ԼՐԱՀՈՍ

լրահոս

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Բալասանյանն ընդդեմ «Սասնա ծռերի». ինչո՞ւ է հասունացել և սրվել կոնֆլիկտը

April 12, 2019, 3:07 pm

3823

Դեռ 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ «Սասնա ծռերի» և Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի միջև առաջացած առճակատումը նոր երանգներ է ստանում։ Բալասանյանն իր վերջին հարցազրույցներում վերահաստատում է նախկինում իր հայտնած այն տեսակետը, թե «Սասնա ծռերն» ահաբեկչական գործողություններ են իրականացրել, ահաբեկիչներ են։ Իսկ խոսելով նրանց այն հայտարարության մասին, որ Արցախը Հայաստանի մարզն է, հորդորել էր չհատել Արցախի սահմանը։ Նախօրեին «Սասնա ծռեր» արցախյան կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը և նշել մասնավորապես հետևյալը. «2019 թ. ապրիլի 9-ին ՀՀ Արցախի մարզի Ասկերանի շրջանի վարչական մարմինների հետ հանդիպման ընթացքում Բալասանյանը կոպիտ կերպով և բացահայտ ցինիզմով անցել է իր պաշտոնեական լիազորությունները»։ Խորհրդակցությանը մասնակցել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի ղեկավար Գեղամ Գրիգորյանը, որը «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության քարտուղարության համակարգողն է։ Ըստ հայտարարության՝ Բալասանյանը փորձել է սպառնալի ոճով երկընտրանքի առջև կանգնեցնել՝ ստիպելով նրան հրաժարվել իր քաղաքական հայացքներից կամ հեռանալ դահլիճից. «Գեղամ Գրիգորյանից ստանալով իրավունքի, սահմանադրականության և օրինականության հղումներով հիմնավորված արժանապատիվ ու իրավաչափ պատասխան՝ Վիտալի Բալասանյանն էլ ավելի է կոշտացրել իր դիրքորոշումը և բոլորի ներկայությամբ նրան բացեիբաց սպառնացել է, թե փոխանցիր քո ընկերներին, որ եթե այս անգամ էլ փորձեն ավտոերթով գալ Արցախ, ապա իրենց համար շատ ավելի վատ կլինի, քան եղավ Բերձորի ժամանակ»։ Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Կասկածում եմ, որ Վիտալի Բալասանյանը նման հայտարարություն արած լինի։ Ես լսել եմ, որ նա հայտարարությամբ հանդես է եկել «Սասնա ծռերի» ասած՝ Արցախի մարզի հետ կապված։ Բայց այլ իրադարձությունների, բախումների հրահրման հետ կապված դժվար թե նման հայտարարություն արած լինի»։ Բաբայանն ընդգծեց. «Իմ մոտեցումն այն է, որ յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքը հայտնելու իրավունք՝ սա Սահմանադրությամբ ամրագված իրավունք է, նաև՝ ցանկացած գործունեություն ծավալելու իրավունք, սա ևս սահմանադրական իրավունք է։ Բայց այս ամենը պետք է լինի օրենքի սահմաններում։ Որևէ մեկը չպետք է լինի օրենքից վեր, որևէ մեկի համար օրենքը չպետք է արտոնյալ պայմաններ ստեղծի, մյուսի համար՝ ոչ արտոնյալ։ Եթե նրանց ծավալած գործունեությունը համապատասխանում է օրենքին, ապա որևէ արգելք լինել չի կարող։ Սա իմ և մեր պետության կարծիքն է»։ Մեր այն հարցին՝ արդյոք Արցախում կա՞ մտահոգություն, որ «Սասնա ծռերը» կարող են ապակայունացնող գործունեություն ծավալել, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Չի բացառվում, որ ապակայունացնելու փորձեր տարբեր ուժեր փորձեն իրականացնել։ Մի քանի հարթությամբ պետք է աշխատանք տարվի։ Անթույլատրելի է ցանկացած ապակայունացման փորձ՝ դա օրենքի խախտում է, օրենքը պետք է գործի։ Կա նաև տարբեր քաղաքական ուժերի ներքին կարգապահության, արժեհամակարգի խնդիրը։ Բոլորը պետք է գործեն օրենքի սահմաններում, օրենքի ցանկացած խախտում անթույլատրելի է, և մենք թույլ չենք տալու, որ օրենքի խախտում լինի։ Որևէ մեկի իրավունքները չեն չարաշահվելու, բայց մյուս կողմից էլ՝ որևէ մեկն իրավունք չունի այլ մարդկանց իրավունքները չարաշահելու՝ ապակայունացման փորձեր անելու»։ Դավիթ Բաբայանը եզրափակեց. «Ապակայունացման ի՞նչ անհրաժեշտություն կա, եթե շուտով ընտրություններ և իշխանափոխություն են լինելու։ Հետևաբար այն ուժերն են ուզում իրավիճակն ապակայունացնել, ովքեր իրենց ուժերի վրա վստահ չեն և չեն կարող ազատ ու արդար ընտրությունների միջոցով իրենց նպատակներին հասնել։ Անձամբ ես դեմ եմ, որպեսզի որևէ ապակայունացում լինի, և այսպես է մտածում Արցախի բնակչության գերակշիռ մեծամասնությունը»,- եզրափակեց նա։ Արցախի խորհրդարանի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, պատգամավոր Հայկ Խանումյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հայտարարությունից տեղյակ չէ, մի քանի օր է՝ շրջաններում հանդիպումներ է անցկացրել: «Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդ կոնֆլիկտն այդպես հասունացել, չգիտեմ՝ ինչո՞ւ է Վիտալի Բալասանյանն այսօր Բերձորի դեպքերի հետ կապված նման հայտարարություններ անում»,- ասաց նա։ Ըստ Խանումյանի՝ Բերձորի դեպքերի հիմնական պատասխանատուն Բակո Սահակյանն էր, այն ժամանակվա ոստիկանապետը, ԱԱԾ ղեկավարը: «Չգիտեմ՝ ինչո՞ւ է Վիտալի Բալասանյանը այժմ փորձում նրանց արդարացնել։ Այն, ինչ եղել է Բերձորում, եղել է ստորություն, սահմանադրական կարգի տապալում, որովհետև ոստիկանությունն ու ԱԱԾ-ն օգտագործվել են ոչ իրենց նպատակների համար, օգտագործվել են որպես բանդիտական կառույցներ։ Դրա համար Բակո Սահակյանը մի օր պատասխանատվություն կրելու է։ Մենք Բերձորի դեպքերի օրը հայտարարությամբ հանդես եկանք, որ դրա մեղավորը Բակո Սահակյանն է, և հենց նրա լիազորությունները ավարտվեն, մեր կուսակցությունը դիմելու է դատարան՝ այդ գործով Բակո Սահակյանին պատժի ենթարկելու հայցով։ Ես չգիտեմ՝ Վիտալի Բալասանյանը ինչո՞ւ է փորձում այդ հանցագործներին արդարացնել, ես այդտեղ լուրջ տրամաբանություն չեմ տեսնում»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։ Հայկ Խանումյանից ևս հետաքրքրվեցինք՝ արդյոք Արցախում կա՞ն մտահոգություններ այժմ, որ «Սասնա ծռերը» կարող են այնտեղ իրավիճակ ապակայունացնել: «Չեմ կարծում։ «Սասնա ծռերի» արցախյան թևը փոքր կուսակցություն է, ես իրենց գործունեությունից ինչ-որ վտանգ չեմ տեսնում»,- պատասխանեց նա։

Նյութի աղբյուր. Առաջին լրատվական

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա