ԼՐԱՀՈՍ
լրահոս
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել
May 20, 2019, 3:19 am
3612
ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդն իր ամբողջ կազմով, մասնակցությամբ Պալատի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Հրանտ Անանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Տիգրան Խուրշուդյանի, Հարություն Հարությունյանի, Նելլի Հարությունյանի, Արայիկ Ղազարյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի և Գայանե Դեմիրչյանի,
19.05.2019թ․ հրատապ նիստ է անցկացրել և միաձայն ՈՐՈՇԵԼ Է ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ` ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ԱՅՆՊԻՍԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՏԱՆԳԵԼ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԴԻՏԱՐԿՎԵԼ ՈՐՊԵՍ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ:
Փաստաբանների պալատի խորհրդի հայտարարության տեքստում նշվել է՝
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 19.05.2019թ․ ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել հասարակության անդամներին՝ հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակել: Այս կոչը լայնորեն տարածվել է էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցներով:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն այդ առիթով իր անհանգստությունն է հայտնում հաշվի առնելով այն, որ կոչի իրագործման դեպքում կխախտվեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի և օրենքների պահանջները:
Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:
ՀՀ Սահմանադրության 162-րդ հոդվածը սահմանում է, որ արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները և արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:
ՄԱԿ-ի 06.09.1985թ․՝ «Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքներ»-ի 1-ին և 7-րդ կետերի համաձայն՝
- դատական մարմինների անկախությունը երաշխավորվում է պետության կողմից և հաստատվում է Սահմանադրությունում կամ երկրի օրենքներում: Բոլոր պետական և այլ հիմնարկները պարտավոր են հարգել և պահպանել դատական մարմինների անկախությունը․
- յուրաքանչյուր անդամ պետություն պարտավոր է համապատասխան պայմաններ ստեղծել` դատական մարմիններին հնարավորություն տալով իրենց պարտականությունները կատարել պատշաճ կերպով:
ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը:
Ժամանակակից իրավական պետության (որպիսին հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը) մեխանիզմը գործում է պետական իշխանության 3 ինքնուրույն թևերի՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքներով: Իշխանությունների կառուցակարգային բաժանումը պահանջում է, որ օրենսդիրը և գործադիրը իրավունք չունենան միջամտել կամ ներխուժել արդարադատության իրականացման ոլորտ։
Վարչապետը ներկայացնում է պետության թևերից մեկը՝ գործադիր իշխանությունը: Հետևաբար, վարչապետի կոչի հիման վրա դատարանների գործունեության փաստացի խոչընդոտումը կամ դատական իշխանության գործելու փաստացի սահմանափակումները վտանգում են դատական իշխանության անկախությունը:
Այս մոտեցումը ՀՀ փաստաբանների պալատին անհանգստացնում է նաև այն տեսակետից, որ դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակող և նմանատիպ գործողությունները կարող են համընդհանուր կաշկանդող ազդեցություն ունենալ դատական համակարգի անկախության նկատմամբ: Որպես հետևանք, դատավորները հակված են լինելու հրաժարվել գործադիր իշխանությանն անհաճո օրինական դատական ակտեր կայացնելուց՝ անցումային արդարադատության կամ նմանատիպ գործողությունների վտանգ կանխազգալով, ինչն ուղղակիորեն կխոցի պետության իրավական անվտանգությունը:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը պատրաստ է աջակցել վարչապետի կամ իրավասու այլ պաշտոնատար անձի ցանկացած այն նախաձեռնությանը, որն ուղղված կլինի դատական համակարգից կոռուպցիան վերացնելուն, նոր կամ նախկին պաշտոնատար անձանց ապօրինի ազդեցությունը վերացնելուն, համակարգը որակյալ կադրերով համալրելուն և արդարադատության որակը բարելավելու այլ գործողություններին»:
Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ