ԼՐԱՀՈՍ
լրահոս
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Պուտինի ու Էրդողանի պայմանը Փաշինյանին․ Հանգուցալուծումը մոտ է. Lragir.am
August 30, 2021, 9:27 pm
3019
«Խաղաղ դարաշրջանի բացումը» ՀՀ կառավարության ծրագրում ամրագրելուց եւ ԱԺ-ում հաստատելուց հետո ՌԴ եւ Թուրքիայի նախագահների արձագանքը չի ուշացել։ Նիկոլ Փաշինյանի հետ Պուտինի զրույցի վերաբերյալ Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման ակտուալ հարցեր՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում»։
Իր հերթին, Էրդողանը բարձրաձայնել է այն նախապայմանները, որոնց կատարման դեպքում հնարավոր է հայ-թուրքական հարաբերությունների աստիճանական կարգավորումը։ Դրանք հանգում են նոյեմբերի 9-ի համաձայնությունների իրականացմանը, այդ թվում՝ հաղորդակցությունների բացմանը էքստերիտորիալ ճանապարհների կամ միջանցքների ձեւով։ Բացի դրանից, Էրդողանը «ավելացրել է» Թուրքիայի հանդեպ պահանջներից հրաժարվելու պայմանը։
Այսպիսով, Մոսկվան ու Անկարան Երեւանի առջեւ դրել են պայմանը՝ ճանաչել պատերազմի արդյունքները, նոյեմբերի 9-ի հայտարարությունը ճանաչել որպես Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորում, ճանաչել «Ադրբեջանի» տարածքային ամբողջականությունը Մոսկվայի տրամադրած քարտեզներով սահմանազատման միջոցով, հրաժարվել հայկական պահանջներից ու իրավունքներից։ Այսինքն՝ «խաղաղ դարաշրջանը» կամ պատմությունը սկսել նոյեմբերի 9-ից, այլ կերպ ասած՝ զրոյացնել մինչ այդ եղածը։ Ինչպես 1921-ի մարտի 16-ին։
Ինչ է ստանում Հայաստանը՝ ոչինչ։ Կառավարության ծրագիրը հենց դրա մասին է՝ ոչինչ չպահանջելու։ Բացվելիք ճանապարհները Հայաստանին չեն վերաբերում, ավելին՝ եղածներն էլ անցնելու են էքստերիտորիալ ռեժիմ՝ ռուսական կամ թուրքական վերահսկողությամբ։ Ըստ այդմ՝ նոյեմբերի 9-ի ծիրում որեւէ ոլորտում զարգացումը բացառվում է՝ ռուս-թուրքական ծրագրերի հաջողության գրավականը Հայաստանի քաղաքական, տնտեսական մեկուսացումն է, հայկական խնդիրները միջազգային օրակարգից հանելը։
Ահա այն գինը, որին Երեւանը դեռ պիտի հավելի Կովկասում ռուսի մնալու համաձայնությունը՝ Հայաստանի փաստական օկուպացիայով, Հայաստանի կողմից Թուրքիայի ու «Ադրբեջանի» սահմանների ճանաչումը՝ Մեծ եղեռնի ուրացմամբ եւ հայկական Արցախից հրաժարումով։ Մոսկվան, Անկարան ու Նիկոլ Փաշինյանը փորձում են ներկայացնել, թե այս զոհողությունների դիմաց հայերը շռայլ հատուցվում են «խաղաղ դարաշրջանով»։ Ինչ է դարաշրջանը իրենից ներկայացնում այժմ, անցյալում, նաեւ ապագայում՝՝ հայկական ողբերգության նոր, հերթական շրջապտույտի տեսքով։ Հենց դրա մասին է Ալիեւի հայտարարությունը, թե ազգովի Հայաստան են վերադառնալու Լավրովի ծրագրի հաջորդ, խաղաղ փուլում։ Ալիեւը ընդունել է ռուս-թուրքական գործակցության պրոքսիի դերակատարումը, որը երաշխավորում է, որ այդպես կարելի է հայերից խլել ամեն ինչ՝ խուսափելով միջազգային գլխացավանքից։
Նոյեմբերի 9-ին հավատարմություն հայտնած իշխող ու չիշխող խմբերի, մեդիա-վերլուծական շրջանակների «պրոռուս-հակաթուրք» սխեմայով շարունակվող խեղկատակությունը ռուս-թուրքական ծրագրերի հաջողության գրավականն է՝ Հայաստանը նույնպես պահելով այդ տրամաբանության մեջ։ Դա այն առավելագույնն է, որին ձգում է հայկական քաղաքական դասը, չնչին բացառություններով։
«Չնչին բացառությունների» գործելու ժամանակն է՝ Ազգային խորհրդի ստեղծման հեռանկարով։
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ