ԼՐԱՀՈՍ

լրահոս

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Անշարժ գույքի գների ա՞ճ, թե հերթական «փուչիկ»

May 23, 2019, 12:50 am

5239

Նկատելի է, որ վերջին ժամանակաշրջանում անշարժ գույքի գներն իսկապես աճել են, բայց փորձենք պարզել, թե որքանով է այդ աճը տնտեսապես հիմնավորված:

Ընդունված է ասել, որ անշարժ գույքի շուկան հարմար ինդիկատոր է՝ երկրի տնտեսական զարգացումների վերաբերյալ ընդհանուր կարծիք կազմելու համար: Սակայն պետք է հաշվի առնել, որ անշարժ գույքի շուկան բավականին զգայուն է նաև այն գործոնների նկատմամբ, որոնք պայմանավորված չեն իրական տնտեսական զարգացումներով. շուկայի վրա էական ազդեցություն են ունենում նաև բնակչության սպասումներն ու ակնկալիքները:

Այսպիսով՝ որո՞նք են  անշարժ գույքի գների վրա ազդող իրական տնտեսական գործոնները: Դրանք են. բնակչության եկամուտների և վճարունակության մակարդակը, ֆինանսավորման (վարկավորման) հասանելիության մակարդակն ու պայմանները, բնակչության աճը և միգրացիոն իրավիճակը, չօգտագործվող կամ պարապուրդի մատնված անշարժ գույքի առկայության քանակական ցուցանիշը, շինարարության տեմպերի ու ծավալների տատանումները, այլ գործոններ:

Թերևս նշված գործոններից միայն վերջինի՝ այսինքն շինարարության տեմպերի և ծավալների առումով է նկատվում որոշակի դրական փոփոխություն, ինչը, ըստ տրամաբանության, անշարժ գույքի գների վրա պիտի ունենար ոչ թե դրական, այլ բացասական ազդեցություն, քանի որ առաջարկի մեծացման դեպքում գները նվազում են: Հետևաբար՝ կարելի է ենթադրել, որ վերջերս արձանագրված գնաճը հիմնականում պայմանավորված է բնակչության սպասումներով: 

Կարևոր է հաշվի առնել նաև հանգամանքը, որ Հայաստանի անշարժ գույքի շուկա մուտք գործող գումարների զգալի մասը դրսից է գալիս, ոչ թե երկրի տնտեսական զարգացման արդյունք է: Սա նույնպես վկայում է այն մասին, որ առկա գնաճը պայմանավորված է առավելապես դրական սպասումներով:

Կատարենք ևս մի քանի դիտարկում: Ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված վերլուծական տվյալների՝ 2019 թ. առաջին եռամսյակում Երևան քաղաքում իրականացված առքուվաճառքի գործարքների թիվը 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է ընդամենը 2,4 %-ով, իսկ 2018 թ.-ի չորրոդ եռամսյակի նկատմամբ նվազել է 20,9 %-ով: Այսինքն, ընհանուր առմամբ՝ օտարման գործարքների իրական աճ գոյություն չունի, սակայն, ըստ ՀՀ-ում գործող մի շարք ռիելթորական ընկերություններին կատարված հարցումների, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անշարժ գույքի գներն աճել են միջինը մոտ 15 %-ով:

Անշարժ գույքի գնագոյացման կարևորագույն գործոններից է նաև անշարժ գույքի եկամտաբերությունը, այսինքն անշարժ գույքից ակնկալվող եկամուտների հետագա կապիտալավերածման սկզբունքով գույքի արժեքի որոշումը: Անշարժ գույքից ակնկալվող եկամուտ է համարվում դրա վարձակալությունից ստացվող վարձավճարը: Այստեղից բխում է, որ վարձակալության արժեքն ու վաճառքի գները պիտի աճեին որոշակի համամասնությամբ, սակայն, ըստ նույն ռիելթորական ընկերությունների, վարձակալության արժեքների էական աճ չի նկատվել:

Թվարկված հանգամանքները մեզ հուշում են, որ անշարժ գույքի գների արձանագրված աճը պայմանավորված չէ տնտեսական հիմնավոր զարգացումներով և նման է «փուչիկի», այնուամենայնիվ, տնեսության զարգացման վրա բնակչության դրական սպասումներն, ընդհանուր առմամբ, ունեն դրական ներգործություն, այնպես որ հուսանք, որ տնտեսական աճի տեմպերը կլինեն այնպիսին, որ կլրացնեն իրական տնտեսական վիճակի և սպասվածի միջև եղած ճեղքը:

Նյութի աղբյուր. Սեփական

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա