառայություններից մեկի պետ, ծառայության ընթացքում օտարերկրյա հատուկ ծառայություններից հաղորդագրությունների միջոցով ստանալով համագործակցությունը շարունակելու վերաբերյալ առաջարկություն և ընդունելով այն, պարտավորվել է վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար ռազմական բնագավառի պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որպիսի պայմաններում իր հանցավոր գործունեությունն իրագործելով՝ 2022 թվականի փետրվարից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում հավաքել և իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ, մասնավորապես՝ գաղտնի դրոշմով տարբեր բովանդակության փաստաթղթեր, իր ծառայության վայրի, ստորաբաժանումների ուղղվածության, տեսակի և քանակի, ինչպես նաև նշված ստորաբաժանումների կողմից ՀՀ արևելյան և հարավային ուղղություններում ծառայություն իրականացնելու վերաբերյալ տվյալները, որոնց դիմաց որպես վարձատրություն՝ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչից տարբեր օրերի ընդհանուր ստացել է 19.700 ԱՄՆ դոլար գումար՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հիշյալ սպային ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
Նյութի աղբյուր. armenpress.am
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ