ԼՐԱՀՈՍ

լրահոս

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

June 6, 2026, 12:39 am

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնություն ստանալու վերաբերյալ

June 6, 2026, 12:37 am

Ռուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի

May 25, 2026, 1:16 am

19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

May 6, 2026, 10:27 pm

«Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք». Թրամփ

April 5, 2026, 6:37 pm

ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները

March 12, 2026, 11:10 pm

Իրանում գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու, պատերազմը կարող է շուտով ավարտվել. Թրամփ

March 11, 2026, 10:37 pm

Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել․ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում կա

March 10, 2026, 9:00 pm

«Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ

March 7, 2026, 4:11 pm

Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. Անիտա Հիպերը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

March 3, 2026, 11:14 pm

Հայաստանը կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ. ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններն ամբողջությամբ

February 9, 2026, 10:30 pm

ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստան կժամանի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը

February 8, 2026, 9:48 pm

Հայաստանն առաջին անգամ ցուցադրել է Հնդկաստանից ձեռք բերված սպառազինության որոշ նմուշներ

February 8, 2026, 9:26 pm

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ

January 22, 2026, 11:00 pm

Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով

December 5, 2025, 10:02 pm

Ժուռնալիստների միության գույքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան

November 15, 2025, 9:31 pm

Բրիտանական ոստիկանությունը որոնում է սխալմամբ ազատ արձակված երկու բանտարկյալի. BBC

November 6, 2025, 12:14 pm

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են

October 20, 2025, 12:20 pm

Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ

October 17, 2025, 4:51 pm

ԵՄ-ն պատրաստ է կիրառել իր գործիքները «Թրամփի ուղի» նախագիծը, «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչելու համար

October 17, 2025, 11:53 am

Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց

October 16, 2025, 11:04 am

Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է

October 13, 2025, 11:08 pm

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

October 12, 2025, 12:09 am

«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին

October 2, 2025, 11:20 pm

ՀՀ վարչապետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ալիև հանդիպումից

October 2, 2025, 8:47 pm

Հայաստանի նոր միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. Փաշինյան

October 1, 2025, 9:52 pm

Ամենամեծ զորակոչը 2016-ից ի վեր. Պուտինը հրամանագիր է ստորագրել

September 30, 2025, 9:35 am

Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինը որպես պետություն

September 23, 2025, 11:55 am

Լեհաստանը զգուշացրել է ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ի օդային տարածք մտած բոլոր օբյեկտները կխոցվեն

September 22, 2025, 11:06 pm

Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է

September 19, 2025, 11:25 pm

Քոչարյանի ակնարկը Պուտինին. ով ում դերում է հայտնվել. Lragir.am

February 8, 2021, 4:43 pm

3494

Ռուս հայտնի քաղտեխնոլոգ եւ դրամատուրգ Ստանիսլավ Բելկովսկին Էխո Մոսկվի ռադիոկայանի իր հեղինակային հաղորդմանը շաբաթվա սենսացիա է որակել ՀՀ նախկին նախագահ եւ Պուտինի հնամենի ընկեր Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե Նավալնին ու Նիկոլ Փաշինյանը նույնն են: Բելկովսկին համարում է, որ դա ակնարկ է Պուտինին, որ Նավալնին փողոցի միջոցով հասնելու է իշխանության եւ բանտարկի իրեն, սակայն այն բանից հետո, երբ Ղրիմին վտանգ սպառնա, այդ ժամանակ ազատ է արձակելու նրան այդ պատրվակով (Ղարաբաղ-Քոչարյան զուգահեռով. խմբ):

Բելկովսկին հայտնի է իր «ֆանտասմագորիաներով», տվյալ պարագայում դրա համար առատ նյութ են Քոչարյանի բավական անհամարժեք պատկերացումները քաղաքական իրողությունների վերաբերյալ:

Տվյալ պարագայում խնդիրը համեմատության սուբյեկտներն են: Բանն այն է, որ ընթացիկ քաղաքական իրողություններում նույն դերում են հայտնվել Նավալնին ու Քոչարյանը: Ներկայում Նավալնիի հետ կապված պատմությունը եւ նրա գործոնը ծառայեցվում է որպես Ռուսաստանում իշխանության տրանզիտի վտանգավոր փուլում Պուտինի շուրջ ներիշխանական կոնսոլիդացիայի միջոց: Իր հերթին, Հայաստանում ներկայում Քոչարյանի գործոնը դառնում է Փաշինյանի շուրջ ներքին կոնսոլիդացիայի միջոց՝ նրան իշխանության պահելու Պուտինի որոշման շրջանակում: Պատահական չէ, որ երբ Քոչարյանը հայտարարեց «իր դեմքով» մեծ քաղաքականություն վերադառնալու մասին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտահերթ ընտրության կարիք չկա:

Նույն այդ հարցազրույցում Քոչարյանը մեկ այլ անհամարժեք հայտարարություն էր արել, թե Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը վերածվել է ռուսական պրոտեկտորատի, թեեւ ռուսական պրոտեկտորատը պաշտոնապես ավարտվել է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, իսկ դե ֆակտո՝ 2015-ից՝ Թուրքիայի հետ հավասար կիսվելու քաղաքական նոր կուրսի հռչակմամբ:

Իսկ Ղրիմի հարցում հեռանկարները լիովին իրական են, անկախ նրանից, թե ով է Ռուսաստանում իշխանության: Ռուսաստանի ներկայիս քաղաքականության տրամաբանությունը հանգեցնելու է Ղրիմում ուկրաինա-թուրքական համատեղ կենտրոնով «մոնիտորինգին», հեռանկարում Թուրքիայի կամ Ուկրաինայի լիակատար վերահսկողության սահմանմամբ:

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա