ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը դատարանը կքննի վաղը
September 24, 2020, 3:59 pm
2594
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես ասված է.
«Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում երեկ՝ ժամը 11։00-ին, սկսվել է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունը, որը սակայն հետաձգվել է դատական նիստին Գագիկ Ծառուկյանի և նրա պաշտպանների չներկայանալու պատճառով։
Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ դատարանը պարտավոր է դատական նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ձևով ծանուցել միջնորդություն ներկայացրած անձին, մեղադրյալին, նրա օրինական ներկայացուցչին, պաշտպանին, եթե նա մասնակցում է գործին:
Ընդգծենք, որ Գագիկ Ծառուկյանը և նրա պաշտպանները պատշաճ կարգով ծանուցված չեն եղել դատական նիստի տեղի և ժամանակի մասին, ուստի հարգելի պատճառներով չեն ներկայացել դրան։
Չնայած որ նույն օրը ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն է տարածել, թե իբրև Գագիկ Ծառուկյանը և նրա պաշտպանները ծանուցված են եղել դատական նիստի տեղի և ժամանակի վերաբերյալ, սակայն պետք է ընդգծել, որ նշված հաղորդագրությամբ ԲԴԽ-ն իրավացիորեն խուսափել է այդ ենթադրյալ ծանուցումները որպես պատշաճ գնահատելուց։
Ընդ որում, հարկ ենք համարում հատուկ նշել, որ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժամանակին ծանուցված ազատության մեջ գտնվող մեղադրյալի կամ պաշտպանի չներկայանալը չի խոչընդոտում միջնորդության քննմանը:
Քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում է ազատության մեջ, ուստի վերը նշվածն ուղիղ նշանակում է, որ եթե նա և պաշտպանները պատշաճ կարգով ծանուցված լինեին դատական նիստի տեղի և ժամանակի մասին, ապա դա խոչընդոտ չէր առանց վերջիններիս դատական նիստը շարունակելու համար։
Դժվար է պատկերացնել, որ պատշաճ ծանուցման առկայության դեպքում դատարանը և մյուս շահագրգիռ պետական մարմինները չէին օգտվի դատական նիստը Գագիկ Ծառուկյանի և նրա պաշտպանների բացակայությամբ իրականացնելու և նրա վերաբերյալ արագ կարգով կալանավորման որոշում կայացնելու այս հնարավորությունից, առավել ևս եթե ներկայացնենք պաշտպանության կողմի տրամադրության տակ եղած այն ապացույցները, որոնք ապացուցում են, որ մի շարք պետական մարմիններ/պաշտոնատար անձինք/ վերաքննիչ դատարանի որոշումից հետո ակնհայտ կասկածելի և պրակտիկայից տարբերվող ջանասիրություն են ցուցաբերել, որպեսզի սույն միջնորդությունը հնարավորինս արագ կրկին քննվի առաջին ատյանի դատարանում և այն էլ՝ իրենց նախընտրած դատավորի կողմից։
Վերջում ցանկանում ենք նշել, որ զանգվածային լրատվության միջոցներից տեղեկացել ենք, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ին, ուստի արդեն իսկ տեղյակ լինելով դրա տեղի և ժամանակի վերաբերյալ, նշված օրը ներկայանալու ենք դատարան և օրենքով սահմանված կարգով իրացնելու ենք պաշտպանության իրավունքը»։
Նյութի աղբյուր. 1lurer.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ