ԼՐԱՀՈՍ
լրահոս
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Հայաստանում աճել են շինարարության ծավալները և անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները
August 10, 2022, 1:19 pm
2611
Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալները աճել են 12.7 տոկոսով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, կատարվել է ընթացիկ գներով ընդհանուր առմամբ 149 միլիարդ 030.6 միլիոն դրամի շինարարություն:
Ընդ որում, պետական բյուջեի միջոցներից կատարվել է 37 միլիարդ 446.6 միլիոն դրամի շինարարություն (աճը՝ 1.8 տոկոս), համայնքների միջոցների հաշվին՝ 5 միլիարդ 510.8 միլիոն դրամի (աճը՝ 92.6 տոկոս), մարդասիրական օգնության միջոցներով՝ 1 միլիարդ 476.5 միլիոն դրամի (աճը՝ 79.8 տոկոս), կազմակերպությունների միջոցներով՝ 69 միլիարդ 062.6 միլիոն (աճը՝ 27.2 տոկոս), բնակչության միջոցներով՝ 35 միլիարդ 534.1 միլիոն դրամի. վերջին ցուցանիշը նվազել է 5.1 տոկոսով:
Ըստ Կադաստրի կոմիտեից, համայնքներից, համատիրություններից, լիազորագրային ու հավատարմագրային կառավարիչներից և այլ իրավաբանական անձանցից ստացված հաշվետվությունների ամփոփ տվյալների՝ 2021 թվականի վերջին բնակարանային ֆոնդում հաշվառվել է 19 հազար 256 բազմաբնակարան շենք՝ 448 հազար 938 բնակարաններով, 422 հազար 217 առանձնատուն, հանրակացարանային ֆոնդի և ժամանակավոր բնակելի տարածքի ընդհանուր մակերեսը եղել է 264 հազար 047 քմ:
Այս տարվա առաջին կիսամյակում անշարժ գույքի նկատմամբ կատարվել է 96 հազար 535 գործարք, որից 37 հազար 322-ը՝ օտարում, 5 հազար 093-ը՝ վարձակալություն, 12 հազար 487-ը գրավադրում, 18 հազար 624-ը՝ ժառանգություն, 13 հազար 281-ը՝ առաջնային գրանցում և այլ տիպի գործարքներ: Ընդհանուր գործարքներից 26 հազար 964-ը վերաբերել են բնակարաններին, 20 հազար 418-ը բնակելի տներին, 36 հազար 326-ը՝ հողերին, որից գյուղատնտեսական նշանակության՝ 22 հազար 182-ը: Ի դեպ, Հայաստանի գյուղական բնակավայրերում կատարվել է անշարժ գույքի օտարման 15 հազար 663 գործարք, մարզերի քաղաքներում՝ 9 հազար 216, իսկ Երևանում՝ 12 հազար 443:
Անշարժ գույքի առուվաճառքի գործարքներն այս տարվա առաջին կիսամյակում աճել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Եթե նախորդ տարի առաջին վեց ամիսներին եղել էր առքուվաճառքի 24 հազար 961 գործարք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 27 հազար 192:
Նյութի աղբյուր. armenpress.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ