ԼՐԱՀՈՍ

լրահոս

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

ԱՄՆ-ը հիշեցնում է, որ Վիլսոնի արբիտրաժից հետո Ռուսաստանը և Թուրքիան օկուպացրել են Հայաստանը. Lragir.am

December 28, 2021, 2:48 am

4745

Հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ նշելով, որ «մեր տպավորություններով՝ Հայաստանը ունի նման ցանկություն»։

Մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով դիմել է իրեն՝ հանդիպելու առաջարկով։ Հետո ենթադրություններ եղան, որ գործընթացին նպաստելու է ԱՄՆ-ը, իսկ փորձագետները նույնիսկ ակնարկեցին, որ կարող է խոսք լինել Հայաստանին դեպի ծով ելք ապահովելու մասին։

Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ «հայ-թուրքական գործընթացը տապալելու է ԱՄՆ-ում հայկական սփյուռքի փաստարկները»։ Քալընը հանդիպումներ է ունենում ԱՄՆ-ում։ «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը մեծ ներդրում կունենա դեպի ծով ելք չունեցող, տնտեսապես թույլ և Ռուսաստանի խնամակալության տակ գտնվող Հայաստանի համար թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով», ասել է Քալընը։

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում, Հայաստանի ցանկությամբ, ասում է Չավուշօղլուն։ Մոսկվան չի կարող թույլ տալ, որ այդ գործընթացները տեղի ունենան իր վերահսկողությունից դուրս։ Առավել ևս, որ ԱՄՆ-ը սկսել է հետաքրքրություն ցուցաբերել հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ՝ հիշեցնելով, թե ինչ իրավական հիմքով պետք է ճանաչվի հայ-թուրքական սահմանը։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ իր ուղերձում հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը 1920 թվականի ապրիլի 23-ին, երբ ԱՄՆ պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբին դիվանագիտական նոտա է փոխանցել Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Բաստրմաջյանին՝ տեղեկացնելով Հայաստանի անկախությունը ճանաչելու նախագահ Վուդրո Վիլսոնի որոշման մասի։ Գրառման մեջ ասվում էր, որ այս ճանաչումը «ոչ մի կերպ չի կանխորոշում տարածքային սահմանները, որոնք … ենթակա են հետագա սահմանազատման»։

ԱՄՆ Դեսպանատան կայքում տեղադրված է հայ-ամերիկյան հարաբերությունների մասին հաղորդագրություն, որտեղ նշվում է, որ «այն տարածքը, որը պետք է կազմեր անկախ Հայկական Հանրապետությունը, նախկինում գտնվել է Օսմանյան և Ռուսական կայսրությունների ինքնիշխանության ներքո։ Փարիզի խաղաղության կոնֆերանսի խնդրանքով նախագահ Վիլսոնը միջնորդեց Հայաստանի և Թուրքիայի սահմանի որոշման հարցում և 1920 թվականի նոյեմբերի 22-ին իր առաջարկները ներկայացրեց Գերագույն խորհրդին։ Սակայն մինչ Վիլսոնի որոշումները, տարածքը, որը պետք է կազմեր Հայկական Հանրապետությունը, օկուպացված էր թուրքական և բոլշևիկյան զորքերի կողմից։ 1920 թվականի վերջին Հայկական Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ որպես անկախ պետություն, և նրա տարածքը մտավ Թուրքիայի կազմի մեջ, իսկ դրա մյուս մասի վրա ստեղծվեց Հայկական Խորհրդային Հանրապետությունը, որը հետագայում միացավ Խորհրդային Միությանը»:

ԱՄՆ-ը հիշեցնում է, որ Վիլսոնի արբիտրաժից հետո Ռուսաստանը և Թուրքիան օկուպացրել են Հայաստանը. ԱՄՆ դեսպանատան կայքում չեն նշվում 1921 թվականի ռուս-թուրքական օկուպացիոն պայմանագրերը։ Այս առումով հասկանալի է, թե ինչու է առաջին հանդիպումը կայանալու Մոսկվայում։

Նյութի աղբյուր. 1lurer.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա