ԼՐԱՀՈՍ
լրահոս
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Ակցիան կազմակերպել են ՀՅԴ Բյուրոյի մանկլավիկները. Նրանք իրավունք չունեն խոսել ողջ կիպրահայ համայնքի անունից. Առաջին լրատվական
October 26, 2021, 11:52 pm
1953
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Կիպրոս կատարած պաշտոնական այցի ժամանակ միջադեպ է գրանցվել։ Կիպրահայ շուրջ տասը դաշնակցականներ բողոքի ակցիա են արել՝ «դավաճան, հողատու» վանկարկելով և պահանջելով պատվիրակության արագ հեռացումը Կիպրոսից։ Պատվիրակության անդամներից, պատգամավոր Բաբկեն Թունյանը փորձել է ցուցարարների հետ երկխոսել, սակայն ապարդյուն, ցուցարարները երկխոսելու մտադրություն չեն ունեցել։
Պարզվում է, սակայն, սա ուղղորդված սակավամարդ ակցիա է եղել Դաշնակցության կողմից, ինչն էր հարուցել է համայնքի զայրույթը։ Արդեն իսկ Կիպրոսի հնչակյանները «անընդունելի են համարում» Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության դեմ բողոքի ակցիան։ Կիպրոսի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ անընդունելի է մի քանի հոգու կողմից բողոքի ակցիան համայն կիպրահայության անունից ներկայացնելու միտումը:
«Անգամ մը ևս կ’ուզենք շեշտել, որ Հայաստանի և Արցախի համար այս ճակատագրական ժամանակահատվածին, օրուայ գլխաւոր հրամայականը միասնականութիւնը և համախմբուածութիւնն է»,-նշվաշ է հայտարարության մեջ:
Կիպրոսի «Ազատ խոսք» համացանցային թերթի խմբագիր Երան Գույումճյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով միջադեպին, նշեց, որ տեղի ունեցածը պարզապես խայտառակություն է. «Եթե Դաշնակցությունը նախկինի պես իշխանության հետ կոալիցիայի մեջ լիներ, երբեք նման բան չէին անի: Նույնիսկ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը Հայաստան-Թուրքիա խայտառակ արձանագրությունները ստորագրեց, նման բաներ տեղի չունեցան: Երբ որ 2009-ին հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեցին, որոշ համայնքներում եղավ բողոքի ալիք, մարդիկ «ամոթ» էին գոռում, բայց ոչ երբեք Կիպրոսում: Քանի որ այդ ժամանակ Դաշնակցությունը կոալիցիա էր կազմել իշխող կառավարության հետ, ամեն ինչ լավ էր թալանված միջոցների համար և հայրենակործան երևույթների հանդեպ լուռ էին:
Իսկ այս ակցիան կազմակերպել էին բացառապես դաշնակցականները, և նրանք բոլորովին իրավունք չունեին ողջ համայնքի անունից՝ խոսելու: Կան նաև ուրիշ կուսակցություններ, կան անհատ հայ մարդիկ, ինչպես օրինակ ես եմ անկուսակցական, որոնք անկախ լրագրողներ են, շարքային հայեր են: Նման պայմաններում բոլորի անունից խոսել և ամբողջ Սփյուռքի փոխարեն հանդես գալու հավակնություն դրսևորել, դա շատ սխալ կեցվածք է»,-ասաց նա՝ նկատելով, որ բացի ՀՅԴ-ից որևէ ավանդական կուսակցությունից ներկայացուցիչ չի եղել այդ ակցիային:
«Դրանք ՀՅԴ Բյուրոյի մանկլավիկներն են, որոնք նման բան են կազմակերպել:
Ես շատ եմ հարգում տեսակետների տարբերությունները: Եթե դու բողոք ունես, քաղաքակիրթ ձևով կարող ես ներկայանալ, ասել՝ մենք համաձայն չենք ինչ-որ հարցերում, համաձայն չենք, որ օրինակ, համաձայնություն ստորագրվի Ադրբեջանի հետ: Ես ինքս էլ շատ դեմ եմ թուրքի հետ հաշտություն կնքելուն: Ցանկացած մարդ կարող է իր տեսակետը քաղաքակիրթ ձևով ասել, ներկայացնել, բայց նման խայտառակություն օտար երկրում կազմակերպելը շատ ամոթ է և պատիվ չի բերում հայությանը»,-հայտարարեց Երան Գույումճյանը:
Հարցին, թե ընդհանրապես կիպրահայ համայնքի ներկայացուցիչներն ի՞նչ դիրքորոշում ունեն տեղի ունեցածի վերաբերյալ, նա պատասխանեց. «Համայնքում շատերը համաձայն չեն, որ այս տեսակ խայտառակություն է կազմակերպվել: Ես առնվազն կարող եմ խոսել իմ անունից, որ սա խայտառակություն էր: Ես խայտառակություն չեմ սիրում, ես սիրում եմ քաղաքակիրթ բանավեճ, տեսակետների փոխանակում: Պետք է փորձել միմյանց հասկանալ և մանավանդ փորձել բռունցքվել, երբ ճակատագրական օրեր է ապրում այսօր մեր հայրենիքը: Սա չի նշանակում, որ ես համաձայն եմ Հայաստանի կառավարության բոլոր քայլերին, բոլորս էլ սխալներ ունենք, դրա համար պետք է խոսել, պարզաբանել տեսակետները:
Երբ նայում ես ընդդիմադիր թերթերը, երբեմն ամաչում ես հայ լինելուդ համար, երբ հայհոյանքներ, անեծքներ, զազրախոսություններ, անկիրթ խոսքեր ես կարդում: Ինչ է պատահել մեր ժողովրդին, դարերից եկած մեր քաղաքակրթությանը ի՞նչ եղավ: Ուրեմն թուրքը հաղթած է, որ կարողացավ մեզ հունից հանել և այս վիճակին բերել: Պետք է հաղթահարենք այս վիճակը, քաղաքակիրթ ձևով իրար հասկանանք և համաձայնության գանք որպես ազգ ու հայրենիք»:
Գույումճյանը կարծիք հայտնեց, որ իրականության մեջ կիպրահայ համայնքն այդքան պառակտված չէ, բայց այդ վերջին դեպքից հետո պառակտումը ավելի կխորանա. «Երբ նայում ես այդ տեսանյութը, չես ուզում լսել, խոսել այդ մարդկանց հետ, որովհետև քաղաքակիրթ չեն: Իրենք նաև ազնիվ չեն իրենց քայլերում, որովհետև տեսնում ենք խտրական մոտեցումը: Երբ դու իշխանության մոտ ես և նույնքան անկեղծ ես քննադատություններից մեջ, կարելի է մտածել, որ դե մարդիկ սիրում են քննադատել, ու դա լավ է, առանց քննադատության ոչ մի առաջընթաց չի լինի, բայց ես չեմ հավատում, որ իրենց արածը ճիշտ ձև է կամ իրենց հետապնդած նպատակն այդքան սուրբ է»:
Նյութի աղբյուր. Առաջին լրատվական
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ