ԼՐԱՀՈՍ
լրահոս
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ
September 21, 2021, 2:39 pm
2849
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Մեծարգո վարչապետ,
Ամերիկյան ժողովրդի անունից Ձեզ և հայ ժողովրդին մաղթում եմ ուրախ ու ապահով Անկախության օր։
Մեր երկու երկրները միավորված են պատմական, ընտանեկան, բարեկամական կապերով, այդ թվում՝ 1.5 միլիոն ամերիկահայերով, որոնք իրենց ներդրումն են ունենում մեր երկկողմ կապերը հարստացնելու ու ամրապնդելու հարցում։ Այս տարի մենք կտոնենք մեր երկու երկրների երկկողմ հարաբերությունների 30 տարին։
Մենք պատրաստ ենք եկող տարիներին շարունակել աջակցությունը հայ ժողովրդին՝ ժողովրդավարական իր ուղին անցնելիս՝ աջակցելով մասնավորաբար ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, մարդու իրավունքների առաջմղման, կոռուպցիայի դեմ պայքարի և իրավունքի գերակայության ապահովման Ձեր ջանքերին։
Վերջին տարվա ընթացքում հայ ժողովուրդը մարտահրավերների բախվեց, այդ թվում եղան մարդկային ողբերգական կորուստներ՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարտական գործողություններով։ Կիսելով հայ ժողովրդի վիշտը՝ մենք ձեռք ձեռքի տված կաշխատենք Ձեր կառավարության հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ տարածաշրջանային ձևաչափերով՝ խթանելու տարածաշրջանային կայունությունն ու կարգավորելու հակամարտությունը։
Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։
Ի վերջո, մենք հանձնառու ենք շարունակել համագործակցությունը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում, որի նպատակով Միացյալ Նահանգները Հայաստանին հատկացրել է ավելի քան 14.2 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս համավարակի շրջանում մենք կշարունակենք միասին աշխատել նաև տնտեսության գլոբալ և ներառական առողջացման հարցում։
Ընդունեք Անկախության 30-ամյակի առթիվ հայ ժողովրդին ուղղված իմ լավագույն բարեմաղթանքները։
Հարգանքով՝
Ջոզեֆ Ռ․ Բայդեն»:
Նյութի աղբյուր. 1lurer.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ