ԼՐԱՀՈՍ
լրահոս
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Դավիթ Սանասարյանը հատեց ռուբիկոնը. կոշտ արձագանք Վանեցյանին ու ոչ միայն նրան
April 30, 2019, 9:06 pm
4127
Երբ մենք պետք է սկսեինք ուսումնասիրությունը, ինձ զզուշացրեցին, որ մտնում ենք մի դաշտ, որտեղ լուրջ հակահարձակում է լինում՝ նախկին օլիգարխների դաշտն ենք մտնում: Ես ասացի, որ ինձ չի հետաքրքրում, թե ում դաշտն ենք մտնում, քանի որ ես ուզում եմ օրինականությունը վերականգնել. այսօրվա ասուլիսում հայտարարել է Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը:
Կոռուպցիոն չարաշահման մեջ մեղադրվող գործիչը փաստորեն հնչեցնում է լուրջ մեղադրանք՝ քննությանը մեղադրելով օլիգարխիկ շահեր սպասարկելու մեջ։ Սա աննախադեպ հայտարարություն է, որովհետև ԱԱԾ-ն համարվում է վարչապետին առընթեր մարմին, ու, ըստ էության, նրա ուսերին է դրված նախկին համակարգի ապամոնտաժման դժվարին առաքելությունը ու նաև՝ նոր իշխանության բալանսը պահպանելու կարևոր գործառույթը։ Սանասարյանը, որն ամենևին էլ պատահական մարդ չէ հեղափոխական հարթակում ու իշխանության աստիճանակարգում, փաստացի կասկածի տակ է դնում ԱԱԾ-ի գործունեության լեգիտիմությունը։ Նա ասում է՝ «կորած մարդ» չէ, ու ինքն էլ բազմաթիվ ինֆորմացիաներ է ստանում՝ փաստորեն ԱԱԾ տնօրենին ու նաև բարձրագույն իշխանությանը նախազգուշացնելով, որ իր ձեռքի տակ կա տեղեկատվություն, որը կարող է այնքան էլ շահեկան չլինել իրեն մեղադրողների համար։
Իհարկե, Դավիթ Սանասարյանը խոսում է մի գործի, լոկալ դրվագի մասին, սակայն նրա մեղադրանքներն այնքան խորը ու համակարգային բնույթ են կրում, որ անկասկած դրանք հաստատվելու դեպքում ծանր հարված կարող են հասցնել ցանկացած իշխանության հեղինակությանը՝ ապալեգիտիմացնելով նրա գործունեությունը, այդ թվում՝ նախկինների հետ կապված այն աղմկոտ բացահայտումները, որոնց առնչվել է ԱԱԾ-ն։
Համաձայնենք, որ իրավիճակը ստանդարտ չէ, որովհետև միմյանց կոռուպցիոն բնույթի մեղադրանքներ են հասցեագրում մարդիկ, ովքեր առանձին-առանձին երդվում են, թե մինչև վերջ հավատարիմ են հեղափոխության իդեալներին։ Սա մի կողմից՝ բնական է, որովհետև հին համակարգի ռևանշի ռիսկերը գործնականում չեզոքացված են, ու թուլացած է գործող իշխանության կոնսոլիդացնող մերանը, այլ խոսքով՝ եկել է Փաշինյանի իշխանության, այսպես ասած, քաղաքական բյուրեղացման ու «ֆիլտրումների» պահը։ Իհարկե, այստեղ վերլուծելու բազմաթիվ շերտեր կան. արդյո՞ք հարուցված քրեական գործը իշխանության վերադասավորումների առիթ դարձավ, թե՞ դա ընդամենն առիթ էր, իսկապե՞ս իշխանության ներսում պայքար է գնում, այսպես կոչված, «քայլողների» ու «քաղաքացիականների» միջև, կամ՝ կա՞ արդյոք այս գործընթացում արտաքին, մասնավորապես՝ ռուսական հետք։ Սրանք հարցեր են, որոնց առաջիկայում կանդրադառնանք։
Մյուս կողմից՝ նկատենք, որ հեղափոխական իշխանություններում ֆիլտրումներն օրինաչափություն են. կոռուպցիոն սկանդալները դրանց ուղեկցող կարևոր դրվագներն են, ինչպես, օրինակ, եղավ Ուկրաինայում, երբ ՆԳ նախարար Արսեն Ավակովն ու Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին փոխադարձաբար միմյանց մեղադրեցին կոռուպցիոն մեղքերի մեջ։ Դատելով ԱԱԾ-ի պնդումներից ու Սանասարյանի արձագանքներից՝ նույն բանը հիմա կատարվում է Հայաստանում, իհարկե՝ տեղական առանձնահատկություններով։
Սակայն այսօր Դավիթ Սանասարյանը հանդես է եկել ավելի կոշտ հայտարարությամբ։ Նա մասնավորապես ասել է. «Իմ և պարոն Վանեցյանի հարաբերությունները պետք է ոչ մի կերպ կապ չունենան այս գործի հետ: Պարոն Վանեցյանը քննչական մարմնի վերադասը չի համարվում, և առհասարակ իրեն էլ կոչ կանեմ, որ այս թեմայով չխոսի… Բայց կոչը հստակ է, որ չխառնվեն մարդիկ, ովքեր իրավասու չեն խառնվելու, քանի որ դա դիտարկվելու է որպես ճնշում: Արթուր Վանեցյանն ասում է, որ դատարանում կտեսնենք: Չի կարելի նման բան ասել, քանի որ գործը կարող է դատարան չգնալ»:
Ակնհայտորեն Սանասարյանի ասածի միակ հասցեատերը Վանեցյանը չէ, այլ նաև մյուս պաշտոնյաները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, որոնք «քննչական մարմնի վերադասը չեն համարվում», սակայն անուղղակիորեն հաստատել են նախաքննության մարմնի վարկածը։ Մյուս կողմից՝ երբ Սանասարյանն ակնարկում է, որ գործը կարող է դատարան չհասնել, Փաշինյանին անուղղակի ուղերձ է հասցեագրում, որ ստեղծված իրավիճակի հանգուցալումը ԱԱԾ տնօրենին պաշտոնանկ անելն է։
Այսպիսով՝ Հայաստանում ակնհայտորեն հասունանում է հետհեղափոխական իշխանության առաջին լուրջ ճգնաժամը, որը կարող է արմատապես նոր քաղաքական իրավիճակ ստեղծել երկրում՝ որոշակիորեն անդրադառնալով թե՛ Նիկոլ Փաշինյանի իշխանության կառուցվածքի ու վարկանիշի և թե՛ նոր ընդդիմության ձևավորման գործընթացի վրա։
Նյութի աղբյուր. Առաջին լրատվական
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ