ԼՐԱՀՈՍ

լրահոս

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Անշարժ գույքի շուկայում հակառեկորդ է գրանցվել. CIVILNET

February 1, 2021, 11:15 pm

3521

2020 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում կատարվել է անշարժ գույքի 36 165 գործարք, որը վերջին 10 տարիների նույն ժամանակահատվածի ամենացածր ցուցանիշն է։ Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի շուկայի վերլուծությունից։

Այսպես՝ 2020-ի հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին գրանցվել է անշարժ գույքի 36 165 գործարք, իսկ 2019-ի վերջին եռամսյակում՝ 54 468 գործարք։ Այսպիսով՝ 2019-ի համեմատ Էական անկում է գրանցվել է անշարժ գույքի առքուվաճառքի ոլորտում՝ նվազելով 32,7 տոկոսով։ 

Երևանում նախորդ տարվա վերջին եռամսյակի համեմատ ընդհանուր գործարքները նվազել են 5 366-ով։ 

Ընդհանուր գործարքների 62,5 տոկոսը գրանցվել է Երևանում ու նրա շրջակայքում։ Երևանում ամենաշատը անշարժ գույք շարունակում են գնել Արաբկիր վարչական շրջանում, իսկ առքուվաճառքի ամենացածր դեպքերն իրականացվում են Նուբարաշենում։ 

Մարզերում առքուվաճառքի գործարքների 61,4 տոկոսը եղել է հողերի ձեռք բերման ոլորտում․ այստեղ գործարքների նվազումը  նախորդ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ կազմել է 1 602: 

Ըստ կադաստրի կոմիտեի ուսումնասիրության՝ այս ժամանակահատվածի 842 գործարքների կողմ հանդիսացել են օտարերկրյա քաղաքացիները։ Նրանցից 550-ը հանդիսացել են գույք վաճառող։ Հայաստանում վարձակալության գործարքները ևս նվազել են՝ մոտ 46 տոկոսով։ 

Ցեմենտի ներմուծման արգելքի ազդեցությունը շինարարության ոլորտի վրա

Հունվարի 27-ին կառավարությունը որոշեց վեց ամսով արգելել Հայաստան ցեմենտի ներմուծումը։ Հիմնական ներմուծումն իրականացվում էր Իրանից։ Կառուցապատող «Արտքոմփանի» ընկերության հիմնադիր Վահե Պետրոսյանի խոսքով՝ կառավարության որոշման ազդեցությունը դեռ չկա, բայց դրանով շուկայում մենաշնորհային դիրք է ձևավորվում։ 

«Մենք միշտ գնել ենք՝ հաշվի առնելով, թե ով է ավելի հարմար գնով վաճառել։ Իրար հետ մրցել են հայկականն ու իրանականը, ու եղել է առողջ մրցակցություն։ Մենաշնորհը բերում է վատ բաների, Խորհրդային Միությունը դրա համար քանդվեց։ Կա ցեմենտի մեկ արտադրող, որի համար էլ այս որոշումն ընդունել են»,- ասում է նա։ Հայաստանում ցեմենտի շուկայի տեղական ամենախոշոր արտադրողը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ն է։ 

Պետրոսյանը նշում է՝ տեղական արտադրողին պաշտպանելու համար կան այլ ֆիսկալ գործիքներ, որոնք պետությունը կարող է կիրառել։ Խոսելով անշարժ գույքի ոլորտում 2020-ի վերջին եռամսյակի տվյալների մասին՝ Պետրոսյանը անկումը բացատրեց պատերազմով, ներքաղաքական անկայունությամբ ու դրամի արժեզրկմամբ. «Այս տարվա հունվարից փոթորիկը մի փոքր թեթևացել է, բայց ավանդաբար հունվար, փետրվար, մարտ ամիսները վատ ամիսներ են՝ սեզոնային պասիվություն կա»,- ասաց կառուցապատողը։

Նյութի աղբյուր. civilnet.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա