ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Հաագայի ճանապարհին․ ՌԴ ԱԳ նախարարի ողորմելի ստերը չեն քողարկի Հայաստանի դեմ ոճիրը. Lragir.am
April 9, 2022, 5:15 pm
3153
Մոսկվայում Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները մատնում են աշխարհում երբեմնի հեղինակավոր դիվանագետի ներկայիս ողորմելի վիճակը։ Մյուս կողմից, Ռուսաստանը ներկայում պայմանական կարելի է անվանել պետություն, եւ նրա ձախողումը որպես լեգալ պետություն անդառնալի դարձավ Հայաստանի դեմ Լավրովի անվամբ ռուսական պլանի իրագործմամբ
Այդ պլանը կարող էր իրագործվել միայն պատերազմով, հայերի երաշխավորված պարտությամբ եւ Արցախում ռուսական զորքի տեղակայմամբ՝ Հադրութի ու Շուշիի դիմաց։ Կարեւոր էր, որ դա ներկայացվեր որպես փրկչություն, ինչը դժվար չէր մի քանի առումներով․ նախ, թուրքերը հաճույքով են մասնակցում ռուսական պլաններին, 1915-ից սկսած։ «Փրկչությունը եւ առանցքային դաշնակցությունը» հնարավոր չէ առանց պրոքսի-թուրքերի հարձակման։ Մյուսը՝ Հայաստանում գործում է ռուսանպաստ քաղաքական-մեդիա-փորձագիտական լայն ցանց, որը հիմնավորում ու քարոզում է դա, իսկ հայ հանրության մի զգալի մասը տարբեր պատճառներով ենթակա է այդ քարոզչությանը։
Կրեմլը եւ ՌԴ ԱԳՆ-ն նոյեմբերի 9-ից հետո հայտարարում էին, որ Մինսկի խումբն այլեւս անելիք չունի, Ղարաբաղյան խնդիրը լուծված է։ Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը շարունակում էր մնալ Մինսկի խմբում՝ եռակողմ հայտարարություն կոչվող ոճիրը խմբի մանդատով լեգիտիմացնելու, ինչպես նաեւ «հումանիտար բեռը կիսելու» նպատակով։ Արեւմտյան համանախագահները մերժել են Մոսկվայի այդ առաջարկները, հայտարարելով, որ եռակողմ հայտարարությունը խնդրի կարգավորում չեն համարում։
Ուկրաինայում սկսած պատերազմի պատճառով Ռուսաստանը ներկայում մեկուսացվում է եւ վտարվում միջազգային կառույցներից։ Լավրովը երեկ հայտարարեց, թե Մինսկի խումբը չեղարկվում է մյուս համանախագահների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի մեղքով, որոնք «չեն ուզում մեզ հետ հարաբերվել այդ ձևաչափով։ Դա իրենց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղում և ընդհանուր Կովկասում կարգավորումը, եթե նրանք տվյալ դեպքում պատրաստ են զոհաբերել հայկական կողմի շահերը, դա իրենց ընտրությունն է»։
Հայերի շահերի հիշատակումը կրկին «փրկչական օպերայից» է։ Հայաստանի դեմ թուրքերի հետ համատեղ արշավն (ՌԴ առաջին դեմքերի խոստովանությունն է) ու Լավրովի պլանն էլ գուցե պաշտոնապես կոչվի «հայամետ բարեգործական ակցիա», թեեւ ըստ էության Մոսկվան ու ՀՀ ռուսանպաստ շրջանակներն այդպես էլ ներկայացնում են։
Ուկրաինայում ռուսական «փրկչական օպերացիայի» ձախողումը եւ Արցախում եռակողմ հայտարարության խախտումը, որի մեղքը Լավրովը դրեց հայկական կողմի վրա, վկայում են Կովկասից Ռուսաստանի հեռանալն ապահովող Լավրովյան 5-ամյա ծրագրի արագացումը, Կովկասում Արեւմուտքի ներկայությունը բացառելու համար այն թուրքերին հանձնելու եւ նրանց ողորմածությամբ որպես Ռուսաստան գոյատեւելու հույսով։ Հայաստանում քարոզվող «կամ Ռուսաստան, կամ Թուրքիա» ընտրությունը իրականում «Ռուսաստան եւ Թուրքիա» է․ վկա՝ հայերի հայրենազրկման ու ցեղասպանության ռուս-թուրքական համատեղ հարյուրամյա իրողությունը։
Լավրովի երեկվա ասուլիսը նպատակ ուներ պահել ռուսական փրկչական կերպարը՝ հայերի դեմ վերջին հարվածից առաջ, եւ երաշխիքներ տալ թուրքերին, որ պլանը իրագործվում է անշեղ։ Հայաստանի ռուսանպաստ կառավարությունն ու խորհրդարանի «ընդդիմությունը» սպասարկում են այս ընթացքը՝ խուսափելով կարեւոր նախաձեռնություններից ու որոշումների ընդունումից։
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ