ԼՐԱՀՈՍ

լրահոս

3 զինված անձ նռնակ գործադրելու միջոցով փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք

March 24, 2024, 6:38 pm

Մոսկվան Վաշինգտոնին ծանուցել է միջմայրցամաքային հրթիռի փորձարկման մասին

March 2, 2024, 3:23 pm

Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում

February 29, 2024, 2:58 pm

Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂ ամուր երաշխիքների ներքո

February 29, 2024, 2:34 pm

Գոռ Սահակյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

February 14, 2024, 11:44 pm

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն

February 14, 2024, 11:36 pm

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք Բասարին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

February 13, 2024, 9:48 pm

19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն

February 13, 2024, 8:59 pm

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր

February 13, 2024, 12:45 pm

ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա

February 7, 2024, 9:31 pm

Երևանում տրանսպորտի միջին գինը առաջարկվում է սահմանել 180 դրամի սահմանում

February 6, 2024, 9:22 pm

Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի

February 3, 2024, 11:20 pm

Ադրբեջանը դիտարկում է ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը

January 25, 2024, 6:36 pm

Ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից

January 25, 2024, 6:31 pm

Թուրքիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

January 25, 2024, 6:22 pm

Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Բորել

January 23, 2024, 10:55 pm

Պուտինը հանձնարարել է արհեստական ​բանականության ոլորտի համար լրացուցիչ ֆինանսավորում դիտարկել

January 18, 2024, 11:57 pm

ԵՄ խորհուրդը կընդլայնի քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում

January 17, 2024, 10:58 pm

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը

January 17, 2024, 10:50 pm

Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը

January 17, 2024, 10:48 pm

Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց

January 16, 2024, 12:10 am

ԼՂ-ից տեղահանվածնին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար

January 12, 2024, 10:49 pm

Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ փաստեր է պահանջում. Զախարովա

January 12, 2024, 10:01 pm

Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով

January 9, 2024, 11:31 pm

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ

December 12, 2023, 12:43 am

Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել

December 9, 2023, 11:06 pm

ԵՄ-ն հանձնառու է զարգացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում․ Մարագոս

December 5, 2023, 2:07 pm

Մոսկվան վճարված 400 մլն դոլարի շրջանակում որևէ զենք Երևանին դեռ չի մատակարարել․ փոխնախարար

December 4, 2023, 3:20 pm

Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը

December 4, 2023, 3:12 pm

Մինսկում մեկնարկում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքը․ Փաշինյանը չի մասնակցում

November 23, 2023, 1:12 pm

Հայաստանն ակտիվ մասնակցություն ունի Եվրոպայի խորհրդի օրակարգային հարցերում

June 16, 2022, 6:11 pm

1929

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպական տաս երկրի առաջնորդներ նախաձեռնեցին մայրցամաքում ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքների տարածման գործընթաց՝ համարելով, որ դրանք են Եվրոպայի խաղաղ ապագայի հիմնասյուները: Այդպես, 1949թ. մայիսի 5-ին Ֆրանսիայի, Իտալիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Դանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Միացյալ Թագավորության ղեկավարները ստորագրեցին Լոնդոնի համաձայնագիրը՝ հիմնադրելով առաջին համաեվրոպական կառույցը՝ Եվրոպայի խորհուրդը, որն այսօր ունի 46 լիիրավ անդամ: 1953թ. սեպտեմբերի 3-ին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի գործողության մեջ մտնելուց հետո, 1959թ. փետրվարին սկսեց գործել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Խորհրդանշական կերպով կառույցի նստավայր ընտրվեց տևական ժամանակ «վիճելի» Էլզաս մարզի Ստրասբուրգ քաղաքը։  

Իր գոյության 73 տարիների ընթացքում, Եվրոպայի խորհուրդը ձևավորել է եվրոպական մայրցամաքի կոնվենցիոն համակարգը՝ եվրոպական չափորոշիչներն ու նորմերը, որը ներկայում 223 կոնվենցիա և արձանագրություն է, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, Եվրոպական սոցիալական Խարտիան, Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական Խարտիան, Խոշտանգումների կանխարգելման, Եվրոպական մշակութային, Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին, Թրաֆիկինգի դեմ պայքարի, Ահաբեկչության, Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի և այլ կոնվենցիաները: Գործում է թվով 15 մասնակի կամ ընդլայնված մասնակի համաձայնագիր, ինչպես օրինակ՝ Իրավունքի միջոցով ժողովրդավարության հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով), Թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի Պոմպիդու խումբը, Կոռուպցիայի դեմ պայքարի խումբը՝ ԳՐԵԿՈ-ն, Համատեղ կինոարտադրության մասին Եվրիմաժ հիմնադրամը, ԵԽ Զարգացման բանկը,  Եվրոպայում պատմության դասավանդման դիտարանը և այլն:

Եվրոպայի Խորհրդի կարևոր ձեռքբերումներից է մայրցամաքում մահապատժի որպես պատժամիջոց վերացումը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների ամրապնդումը, այդ թվում՝ կյանքի, անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, անձնական և ընտանեկան կյանքի հարգման, մտքի, խղճի, կրոնի, արտահայտվելու, հավաքների ազատության իրավունք, խոշտանգումների և ստրկության, խտրականության արգելք, ինչպես նաև կանանց և երեխաների, ազգային փոքրամասնությունների իրավունքների, մշակութային բազմազանության պաշտպանություն և այլն: Մահապատժի հարցում առնվազն մորատորիումի հաստատումը կազմակերպությանն անդամակցելու նախապայման է։

1994թ. հոկտեմբերի 4-ի 1247 (1994) Առաջարկությամբ, Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովն արձանագրեց այն փաստը, որ Հայաստանն իր պատմությամբ և մշակույթով, հայ հասարակությունն իր արժեհամակարգով եվրոպական ընտանիքի մասն են և, գծելով Եվրոպայի Խորհրդի սահմանները, դրանում ներառեց նաև Հայաստանը: 1996թ. հունվարի 26-ին Հայաստանի Ազգային Ժողովը հատուկ հրավիրյալի կարգավիճակ ստացավ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում, իսկ 1996թ. մարտի 7-ին՝ Հայաստանը պաշտոնապես դիմեց կազմակերպության լիիրավ անդամ դառնալու հայցով: Պաշտոնական հայցից մինչ լիիրավ անդամությունը Հայաստանը քայլ առ քայլ հիմնավորեց իր ընտրությունը, իրականացրեց Եվրոպայի խորհրդի նորմերին երկրի օրենքների զգալի մոտարկում, միացավ ԵԽ մի քանի կոնվենցիայի, համագործակցություն սկսեց ԵԽ փորձագիտական մարմինների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի հետ: 

2001թ. հունվարի 25-ին Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի նստավայրի դիմաց, բարձրացվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի 42-րդ լիիրավ անդամը: Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցությունը կարևոր հանգրվան էր մեր տասնամյա նորանկախ պետության համար, մեծ և պատասխանատու քայլ: Անդամակցությամբ Հայաստանը ստանձնեց մի շարք պարտավորություններ, որոնք կազմում են Եվրոպայի խորհրդի հիմնասյուները՝ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության, օրենքի գերակայության ու ժողովրդավարության ոլորտներում: Եվրոպայի խորհրդի ողջ գործունեությունը մեծ հաշվով պտտվում է մարդու անհատական և կոլեկտիվ հիմնարար ազատությունների երաշխավորման շուրջ: Հայաստանը հետևում է այս ուղղությամբ Եվրոպայի խորհրդի կանոնադրական մարմինների՝ Նախարարների կոմիտեի, Մարդու իրավունքների հանձնակատարի, Խորհրդարանական վեհաժողովի, Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի, ինչպես նաև ԵԽ անկախ մոնիտորինգային մարմինների և խորհրդատվական կոմիտեների կողմից հասցեագրվող առաջարկություններին։ 

Եվրոպայի Խորհուրդը բազմաշերտ կառույց է: Հայաստանի բազմաթիվ պետական մարմիններ ներգրավված են կառույցի աշխատանքներում: Այսպես, ԵԽ նախարարների կոմիտեի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ նախարարի և ԵԽ-ում մշտական ներկայացուցչի մակարդակներով, Խորհրդարանական Վեհաժողովի աշխատանքներին՝ Հայաստանի Ազգային ժողովը, Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի աշխատանքներին՝ Հայաստանի տեղական ընտրովի մարմինների ներկայացուցիչները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում աշխատում է Հայաստանից ընտրված դատավորը, իսկ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության շահերը ներկայացնում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը: Գործող մեծաթիվ միջկառավարական կոմիտեներում և մոնիտորինգային մարմիններում ընդգրկված են ներկայացուցիչներ Հայաստանի արտաքին գործերի, Արդարադատության, Առողջապահության, Տարածքային կառավարման և զարգացման, Շրջակա միջավայրի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից, Կենտրոնական բանկից, Բարձրագույն դատական խորհրդից,   Գլխավոր դատախազությունից, Վճռաբեկ դատարանից, Ոստիկանությունից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից և այլ գերատեսչություններից:

Եվրոպայի խորհուրդն ունի գործիքներ, որոնցով անդամ երկրներին օգնում է կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, ներդնել եվրոպական չափորոշիչները: Հայաստանի պարագայում, ինչպես և մի շարք այլ երկրների դեպքում, դա արվում է «Գործողությունների ծրագրի» միջոցով։ 2019թ. հունվարի 9-ին, ԵԽ նախարարների կոմիտեն հաստատեց Հայաստանի համար 2019-2022թթ. Եվրոպայի Խորհրդի Գործողությունների ծրագիրը, որը թվով երրորդն է: Այն կազմված է տասնյակ ենթածրագրերից՝ արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների, սոցիալական, ոստիկանության բարեփոխումների, կանանց և երեխաների իրավունքների, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, տեղական ինքնակառավարման մակարդակում ժողովրդավարության և այլ ոլորտներում: Ծրագրերի իրականացումը համակարգելու նպատակով Երևանում գործում է Եվրոպայի խորհրդի գրասենյակը: Ծրագրի բյուջեն գնահատվել է մոտ 18.900.000€, որի խոշոր դոնորներն են Եվրոպական Միությունը և Եվրոպայի Խորհուրդը, Նորվեգիայի, Շվեդիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի կառավարությունները: Որոշ ծրագրերի աջակցություն են ցուցաբերում նաև Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Իռլանդիան, Լիխտենշտեյնը և Երեխաների նկատմամբ բռնության վերացման հիմնադրամը:

Հայաստանը վավերացրել է Եվրոպայի խորհրդի 69 կոնվենցիա և արձանագրություն, որոնց արդյունքում մշակվել կամ բարեփոխվել է տվյալ ոլորտներում երկրի օրենսդրությունը: Հայաստանը նաև միացել է ԵԽ 11 մասնակի կամ ընդլայնված Համաձայնագրի։ Եվրոպայի խորհրդում Հայաստանի իրավական հանձնառությունների իրականացմամբ են ստեղծվել, օրինակ, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, ներդրվել են այլընտրանքային զինվորական ծառայությունը, բաց ռեժիմով պատիժը կրելու պրոբացիոն ծառայությունը և այլն։ Եվրոպայի խորհրդի փորձագիտական աջակցությամբ է Հայաստանում ստեղծվել Փաստաբանական դպրոցը, որն առաջինն էր Հարավային Կովկասում, Արդարադատության ակադեմիան, ներդրվել են էլեկտրոնային նոտար՝ E-NOTARY և դատական տեղեկատվական DATALEX համակարգերը, փորձագիտական կարծիք է տրվել Հայաստանի Սահմանադրության, օրենսգրքերի և կարևագույն օրենքների վերաբերյալ, կազմակերպվել են մասնագիտական վերապատրաստումներ, այդ թվում՝ դատավորների, դատախազների և փաստաբանների:    

Առանձնահատուկ կարևոր է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությունը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների երաշխավորման, ինչպես նաև ՀՀ օրենսդրությունը ՄԻԵԴ նախադեպային իրավունքին համապատասխանեցնելու և նման կերպ՝ ազգային դատարանների արհեստավարժությունը բարձրացնելու  գործում։ Դատարանը կարևոր դերակատարություն ունի 2020թ. Արցախի դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության առումով:      

Լավագույնս օգտագործելով Եվրոպայի խորհրդի գործիքները մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող բարեփոխումներն առաջ մղելու համար՝ Հայաստանն իր հերթին ակտիվ մասնակցություն է բերում այս կառույցի օրակարգային հարցերում, Եվրոպայի խորհրդի բարեփոխման աշխատանքներին, որը ժամանակի մարտահրավերներին և պահանջներին դիմակայելու և միջազգային ասպարեզում կենսունակ մնալու նպատակ է հետապնդում։

2013թ. մայիս-նոյեմբեր ամիսներին Հայաստանը հանդիսացել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահողը, որը կարևոր առաջադրանք, հնարավորություն, մարտահրավեր ու պատասխանատվություն էր մեզ համար։ Նախագահության ընթացքում լայնածավալ աշխատանք է իրականացվել միջազգային ու տարածաշրջանային տարբեր կազմակերպությունների հետ Եվրոպայի խորհրդի աշխատանքների առավել համադրման և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև խտրականության, օտարատյացության, ատելություն սերմանող խոսքի կանխարգելման և դրա դեմ պայքարի գործում։ Նախագահության վեցամսյա շրջանում միայն Հայաստանում կազմակերպվել էր 15 միջազգային համաժողով ու բարձրաստիճան հանդիպում, մի քանի տասնյակ էլ՝ Ստրասբուրգում։ Եվրոպայի խորհրդի ղեկավարությունը և ԵԽ անդամ երկրները բարձր գնահատական են տվել Հայաստանի նախագահությանը։  

Եվրոպայի խորհրդում Հայաստանի անդամակցության տարիները նշանավորվել են մեր երկրում իրականացված խորքային բարեփոխումներով, ինչպես նաև՝ կազմակերպության կառույցներում Հայաստանի ակտիվ ու արդյունավետ ներգրավվածությամբ։ Երկու կողմերից տեղի են ունեցել բազմաթիվ բարձրաստիճան այցելություններ. 2001թ. հունվարին ՀՀ նախագահը մասնակցել է կազմակերպությանը Հայաստանի անդամակցության պաշտոնական արարողությանը, ՀՀ նախագահները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթներով հանդես են եկել 2004թ. հունիսին, 2005թ. մայիսին, 2011թ. հունիսին, 2013թ. հոկտեմբերին՝ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախա­գահու­թյան շրջանակում և 2018թ. հունվարին: 2019թ. ապրիլին ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել ՀՀ վարչապետը։ Պաշտոնական կամ աշխատանքային այցերով Ստրասբուրգ են այցելել ՀՀ Ազգային ժողովի նախագահները՝ 2004թ. մայիսին, 2008թ. մայիսին, 2009թ. հունիսին, 2012թ. սեպտեմբերին, 2013թ. հունիսին, 2019թ. հոկտեմբերին, 2022թ. հունիսին և ՀՀ վարչապետը՝ 2007թ. դեկտեմբերին: Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցերը Եվրոպայի խորհուրդ կայանում են հիմնականում Նախարարների կոմիտեի նստաշրջանների առթիվ և պարբերական բնույթ են կրում:

Եվրոպայի խորհրդից Հայաստան են այցելել ԵԽ Գլխավոր քարտուղարները՝ 2002թ. հուլիսին, 2007թ. նոյեմբերին, 2010թ. հոկտեմբերին, 2013թ. ապրիլին և հոկ­տեմ­բերին՝ Հայաստանի նախագահության կապակցությամբ, 2015թ. ապրիլին՝ ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում, 2022թ. հունիսին, ԵԽԽՎ նախագահները՝ 2005թ. օգոստոսին, 2007թ. հուլիսին, 2008թ. հուլիսին, 2013թ. մայիսին, 2015թ. ապրիլին, 2019թ. մարտին, ԵԽ տեղական և տարածքային իշխա­նու­թյունների կոնգրեսի նախագահները՝ 2013թ. հունիսին, 2016թ. հունիսին, 2017թ. նոյեմ­բերին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարները՝ 2002թ. հոկտեմբերին, 2006թ. հոկտեմբերին, 2007թ. հոկտեմբերին, 2008թ. մարտին, 2011թ. հունվարին, 2013թ. հոկտեմբերին, 2018թ. սեպտեմբերին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը՝ 2013թ. հուլիսին:

ԵԽ-ին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերահսկման նպատակով  կանոնավոր պարբերականությամբ Հայաստան են այցելում ԵԽ Նախարարների կոմիտեի և ԵԽԽՎ-ում՝ հետևող մեխանիզմների պատվիրակությունները, ինչպես նաև ԵԽ քարտուղարության ստորաբաժանումների ղեկավարները և ներկայացուցիչները:

ԵԽ կենտրոնակայանի թանգարանում է գտնվում  անդամակցության կապակցությամբ կազմակերպությանն ընծայված ՙՙԹամադա՚՚ բրոնզաձույլ քանդակը (2001թ., հեղինակ՝ Էդվարդ Շարիկյան), Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստերի դահլիճը զարդարում է ԵԽ-ում Հայաստանի նախագահության կապակցությամբ կազմակերպությանն ընծայված ՙՙԱպրել միասին՝ պահպանելով մեր բազմազանությունը՚՚ մտահաղացմամբ վիտրաժը (2013թ., հեղինակ՝ Արև Պետրոսյան), իսկ ԵԽ կենտրոնակայանի դիմաց տեղադրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 65-ամյակի առթիվ ԵԽ-ին ընծայված՝ Արտակ Համբարձումյանի կողմից վերարտադրված հայկական միջնադարյան խաչքարը (2018թ.): Կազմակերպության հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ, 2019թ. մարտի 28-ին Երևանում բացվել է Եվրոպայի հրապարակը:

Նյութի աղբյուր. armenpress.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ