ԼՐԱՀՈՍ

լրահոս

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Էմիրաթցի գործարարները հետաքրքրված են ՀՀ-ում ներդրումներով. ԱՄԷ պետնախարար 04/05/2019

May 4, 2019, 7:40 pm

3947

Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Ահմեդ Ալի Ալ-Սայեղի և ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի գլխավորությամբ Երևանում կայացած հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստի ընթացքում ԱՄԷ պետնախարարը, ողջունելով միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի նախագահ Վահագն Մելիքյանին և հայկական պատվիրակության անդամներին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Ապա նշել է, որ նիստն արտացոլում է երկկողմ հարաբերությունն ի շահ երկու բարեկամ ժողովուրդների  զարգացնելու երկուստեք ձգտումը՝ հավելելով, որ  նախորդ տարիների ընթացքում ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև երկկողմ հարաբերություններում շոշափելի առաջընթաց է արձանագրվել մի շարք ոլորտներում։ Համատեղ ջանքերի արդյունքում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններ են կազմակերպվել և ստորագրվել են մի շարք կարևոր տնտեսական   համաձայնագրեր, ինչը զգալիորեն նպաստել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության, ներդրումների և զբոսաշրջության ամրապնդմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից: 

Այս համատեքստում պետնախարարը  հատուկ կարևորել է 2019թ․ հունվարին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի Էմիրություններ կատարած այցը և նրա մասնակցությունը Աբու Դաբիի ‹‹Կայունության շաբաթ›› համաժողովին, ինչպես նաև 2017թ․ հուլիսին ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ Բին Զայեդ Ալ Նահյանի Երևան կատարած այցը, որոնք նպաստել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը և զարգացմանը։    

Վերահաստատելով երկկողմ տնտեսական հարաբերությունների ռազմավարական նշանակությունը՝ Ալ-Սայեղը նշել է, որ ԱՄԷ-ն համարվում է հայկական արտադրանքի արտահանող 8-րդ  ամենամեծ շուկան և ամբողջ աշխարհով հայկական ներմուծումների 11-րդ աղբյուրը։ Նախարարը հավելել է նաև, որ վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառությունն արձանագրել է բացառիկ աճ` նշելով, որ 2014-2017թթ․ընկած ժամանակահատվածում տարեկան կուտակային աճի տեմպը կազմել է 14 տոկոս, իսկ 2017թ.-ին առևտրաշրջանառությունը 2016թ-ի համեմատ աճել է 78 տոկոսով։ Այս աճը հանդիսանում է գործադրած ջանքերն ամրապնդելու  և երկու երկրների միջև արտահանումն ու ներմուծումն ավելի խրախուսելու հիմնական խթան։ Երկուստեք հետաքրքություն ունեցող ապրանքների շարքում առաջնահերթություն են սննդամթերքը, օգտակար հանածոները, հիմնային հանքանյութերը և նավթաքիմիական նյութերը։ 

Խոսելով ներդրումների մակարդակից՝ պետնախարարն ընդգծել է, որ էմիրաթցի գործարարները հետաքրքրված են Հայաստանում ավելի շատ ներդրումային հնարավորություններ բացահայտելով, հատկապես առևտի տեսանկյունից հեռանկարային ոլորտներում, ինչը կնպաստի Հայաստանի կառավարության ձգտումների իրականացմանը, այն է․ բազմազանեցնել արտաքին եկամուտի աղբյուրները, էներգիայի աղբյուրները և նվազեցնել դրանց գեներացնելու ծախսերը։ Այս համատեքստում կարևորել է Էմիրաթական կազմակերպությունների համաշխարհային փորձը և առանձնահատուկ մակարդակը էլեկտրաէներգիայի արտադրության, վերականգնվող էներգիայի, հանքագործության և գյուղատնտեսության ոլորտներում, ինչը ամուր հիմք է ներդրող կազմակերպությունների համար և փոխշահավետ երկու երկրների համար։ 

Անդրադառնալով երկու բարեկամ երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների մակարդակին՝ նախարարը մեծապես կարևորել է Հայաստան այցելող Էմիրաթցի զբոսշրջիկների թվի աճի արագ տեմպերը՝ նշելով, որ անցյալ տարի էմիրաթցի զբոսաշրջիկների թիվը հասել է 11,134-ի՝ 2017թ․ 7,705 ցուցանիշի համեմատ։ Ակնկալվում է, որ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում զարգացող համագործակցության շնորհիվ էմիրաթցի զբոսաշրջիկների թվիը Հայաստանում կշարունակի աճել առաջիկա տարիներին ևս: 

Ողջունելով էմիրաթական պատվիրակությանը՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը կարևորել է միջկառավարական հանձնաժողովների գործունեությունը, որոնք  գործնական հարթակ են՝ բացահայտելու և կանոնավոր հիմքերի վրա դնելու երկկողմ կապերի նոր հնարավորությունները բազմաթիվ ոլորտներում, դյուրացնելու միջպետական համագործակցությունը` նշելով, որ Էմիրությունների հետ Հայաստանի ունեցած ավանդական և ընդգծված ջերմ հարաբերությունների մասին են վկայում երկրների միջև ստորագրված երկու տասնյակից ավելի փաստաթղթերը, բազում բարձրաստիճան փոխայցելությունները, խորհրդակցությունները, գործարար հանդիպումները, փորձագիտական այցերը և այսօր առկա շաբաթական մինչև 13 ավիաչվերթների իրականացումը: Նա նշել է, որ Հայաստանը  դիտարկում է ԱՄԷ-ն` որպես կարևորագույն կամուրջ Հայաստանի և Ծոցի տարածաշրջանի երկրների միջև։ Միևնույն ժամանակ առաջարկել է դիտարկել Հայաստանը Էմիրությունների համար ԵԱՏՄ երկրների շուկա մուտք գործելու առաջնային դարպաս: Նա վստահեցրել է, որ հայ-էմիրաթական առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում մեծ ներուժ կա, որի ի հայտ բերումը նոր հորիզոններ կբացի փոխշահավետ համագործակցության հետագա խթանման համար տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ զբոսաշրջության, առևտրի, ենթակառուցվածքների զարգացման, գյուղմթերքի արտահանման, սննդի անվտանգության և գիտելիքահեն տեխնոլոգիաների ոլորտներում: 

Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստի շրջանակներում ԱՄԷ պետնախարար Ահմադ Ալի Ալ-Սայեղը և նրա գլխավորած պատվիրակությունը  հանդիպումներ են ունեցել նաև  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՊՆ նապարար Դավիթ Տոնոյանի հետ: 

Միջկառավարական համատեղ հաձնաժողովի օրակարգի երկրորդ օրը երեկոյան ԱՄԷ պետնախարարն այցել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և ծանոթացել կենտրոնի գործունեությանն ու կրթական ծրագրին: 

Հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ստորագրվել է 2 փոխըմբռնման հուշագիր՝ հայկական պետական «Արմենպրես» լրատվական գործակալության և Էմիրաթական «WAM» լրատվական գործակալության միջև, ինչպես նաև  Աբու Դաբիի համաշխարհային շուկայի և ՀՀ Կենտրոնական բանկի միջև: 

Հատկանշական է, որ ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998թ.-ին:  2012թ.-ին բացվել է Աբու Դաբիում ՀՀ դեսպանատունը, իսկ արդեն 2014թ.-ին ԱՄԷ նախագահ Նորին Մեծություն Շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ-Նահյանի թիվ 171 հրամանի համաձայն` հիմնադրվել է ԱՄԷ դեսպանատունը ՀՀ-ում:   ՀՀ-ԱՄԷ առևտրաշրջանառությունը 2017թ.-ին կազմել է 249,3 մլն դոլար, իսկ երկու երկրների միջև շաբաթական օդային  չվերթների քանակը հասել է 14-ի, (Ֆլայ Դուբայ -7 չվերթ, ալ-Արաբիա -7 չվերթ): 2017թ.-ին Հայաստան է այցելել 7,705 էմիրաթցի զբոսաշրջիկ, իսկ Հայաստանից Էմիրություններ ացելած զբոսաշրջիկների թիվը հասել է 21,963 -ի:

Նյութի աղբյուր. armtimes.com

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա