ԼՐԱՀՈՍ
լրահոս
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Հայաստանի անկախության արյունոտ «ռենտգենը». բացառիկ գործը՝ դատարանում
April 30, 2019, 2:59 pm
4081
Դատախազությունը հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործը կամ, այլ կերպ ասած՝ Մարտի 1-ի գործը ուղարկվել է դատարան: Դատարանը կորոշի, թե երբ է սկսվելու դատավարական գործընթացը: Այն անկասկած լինելու է անկախ Հայաստանի պատմության մեջ թերևս ամենաաղմկահարույց գործերից մեկը: Առանձնահատկությունը, սակայն, դա չէ, այլ այն, որ մարտիմեկյան այս գործն ունի գրեթե բոլոր նախադարյալները՝ Հայաստանի նորագույն պատմության յուրօրինակ «ռենտգեն» դառնալու համար, որը կարող է ունենալ ոչ միայն քրեական բացահայտումների, այլև քաղաքական, բարոյական բացահայտումների մի ամբողջ էֆեկտ: Մենք առիթ ենք ունեցել մի շարք անգամներ խոսելու այն մասին, որ Մարտի 1-ը գործնականում ոչ թե մեկօրյա զարգացումների ողբերգական դրսևորում էր, և ոչ թե մի ընտրական ցիկլի զարգացումների արյունոտ հանգուցալուծում, այլ Հայաստանում հաստատված համակարգի շղթայական ընթացքի, մեկը մյուսի վրա կուտակված լրջագույն, հիմնարար համակարգային արատների, կուտակված խնդիրների ցավալի և ողբերգական «գագաթնակետ»:
«Գագաթնակետ», որտեղ քաղաքացիների կյանքի և առողջության գնով իրենց տարիների հարաբերությունն էին պարզում միևնույն համակարգի տարբեր թևեր ու պատասխանատուներ: Գուցե տարօրինակ կամ չափազանցված հնչի, սակայն 2008-ի մարտի 1-ին Երևանի կենտրոնում բախվեցին նորանկախ Հայաստանի՝ այդ պահի դրությամբ անցյալն ու ապագան, բախվեցին ներկայում՝ հանգեցնելով տասը զոհերի, տասնյակ վիրավորների: Ապագան այն իմաստով, որ ցավալիորեն, ողբերգականորեն ակնհայտ դարձավ, թե ինչ մարդակեր համակարգ է ձևավորվել Հայաստանում, որը, մեծ հաշվով ունենալով այդօրինակ անցյալ, չունի նաև այլօրինակ ապագա: Մարտի 1-ին հաջորդած տասը տարիները փաստացի ապացուցեցին հենց դա, և հետագա մյուս բոլոր տարիներն էլ խոշոր հաշվով դա էին ապացուցելու, եթե տեղի չունենար հեղափոխական ճանապարհով իրավիճակի փոփոխությունն ու նախորդ ընթացքի արգելակումը:
Ինչպիսի ընթացք կունենա մարտիմեկյան այս հետհեղափոխական գործի դատավարությունը, ինչպիսի փաստական և փաստարկային բազայով կներգրավվեն կողմերը՝ մեղադրողներն ու մեղադրվողները, բնականաբար, պարզ կդառնա միայն դատավարության ընթացքում: Կհաստատվի՞ մեղադրանքը, կլինե՞ն դատավճիռներ կամ արդարացումներ՝ սա դեռ պետք է տեսնենք, սակայն մի հարցում թերևս կարող ենք վստահ լինել, որ դատավարությունը կարող է դառնալ ապագայում ոչ միայն այդօրինակ իրավիճակներ չունենալու, այլև ընդհանրապես այդօրինակ իրավիճակներն անխուսափելի դարձնող համակարգ չունենալու որոշակի երաշխիք: Դրա համար շատ կարևոր է, որպեսզի դատարանը կատարի իր արդարադատական գործառույթը, իսկ հանրությունն այդ գործի հանդեպ իր ուշադրությամբ մասնակից բոլոր կողմերին ստիպի բացվել առավելագույնս, ապավինել բացառապես փաստերին և փաստարկներին, կամ, այլ կերպ ասած՝ հանրությունը ստիպի, որպեսզի գործի «ռենտգենը»: «Ռենտգենն» աշխատի և տա իր էֆեկտը ոչ միայն կոնկրետ քրեական գործի մեղավորն ու անմեղը բացահայտելու, այլև իրադարձության քաղաքական ամբողջ համատեքստը բացելու, բարոյա-քաղաքական շերտերը հանրության առաջ ընդհուպ «մերկացնելու» առումով:
Զուտ արդարադատության իրականացումը էֆեկտիվ կարող է լինել այդ ամբողջականությունն ապահովելու պարագայում: Այսինքն՝ արդարադատությունն իհարկե չպետք է ստորադասվի բարոյա-քաղաքական շերտերը բացահայտելու խնդրին, պետք է խստագույնս տեղավորվի օրենքի և Սահմանադրության գերակայության շրջանակում, սակայն դրանով հանդերձ՝ եթե ի զորու չեղավ բացել գործը ամենայն մանրամասնություններով, ապա դա կնշանակի՝ ինչ-որ բան մնացել է կիսատ: Խոսքը, իհարկե, չի լինի կիսատ արդարադատության մասին. ի վերջո, այստեղ խնդիրը զուտ հստակ և համոզիչ փաստարկված կերպով պատասխանատուներին, մեղավորներին և անմեղներին տարանջատելն է: Բայց կիսատ մնացած կլինի հանրության խնդիրը, և դա կնշանակի, որ դատավարության գործընթացի հանրային վերահսկողության արդյունավետությանը կոչված ինստիտուտները՝ մեդիան, փորձագիտական շրջանակներն ու կառույցները, չեն կարողացել ապահովել հանրային լիարժեք վերահսկողություն, չեն կարողացել իրացնել հանրային առաքելությունը և այդպիսով ձևավորել այն երաշխիքները, որոնք թե՛ պետք է կանխարգելեն հանրային նոր կյանքի վրա նախկին համակարգի մանիպուլյատիվ ազդեցության փորձերի մեծամասնությունը, թե՛ նաև կանխարգելեն նախկին համակարգի պատկերով ու նմանությամբ որևէ նոր փորձ:
Նյութի աղբյուր. Առաջին լրատվական
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ