ԼՐԱՀՈՍ

լրահոս

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Նոր հետազոտությունը լույս է սփռում Դարվինի «սարսափելի առեղծված»-ի վրա.BBC

January 25, 2021, 1:58 am

3173

Չարլզ Դարվինի «սարսափելի առեղծվածը» հայտնի տերմինը է:

Գաղտնիք չէ, որ մեծ գիտնականը էվոլյուցիայի տեսանկյունից այդպես էլ չկարողացավ բացատրել ծաղկիկների ծագումը երկրի վրա։ Միայն հիմա է հայտնի դարձել, որ ծաղիկների գաղտնիքը գրեթե ողջ կյանքում ճնշել է նրան:

Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի կենսաբան-էվոլյուցիոնիստ, պրոֆեսոր Ռիչարդ Բաղգսը  ոււսումնասիրելով արխիվային փաստաթղթերը՝ հայտնաբերել է, որ մահվանից մի քանի տարի առաջ Դարվինի համար շատ վճռական մրցակից է հանդիսացել շոտլանդացի բուսաբան Ուիլյամ Կարրուտերսը, ով հավատարիմ է եղել ծաղկե բույսերի ծագման կրեացիոնիստական տեսությանը:

Կարրուտերսի համոզմամբ ծաղիկների առաջացումը պայմանավորված է եղել երկնային միջնորդությամբ: Այդ թեմայով նա մամուլում աղմկահարույց հրապարակումներ է արել ինչին Դարվինն ի վիճակի չի եղել որևէ գիտական բացատրություն տալ:

Դարվինը չէր կարող բացատրել դրանց առաջացման և էվոլյուցիայի ընթացքը։ Ծաղիկները երկրի վրա ավելի ուշ են հայտնվել քան բույսերի այլ տեսակները և շատ արագ ձեռք են բերել գույնի, չափի և ձևի լայն բազմազանություն։

«Դատելով, այսպես կոչված, հանածոների տարեգրությունից, ծաղկե բույսերը (Angiospermae) հայտնվել հանկարծ, կավճե ժամանակաշրջանում՝ մոտ 100 մլն տարի առաջ: Դրանք ոչ մի նմանություն չունեն մինչ այդ գոյություն ունեցող բույսերի հետ։ Բացի այդ, դրանց հայտնվելը նշանավորվել է ենթատեսակների բազմազանությամբ», - հայտում է պրոֆեսոր Բաղգսը։

Հենց այդ հանկարծակիությունն էր, որ հանգիստ չէր տալիս Չարլզ Դարվինին։

Ինչու՞ չի եղել հաջորդական էվոլյուցիա, ինչու՞ չկան փշատերև ցեղերի (Gymnospermae) և ծաղիկների միջանկյալ ձևերը և ինչպե՞ս է հնարավոր, որ դրանք հայտնվեցին միանգամից այդիսի մեծաքանակ բազմազանությամբ:

Դարվինը չէր հասկանում, թե ի տարբերություն բուսական և կենդանական այլ տեսակների ինչպե՞ս են այդ բույսերը խուսափել զարգացման հաջորդական փուլերից։ Այս ամենը հակասում էր բնական ընտրության գլխավոր սկզբունքներից մեկին, ըստ որի՝ բնությունը կտրուկ թռիչք չի կատարում։

Երկար ժամանակ Դարվինն իրեն մխիթարում էր այն գաղափարով, որ, հնարավոր է, ծաղկե բույսերը ի հայտ են եկել և զարգացել են դեռևս անհայտ կղզու կամ մայրցամաքի վրա:

1881 թվականի օգոստոսին, մահից ընդամենը մի քանի ամիս առաջ, Նա գրել է Հուկերին. «ինձ համար ավելի արտառոց բան չկա բուսական թագավորության պատմության մեջ, քան բարձրագույն բույսերի անսպասելի և արագ զարգացումը։ Երբեմն ինձ թվում էր, որ դարեր շարունակ Հարավային բևեռի մոտ ինչ-որ տեղ կարող էր գոյություն ունենալ հեռավոր և կորած մայրցամաք»:

Նյութի աղբյուր. hima.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա