ԼՐԱՀՈՍ

լրահոս

3 զինված անձ նռնակ գործադրելու միջոցով փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք

March 24, 2024, 6:38 pm

Մոսկվան Վաշինգտոնին ծանուցել է միջմայրցամաքային հրթիռի փորձարկման մասին

March 2, 2024, 3:23 pm

Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում

February 29, 2024, 2:58 pm

Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂ ամուր երաշխիքների ներքո

February 29, 2024, 2:34 pm

Գոռ Սահակյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

February 14, 2024, 11:44 pm

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն

February 14, 2024, 11:36 pm

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք Բասարին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

February 13, 2024, 9:48 pm

19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն

February 13, 2024, 8:59 pm

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր

February 13, 2024, 12:45 pm

ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա

February 7, 2024, 9:31 pm

Երևանում տրանսպորտի միջին գինը առաջարկվում է սահմանել 180 դրամի սահմանում

February 6, 2024, 9:22 pm

Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի

February 3, 2024, 11:20 pm

Ադրբեջանը դիտարկում է ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը

January 25, 2024, 6:36 pm

Ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից

January 25, 2024, 6:31 pm

Թուրքիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

January 25, 2024, 6:22 pm

Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Բորել

January 23, 2024, 10:55 pm

Պուտինը հանձնարարել է արհեստական ​բանականության ոլորտի համար լրացուցիչ ֆինանսավորում դիտարկել

January 18, 2024, 11:57 pm

ԵՄ խորհուրդը կընդլայնի քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում

January 17, 2024, 10:58 pm

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը

January 17, 2024, 10:50 pm

Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը

January 17, 2024, 10:48 pm

Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց

January 16, 2024, 12:10 am

ԼՂ-ից տեղահանվածնին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար

January 12, 2024, 10:49 pm

Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ փաստեր է պահանջում. Զախարովա

January 12, 2024, 10:01 pm

Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով

January 9, 2024, 11:31 pm

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ

December 12, 2023, 12:43 am

Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել

December 9, 2023, 11:06 pm

ԵՄ-ն հանձնառու է զարգացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում․ Մարագոս

December 5, 2023, 2:07 pm

Մոսկվան վճարված 400 մլն դոլարի շրջանակում որևէ զենք Երևանին դեռ չի մատակարարել․ փոխնախարար

December 4, 2023, 3:20 pm

Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը

December 4, 2023, 3:12 pm

Մինսկում մեկնարկում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքը․ Փաշինյանը չի մասնակցում

November 23, 2023, 1:12 pm

27-ամյա երիտասարդը Հալիձորում փորձել է բռնաբարել հնդկուհուն, աղջիկը պաշտպանվել է կրծկալի մեջ պահած դանակով

April 13, 2019, 8:29 pm

3490

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Տիգրան Բ.-ի գործի դատական քննությունը: 27-ամյա Տիգրան Բ.-ին մեղադրանք էր առաջադրվել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հուլիսի 25-ի գիշերը՝ ժամը 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Տիգրան Բ.-ն ընկերոջ՝ Վահեի հետ հանդիպել է զբոսաշրջիկների՝ լեհ Աննային ու Յանոշին և հնդկուհի Ռեմուլային: Նրանք գիշերակացի համար հանգրվանել են Գորիս-Տաթև ավտոճանապարհի 25.1 կմ հատվածի՝ Հալիձորի «Խրիմյան Հայրիկի քար» տեղանքի անտառային տարածքում: Հաց են կերել, ոգելից խմիչք են օգտագործել, ինչից հետո Տիգրան Բ.-ն մտել է Ռեմուլայի ու Աննայի վրան, փորձել է արթնացնել Աննային: Միջամտել է հնդկուհի Ռեմուլան՝ նա ձեռքերով հրելով՝ Տիգրանին դուրս է բերել վրանից: Դրանից հետո, ըստ մեղադրանքի, Տիգրան Բ.-ն Ռեմուլայի նկատմամբ բռնություն գործադրելով՝ պառկեցրել է գետնին, կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ: Ռեմուլան անսպասելի Տիգրանի դեմքին «պարզել է կրծկալի տակ պահված ծալովի դանակը, որը վերցնելու և դեն նետելու ժամանակ Տիգրանը վնասել է աղջկա ձեռքերը: Դիմադրելով Տիգրանին՝ աղջիկը կծել է նրա լեզուն: Տիգրանը ստիպել է Ռեմուլային, որ նա ձեռնաշարժություն կատարի… Տիգրան Բ.-ն ձերբակալվել է նույն օրը, առնվել է կալանքի տակ: 2018 թվականի սեպտեմբերի 26-ին նա ազատ է արձակվել 3 միլիոն դրամ գրավի դիմաց: Տիգրան Բ.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Նախաքննական ցուցմունքում նա հայտնել էր, որ 2018 թվականի հուլիսի 24-ին, ժամը 12-ի սահմաններում ընկերոջ՝ Վահեի հետ, նրան պատկանող «ՎԱԶ- 2107» մեքենայով Եղեգնաձորից իրենց գյուղ էին գնում: Մեքենան ինքն էր վարում: Ճանապարհին հանդիպել են ավտոստոպով տեղաշարժվող, սլավոնական արտաքինով տղայի ու աղջկա: Կանգնել, նրանց վերցրել են: Նրանք լեհ էին՝ Աննան ու Յանոշը: Ասել են, թե գնում են Տաթև: Ճանապարհին սուրճ ու գարեջուր են խմել: Քանի որ ինքը Տաթևում չէր եղել, Վահեին ասել է, թե իրենք էլ են Տաթև գնում, կարող են նրանց տանել: Լեհերը համաձայնել են: Ժամը 17-ի սահմաններում Վահեի վարած մեքենայով շարժվել են Տաթև: Ճանապարհին իրենց հետ ռուսերենով շփվում էր միայն Աննան, նրա ընկերը ռուսերեն չէր խոսում: Աննան ասել է, թե Տաթևում իրենց սպասում է հնդիկ ընկերուհին: Ժամը 20-ի սահմաններում հասել են ճոպանուղի, իջել են Հալիձորի ուղղությամբ, հետո գնացել են «Սատանայի կամուրջ»: Այնտեղ լեհերը հանդիպել են հնդկուհուն, որի անունը «Ռ» տառով էր, ինքը նրան «Ռիհանա» էր ասում: Այդ օրը Տաթև չեն գնացել, որոշել են հաջորդ օրը գնալ: Մոտակա գյուղից առևտուր են արել՝ մթերք, թթի օղի են գնել, գնացել են Հալիձորի մոտակա անտառ, վրաններ են տեղադրել: Խորոված են արել, հաց են կերել, օղի ու գարեջուր են խմել: Աննան վատացել, գնացել է վրան: Լեհ տղան էլ է գնացել առանձին վրանում քնելու: Ինքն ու հնդիկ աղջիկը մնացել են հաց ուտելու տեղը: Վահեն իրենց մոտ չէր: Մի քանի րոպե նստելուց հետո ինքը զգացել է, որ այդ աղջկան հաճելի է իրենց շփումը: Համբուրվել են: Այդ «Ռիհանան» իր կամքով ձեռնաշարժություն է կատարել՝ հանգիստ, ոչ կոպիտ: Իրենք նորից համբուրվել են, ու այդ ժամանակ աղջիկը անսպասելի կծել է իր լեզուն: Ինքը հրել է աղջկան, ռուսերեն հարցրել է. «Պաչեմո՞ւ»: Բայց նա ռուսերեն չէր հասկանում: Նա հանկարծ «հիստերիկացել է», ինքը մտածել է, թե «խանգարվել է»: Ինքը մտել է Աննայի վրան, փորձել է նրան արթնացնել, չի կարողացել: Ինքը հնդկուհուն ասել է. «Գազ մանի», այսինքն՝ մեքենան գազ լցնելու փող է ուզել: Գնացել է Վահեի մոտ ու ասել է՝ էս տուրիստները «շառ են», իրենք պետք է հեռանան: Հնդկուհուց 10 հազար դրամ է վերցրել՝ մեքենան գազ լցնելու համար, հավաքել են իրերը, նստել են մեքենա ու գնացել են իրենց գյուղ: Որոշ ժամանակ անց եկել են ոստիկանները և իրեն ու Վահեին տարել են Եղեգնաձորի բաժին, այնտեղից ՝ Գորիս… Տիգրան Բ.-ն պնդել է, թե ինքը հնդիկ աղջկա մոտ դանակ չի տեսել, նրան դանակով չի վնասել, իսկ նրա տաբատի վրայի սերմնահեղուկի հետքերը կարող են առաջացած լինել, երբ նա կամովին ձեռնաշարժություն էր անում… Տիգրան Բ.-ն դատարանում իր նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո ասել է, թե չգիտի՝ տուժողն ինչու է իրեն մեղադրող ցուցմունքներ տվել, նրա ասածները իրականությանը չեն համապատասխանում: Ինքը նրան որևէ բանի չի հարկադրել… Տուժող Ռեմուլան հայտնել է, թե 2018 թվականի հուլիսի 21-ին ավտոբուսով Վարստանից եկել է Հայաստան: Երևանում երկու օր մնալուց հետո հուլիսի 23-ին երթուղային տաքսիով մեկնել է Նորավանք: Այնտեղ ծանոթացել է լեհ Աննայի ու Յոնաշի հետ: Նրանք էլ իր նման ուզում էին Տաթև ուղևորվել: Որոշել են տարբեր մեքենաներով հասնել Տաթև: Հաջորդ օրը ինքը հասել է Տաթև, այնտեղից գնացել է «Սատանայի կամուրջ», որտեղ հանդիպել է Աննային ու Յանոշին՝ երկու հայ տղաների հետ: Ռուսերենով նրանց հետ շփվում էր Աննան: Լեհերն իրեն հրավիրել են ընթրելու: Ինքը համաձայնել է: Հայ տղաներն առաջարկել են խորոված անել: Գնումներ են կատարել, անտառին մոտ տարածք են գնացել, տեղադրել են վրանները: Հաց են կերել, խմել են: Ընթրիքը տևել է մոտ երկու ժամ: Աննան վատացել, գնացել է վրանում քնելու: Հետո ինքն ու Յանոշն են գնացել քնելու՝ ինքը՝ Աննայի վրանում, Յանոշը՝ առանձին: Հայ տղաները մնացել են կրակի մոտ: Մի քանի րոպե անց Աննայի վրան է մտել հայ տղաներից մեկը, թափահարել է քնած Աննային, որ արթնացնի: Աննան արթնացել ու ասել է. «Նետ»: Ինքը այդ տղայից պահանջել է, որ հեռանա: Դուրս է հրավիրել նրան, իսկ նա ասում էր. «Աննա սեքս»: Ինքը հասկացել է, որ նա ուզում է Աննայի հետ սեռական հարաբերություն ունենալ, բայց Աննան քնած էր: Այդ տղան ասել է՝ կամ դու, կամ Աննան: Ինքը մտել է վրան, նա իրեն քաշելով դուրս է բերել: Ինքն այդ տղային ասել է, թե հղի է, բայց նա բռնել է իր կոկորդից, որ լռի: Ինքը գոռում էր լեհերին, բայց նրանք չէին արձագանքում: Այդ տղան իրեն գցել է գետնին, հանել է կրծկալը: Ինքը կրծկալի տակ պահվող դանակը հանել ու փորձել է խփել այդ տղային, բայց նա դանակը խլել է՝ վնասելով իր մատները: Նա դանակը դեն է նետել, սկսել է իրեն համբուրել: Ինքը կծել է նրա լեզուն: Նա զայրացած վեր է կացել: Իրեն ստիպել է ձեռնաշարժություն անել… Հետո այդ տղաները հավաքել են իրերը, իրենից 10 հազար դրամ են վերցրել՝ որպես… լեզուն կծելու փոխհատուցում, ու հեռացել են: Ինքն արթնացրել է Աննային, ամեն բան պատմել է, հետո զանգել է «911»… Տուժողն իր ցուցմունքները պնդել է Տիգրան Բ.-ի ու նրա ընկերոջ հետ առերես հարցաքննությունների ժամանակ: Տուժող Ռեմուլան էլեկտրոնային փոստով դատարանին տեղեկացրել է, որ պնդում է նախաքննական ցուցմունքները, դատաքննության պահին նա արդեն Հայաստանում չէր: Իրենց նախաքննական ցուցմունքները հեռախոսազանգով պնդել են նաև վկաներ Աննան ու Յանոշը: Տիգրան Բ.-ի ընկեր Վահեն ասել է, թե ինքը քնած է եղել մեքենայում, ոչինչ չի տեսել ու չի լսել, բայց չի հավատում, որ Տիգրանը հնդիկ աղջկա նկատմամբ կարող էր սեռական ոտնձգություն կատարել ու բռնություն գործադրել՝ նա «էդ տղեն չի», բացի այդ՝ ընտանիք ու երկու անչափահաս երեխա ունի… Դատարանը գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հաստատված է գնահատել Տիգրան Բ.-ին մեղսագրված արարքը: Դատարանը հաշվի է առել, որ Տիգրան Բ.-ի խնամքին են 2015 և 2016 թվականներին ծնված դուստրերը… Տիգրան Բ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է կալանքի տակ գտնված ժամանակահատվածը՝ 2 ամիս 1 օրը, վերջնական պատիժ է սահմանվել 2 տարի 9 ամիս 29 օր ազատազրկում: Պատժի սկիզբը կհաշվվի Տիգրան Բ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից: Տիգրան Բ.-ից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 421 հազար դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների և թարգմանչական ծառայությունների արժեքների հատուցում:

Նյութի աղբյուր. Առաջին լրատվական

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ