ԼՐԱՀՈՍ
լրահոս
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
ԿՈՐՉԻ՛ ՌՈՒՍԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ. Միքայել Հայրապետյան
June 12, 2022, 8:48 pm
2955
Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը ֆեյբուքի իր էջում գրում է.
«ԿՈՐՉԻ՛ ՌՈՒՍԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ
1903թ. հունիսի 12-ին Ռուսական կայսրությունը հատուկ օրենքով երրորդ անգամ (առաջին երկուսը՝ 1885թ., 1897թ.) արգելեց հայկական դպրոցների գոյությունը: Որպեսզի Հայ եկեղեցին չկարողանա ֆինանսավորել հայկական ծածուկ դպրոցներ, այդ նույն օրենքով ռուսական պետությունը խլեց Հայ եկեղեցու հողային կալվածքներն ու գույքը: Այդպիսի բան երբևէ չէր եղել նույնիսկ Օսմանյան կայսրությունում: Կովկասի բոլոր հայկական խոշոր կենտրոններում ցույցեր և անհնազանդություններ եղան (ի դեպ, այդ բողոքի ակցիաներին հայերին պաշտպանում էին կովկասյան թաթարները՝ այսօրվա ադրբեջանցիների նախնիները՝ իրենց կրոնական շելխ ուլ-իսլամի առաջնորդությամբ): Ռուսական զորքերը անխնա ճնշեցին խաղաղ ցույցերը, բանտարկեցին հայ ուսուցիչների: Հնչակյանները ռուսական փոխարքա Գոլիցինի դեմ մահափորձ իրականացրին, իսկ Դրոն սատկացրեց Երևանի այն ժամանակվա նահանգապետ ռուս գեներալ Նակաշիձեին, որին հայկական դպրոցները փակելիս և եկեղեցին թալանելիս ցույց տված բարբարոսությունների համար ռուսներն առաջ էին քաշել մինչև Բաքվի նահանգապետ: Հայկական ահաբեկչությունից և հայերի ու թաթարների միասնությունից վախենալով ռուսները 1905թ.-ին ստիպված եղան կրկին թույլ տալ հայկական դպրոցները և վերադարձնել Հայ եկեղեցուց թալանածի մի մասը: Բայց նույն վախերի պատճառով 1905թ.-ին ռուսները որպես թաթար ներկայանալով՝ սպանեցին հայերի և վառեցին հայերի տներ ու գյուղեր, որպես հայ ներկայանալով՝ սպանեցին թաթարների և վառեցին թաթարների տներ ու գյուղեր (տե՛ս Թումանյան Հ., ԵԼԺ, հ. 7, Եր., Գիտություն, 1995, էջ 572, ). հրահրեցին մեկ տարուց ավելի տևած հայ-թաթարական արյունալի բախումներ ամբողջ Կովկասում, որոնց զոհ գնացին տասնյակ հազարավոր հայեր ու թաթարներ: Երկու ժողովուրդների միջև այդ պահից՝ ռուսների սերմանած ատելությունն ու թշնամանքը շարունակվում է առ այսօր: Ռուսները լավ էին հասկացել, որ հայերիս վերացնելու համար երկու զենք ունեն. նախ՝ սպանել մեր ժողովրդի Հոգին՝ Լեզուն, երկրորդ՝ մուսուլման թրքախոսներին գրգռել ու նրանց ձեռքով կոտորել հայերին, որպեսզի իրականանա իրենց ծրագիրը՝ «Հայաստանն առանց հայերի» (Ռուսաստանի դեսպան, ապա՝ արտգործնախարար Լոբանով-Ռոստովսկի):
Հունիսի 12-ը՝ Ռուսաստանի օրը հայերիս համար սև օր է, քանի որ այդ օրը ռուսները հայկական դպրոցները փոխարինեցին ռուսական դպրոցներով և թալանեցին մեր Եկեղեցին: Պատմությունը չպետք է կրկնվի – կորչի ռուսական դպրոցը, կորչի ռուսաց լեզուն: Հայ Լեզուն է Հայի Հոգին, Հայ Դպրոցն է Հայի Տունը»:
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ