ԼՐԱՀՈՍ

լրահոս

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Կորոնավիրուսի հետևանքով կուրանալու դեպքեր են եղել

October 1, 2021, 12:30 am

3299

Կորոնավիրուսը, որ տարբեր օրգան-համակարգեր է ախտահարում, կարող է բացասական ազդեցություն ունենալ նաև տեսողական օրգանի՝ աչքի վրա: Հայաստանյան փորձն է ցույց տալիս՝ վարակի հետևանքը որոշ դեպքերում լինում է տեսողության վատթարացումը, երբեմն՝ կուրությունը:

Աննա Հովակիմյան (Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի վարիչ) - Շատ-շատ են դիմել, դիմում հիվանդներ՝ աչքի տարբեր խնդիրներով, ամենաշատը երևի հայտնի է կոնյունկտիվիտը՝ շաղկապենաբորբը, երբ մարդիկ գանգատվում են աչքերում որոշակի արտադրությունից, ժողովրդի բառերով ասած՝ ճպռոտելուց: Սակայն դա ամենամեղմ ախտահարումն է, որ նույնիսկ բժշկի չդիմելով՝ կարող է ինքնաբերաբար, 7-14 օրում, անցնել: Ցավոք, դիտվում են ավելի ծանր ախտահարումներ:

Բժշկի խոսքով՝ պատահում են լուրջ բորբոքումներ աչքի խոռոչում, թրոմբոզներ՝ ակնահատակում, քանի որ կորոնավիրուսը անոթային ախտահարում է առաջացնում: Եղել են նաև կուրության դեպքեր, երբ այնպիսի անոթներ են վնասվել, որ սնուցումը վերականգնել այլևս հնարավոր չի եղել:

Աննա Հովակիմյան - Եթե մարդը տանում է ծանր քովիդային հիվանդությունը, ասենք՝ մարդու մոտ առկա է թոքաբորբ, և նա հոսպիտալացվել է, բուժման սխեմաներում շատ հաճախ ներառվում են հորմոններ: Եվ հորմոնները երկարատև կիրառելիս կատարակտը կարող է շատանալ ու արագ խորանալ, և մարդիկ կարող են գալ-ասել, թե ես շատ լավ էի տեսնում, բայց այս հիվանդությունից հետո շատ վատ եմ տեսնում:

Նման դեպքերում,- ասում է բժիշկ Հովակիմյանը,- հայտնաբերվող հիմնական խնդիրը կատարակտն է, նաև գլաուկոման, բայց եթե այս հիվանդությունները հնարավոր է վիրահատել, թրոմբոզների պարագայում խնդիրն անհամեմատ բարդ է.

Աննա Հովակիմյան - Որովհետև եթե անոթը խցանվել է, և ցանցային այդ հատվածը չի սնուցվել երկար ժամանակ, և մարդը չի դիմել, երբեմն, ցավոք, լինում են անդարձելի ախտահարումներ:

Իսկ պատվաստանյութերն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ակնային հիվանդությունների վրա և որքանո՞վ են անվտանգ: Այս օրերին Հայաստանում գտնվող Կալիֆոռնիայի համալսարանի Ջուլս Ստայնի անվան աչքի ինստիտուտի պրոֆեսոր Էնթոնի Ալդավեն հորդորում է տարբերակել շշուկների և ապացույցների վրա հիմնված տեղեկությունները:

Էնթոնի Ալդավե (Կալիֆոռնիայի համալսարանի Ջուլս Ստայնի անվան աչքի ինստիտուտի պրոֆեսոր) - Որքան ինձ է հայտնի, ոչ մի բացասական ազդեցություն մինչև հիմա պատվաստանյութերն աչքի վրա չեն թողել: Ուզում եմ շեշտել՝ կորոնավիրուսի բացասական հետևանքները շատ ավելի ծանր են, մահվան վտանգն էլ՝ ավելի մեծ, քան այն չնչին ռիսկը, որ ներկայացնում է պատվաստանյութն իր հնարավոր հետևանքներով:

Բժիշկը նկատում է՝ տարբեր երկրներում օգտագործվում են տարբեր արտադրության պատվաստանյութեր, բայց դրանք բոլորը նվազեցնում են վարակվելու և հետագա բարդությունների հավանականությունը:

Ամերիկացի պրոֆեսորը շեշտում է՝ ոչ ոք չի խոստացել, որ պատվաստանյութը վարակից պաշտպանելու է հարյուր տոկոսով, սակայն սա հիվանդությունը կանխարգելելու ամենաարդյունավետ միջոցն է:

Նյութի աղբյուր. 1lurer.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա