ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Իմ ժամանակ նշաձողի իջեցման հորդոր միջազգային հանրությունից չի եղել. նախկին արտգործնախարար
April 20, 2022, 8:59 pm
2673
Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման հորդոր միջազգային հանրությունը Հայաստանին չի արել առնվազն մինչև անցած տարվա մայիսի վերջ՝ երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։
Շուրջ 25-ամյա դիվանագիտական աշխատանքի փորձ ունեցող նախկին նախարարը, միաժամանակ, հրաժարվեց մեկնաբանել, թե ինչ է նշանակում Արցախի կարգավիճակի հարցում Երևանի նշաձողի իջեցում՝ խորհուրդ տալով դիմել կառավարությանը։
Լրագրողի հարցին՝ «միջազգային հանրությունից նշաձողի իջեցման հորդոր կոնկրետ ո՞վ է հնչեցրել», Արա Այվազյանը պատասխանեց. «Իմ ժամանակ չի եղել, եթե հիշում եք, եղել է մի քանի հայտարարություն համանախագահների կողմից, մասնավորապես, դեկտեմբերի, եթե չեմ սխալվում 3-ին և ապրիլի 13-ին, այնտեղ, կարծում եմ, այն շեշտադրումները, որ արել են, լիովին համապատասխանում են մեր ազգային և պետական շահերին»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների պատվիրակությունների ղեկավարների 2020-ի դեկտեմբերի 3-ի և Մինսկի խմբի երեք համանախագահների 2021 թվականի ապրիլի 13-ի հայտարարություններում ոչ միայն առկա է Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը, այլև նշված է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի կողմերին քաջ հայտնի սկզբունքների և բաղադրիչների հիման վրա։ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության գրեթե երեսնամյա պատմության ընթացքում կարգավորման սկզբունքներ ասելով՝ միջնորդները նկատի են ունեցել 1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտը, ուր նշված է պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և ուժի կիրառումը բացառելու սկզբունքների մասին։
Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ Հայաստանում, Արցախում քաղաքական քննարկումները սրվեցին, երբ նախորդ շաբաթ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու մասին։
«Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի ու Արցախի շուրջ», - նշել է Փաշինյանը:
Հարցում ենք ուղարկել արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ խնդրելով արձագանքել Արա Այվազյանի հայտարարությանը՝ պարզաբանելով, թե միջազգային հանրությունից ո՞ր երկիրը, ե՞րբ, ի՞նչ հանգամանքներում է առաջարկել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իջեցնել նշաձողը, և վերջապես՝ ի՞նչ է նշանակում նշաձող իջեցնելը, որը նախորդ օրերին Հայաստանի իշխանություններն այդպես էլ չհստակեցրեցին։ Արտգործնախարարությունից դեռ չեն պատասխանել։
Արա Այվազյանը գլխավորեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը 44-օրյա պատերազմի ավարտից օրեր անց՝ 2020թ. նոյեմբերի 18-ին և հրաժարական ներկայացրեց կես տարի անց՝ 2021-ի մայիսի 27-ին՝ օրեր անց պատճառաբանելով. «Որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականությանը, մեր ազգային և պետական շահերին դեմ են եղել»:
Նախորդ շուրջ մեկ տարվա ընթացքում նախկին արտգործնախարարը այդպես էլ չպարզաբանեց, թե այդ ինչ նախաձեռնություններ էին, որոնք ուղղված էին հայկական պետականության դեմ։
Նյութի աղբյուր. azatutyun.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ