ԼՐԱՀՈՍ

լրահոս

Էրդողանն «անիծել» է Ավստրիայի կառավարությանը` Իսրայելի դրոշը դաշնային շենքերի վրա բարձրացնելու համար

May 18, 2021, 1:18 am

Վաշինգտոնը Բաքվից պահանջելու է դուրս բերել իր ուժերը ՀՀ տարածքից. ԱՄՆ նախագահի խորհրդականը՝ Փաշինյանին

May 17, 2021, 11:12 pm

Ռուսաստանը մերժեց պայմանագրային պարտավորությունները Հայաստանի հանդեպ. Lragir.am

May 17, 2021, 6:12 pm

Փաստացի, ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված խնդիրը չի լուծվել. Վաղարշակ Հարությունյանը՝ Ստանիսլավ Զասին

May 17, 2021, 5:39 pm

Մեծ Բրիտանիան միացավ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային. ռուս-թուրքական համաձայնություններն ագրեսիա են Հայաստանի դեմ. Lragir.am

May 17, 2021, 2:15 pm

Ադրբեջանցի զինծառայողները պետք է դուրս գան ՀՀ տարածքից. Փաշինյանը՝ ԱԽ նիստում

May 17, 2021, 12:54 pm

Բանակցություններն ավարտվել են հայկական կողմի օգտին, ադրբեջանական կողմը նահանջելու է. Հրապարակ

May 16, 2021, 8:55 pm

Բաքուն հստակ քաղաքականություն է վարում՝ մշակված Մոսկվայում. Lragir.am

May 16, 2021, 4:14 pm

Գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել. ՊՆ

May 16, 2021, 1:01 pm

Ռոման դերբիում հաղթեց Լացիոյին, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

May 16, 2021, 1:04 am

ՀԱՊԿ-ի կողմից անհապաղ միջամտության բացակայության կամ հարցի ձգձգման պարագայում մեկշաբաթյա ժամկետում սկսել այդ կառույցից ՀՀ-ի դուրս գալու գործընթաց. ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

May 15, 2021, 11:45 pm

Մոսկվայից Հայաստանին՝ դեռ պետք է ապացուցեք, որ դա ձեր տարածքն է. Lragir.am

May 15, 2021, 8:31 pm

Իրանի և Ադրբեջանի սահմանին երկու ադրբեջանցի է սպանվել

May 15, 2021, 8:25 pm

Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք և սպառնում է տարածաշրջանի կայունությանը. ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիեր

May 15, 2021, 11:52 am

Ամերիկան ակնկալում է, որ Ադրբեջանն անհապաղ ետ կքաշի զորքը

May 14, 2021, 11:59 pm

Ռայոլան առաջարկել է «Միլան»-ին գնել Մխիթարյանին

May 14, 2021, 11:37 pm

Մարտավարական զորավարժություն 5-րդ զորամիավորումում

May 14, 2021, 9:50 pm

Ֆրանսիան ըստ անհրաժեշտության պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել. Փաշինյան

May 14, 2021, 8:38 pm

Էրդողանը հայտարարել է Թուրքիայի կողմից պաղեստինցիներին աջակցելու մասին

May 14, 2021, 4:42 pm

Փաշինյանը Պուտինին օգնության համար չի դիմել, ՌԴ նախագահը անվտանգության խորհրդի խորհրդակցություն կհրավիրի․ Պեսկով

May 14, 2021, 2:34 pm

Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա. Մակրոն

May 14, 2021, 1:32 am

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

May 14, 2021, 1:12 am

Գազայի հատվածում վիրավորվել են թուրքական լրատվական գործակալության երկու լրագրող

May 13, 2021, 11:23 pm

ՀԱՊԿ-ը անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկի Սյունիքում Հայաստանի սահմանը պաշտպանելու համար, Ժողովուրդ

May 13, 2021, 9:03 pm

Իսրայելը հրթիռակոծել է Գազայում Համասի բարձրաստիճան սպաների բնակարանները

May 13, 2021, 8:41 pm

Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին

May 13, 2021, 7:32 pm

Ավարտվել է «Հարսնաքարի» տնօրենին ազատությունից ապօրինի զրկելու գործով ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը

May 13, 2021, 4:50 pm

Մոսկվան ու Բաքուն վրիպեցին. Սյունիքը պետք է ծուղակ դառնա թշնամական ծրագրերի համար. Lragir.am

May 13, 2021, 2:44 pm

Սև լիճ տեղանքում ադրբեջանական կողմի գործողություններն անհանդուրժելի են, դա ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստում

May 13, 2021, 1:20 am

Մեդիատեռորի հերթական նողկալի փորձն է, հիմա էլ՝ Սյունիքի մասին. պատգամավոր

May 12, 2021, 1:47 pm

Եղել են պայմանավորվածություններ, որոնք խախտվել են. Անդրանիկ Քոչարյանը՝ օդանավի դատարկ վերադարձի մասին

April 9, 2021, 3:37 pm

219

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ գերիների` Հայաստան վերադարձի վերաբերյալ եղել են պայմանավորվածություններ, սակայն դրանք խախտվել են. չգիտի, թե ինչ պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իշխանությունը չգիտե՞ր, որ ապրիլի 8-ին օդանավը Բաքվից դատարկ է գալու: 

«Իհարկե, ոչինչ չգիտեին: Օդանավի մեջ, ենթադրում եմ, Մուրադովը (Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ-հեղ.) պետք է լիներ և կար: Եվ դա նշանակում է, որ եղել են պայմանավորվածություններ, որոնք խախտվել են: Եթե պայմանավորվածություն չլիներ, ինքնաթիռն ինչո՞ւ պետք է գնար»,-ասաց Քոչարյանը:

Նա պատճառների մասին դեռ չգիտի, սակայն ենթադրում է, որ հակառակորդը հերթական անգամ խաղի կանոններ է ուզում փոխել: Ըստ Քոչարյանի՝ Ադրբեջանը գերիներին պահում է` առաջին հերթին Հայաստանում լարվածություն առաջացնելու համար, այդ հարցը տարածքների հետ որևէ կապ չի կարող ունենալ: «Շարունակելու ենք գերիներին վերդարձնելու գործընթացը՝ տարբեր ձևերով»,-ասաց Քոչարյանը:

Պատգամավորը վստահեցնում է, որ գերիների հարցերով տեսանելի և անտեսանելի գործընթացներ կան: Նա նշեց, որ գերիների վերադարձի հարցը բարձրացվեց ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպմանը: «Դա քայլ էր, որտեղ հստակ երևաց` ՌԴ-ն իր մասնակցությունը փորձել է ներդնել այդ խնդրի լուծմանը: Դրանով է պայմանավորված, որ գեներալ-լեյտենանտ Մուրադովը գնացել էր գերիներին ուղեկցելու Հայաստան»,-ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով հարցին՝ ի վերջո կհաջողվի՞ լուծել գերիների հարցը՝ Քոչարյանը պատասխնեց, որ դա չի կարող չլուծվել՝ վստահեցնելով, որ դա պետության առաջնահերթ պարտավորություններից մեկն է լինելու և կա:

Ապրիլի 8-ին տեղեկություններ էին տարածվել, որ Ադրբեջանից օդանավով Հայաստան է վերադառնում գերիների խումբ, ավելի ուշ համացանցում լուրեր տարածվեցին, թե ինքնաթիռը դատարկ է եկել: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն «Արմենպրես»-ին պարզաբանեց` գերիների վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։ 

Նյութի աղբյուր. armenpress.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ