ԼՐԱՀՈՍ
լրահոս
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ադրբեջանը նոր աղետի առաջ. Lragir.am
September 14, 2020, 11:53 pm
3539
Բաքուն վախենում է Անկարային ներկայացնել խմելու ջրի հարցը, որը սպառնում է նրան բնապահպանական աղետով
Ադրբեջանի քարոզչական համակարգն արհեստական ստեղծված «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնքի» ձեռքով՝ ի դեմս նրա անփոփոխ առաջնորդ Թուրալ Գյանջալիեւի նամակ է ուղարկել ԵՄ, որում նշված է, որ «Հայաստանի Հանրապետությունը շարունակում է օգտագործել Ղարաբաղի (Արցախի) ջրային ռեսուրսները որպես բնապահպանական ահաբեկչություն Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչության դեմ»։ Նամակում ընդգծված է, որ «նպատակային արհեստական ամբարտակներ են կառուցվում գետերի վրա, որոնք հոսում են Ադրբեջան, եւ Սարսանգի ջրամբարից անօրինական ջրանցքներ են կառուցվում՝ վնասելով գյուղատնտեսությունը»։
Սկսենք նրանից, որ Արցախը դեռ ոչ մի ամբարտակ ու ջրամբար չի կառուցում։ Դրանց շինարարության, ավելի շուտ ապագայում շինարարության ցանկության մասին հայտարարել է Արցախի նախագահ Ա․ Հարությունյանը։ Բացի այդ, Բաքվի պսեւդոբնապահպանների՝ ամեն քայլափոխի հիշատակվող Սարսանգի ջրամբարը փոքր ներդրում ունի սահմանային ադրբեջանական գյուղերը խմելու եւ ոռոգման ջրով ապահովելու հարցում։ Տրտու գետը, որի վրա կառուցված է Սարսանգը, իր ճանապարհին գրեթե չունի ճյուղավորումներ եւ մոտ 30 կմ անց թափվում է Կուր խոշոր գետը, որն ավելի մեծ գյուղատնտեսական նշանակություն ունի տարածաշրջանի համար։
Նկատենք նաեւ, որ ղարաբաղյան պատերազմը պարտված ու ռեւանշիստորեն ամենուր եւ բոլոր ատյաններում աղմկող Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հոգեբանությունը դեռ առիթ չի տալիս մեղադրելու Հայաստանին բնապահպանական դիվերսիայի մեջ, առավել եւս, որ ջրային խնդրի արմատները տանում է Թուրքիայի կողմ։ Այո, հենց Թուրքիայի, որը վրացական սահմանից ոչ հեռու՝ Արդահանի մարզում, խոշոր ջրամբարի ու ՀԷԿ-ի շինարարություն է նախաձեռնել՝ օգտագործելով Կուր գետի ջրերը։ Կան մտահոգություններ, որ Կուր գետի հունը կարող է լրջորեն տուժել ու փոխել ուղղությունը, որը կհանգեցնի Կուրի հետ կապված այլ փոքր գետերի ծանծաղելուն, հետեւաբար՝ բնապահպանական ու տնտեսական աղետի նախեւառաջ Վրաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ անուղղակիորեն Արցախի հյուսիս-արեւելքի համար։ Ընդ որում, լուրջ խնդիրներ կառաջանան Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամաբարի համար, որը սնվում է Կուրի ջրերից։
Թուրքիայում Արաքս գետի վրա ամբարտակի շինարարությունը գետի հոսքը 1․6 միլիարդ խմ-ով կնվազեցնի եւ կխորացնի ջրային ճգնաժամն Իրանի հյուսիս-արեւելքում։ Իրանի հյուսիսարեւմտյան նահանգների տարածքի մեծ մասը (հիմնականում բնակեցված են թյուրքալեզու ժողովուրդով եւ իրենց անվանում են ադրբեջանցիներ), ինչպես նաեւ Հայաստանի արեւմուտքի եւ Ադրբեջանի հարավի մի մասը կախված են այդ գետի ջրերից։
Անկարան ջրամբարների եւ ՀԷԿ-երի շինարարությունն օգտագործում է որպես աշխարհքաղաքական լծակ իր հարեւանների դեմ։ Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի խոսքը Տիգրիս ու Եփրատ գետերի մասին բացահայտում է երկրի ջրային քաղաքականության մոդելը․ «Մենք արաբներին չենք ասում ինչ անել իրենց նավթի հետ, նրանք մեզ չեն ասում ինչ անել մեր ջրի հետ»։
Ջրամատակարարման հետ կապված վիճակն Ադրբեջանի համար լուրջ սպառնալիք է, քանի որ այնտեղ նաեւ խմելու ջրի խնդիր կա։ Առանց այդ էլ աղտոտված Կուրի ցամաքելու միտումներն Ադրբեջանին սպառնում են աղետով։ Այդ պատճառով կանխատեսելի է, որ միջազգային հարթակներում Ադրբեջանը, ունակ չլինելով մեղադրել «ավագ եղբայր» Թուրքիային, վախենալով (կամ էլ չուզենալով) փչացնել նրա հետ հարաբերությունները, ապագայի աղետալի հետեւանքների մեղքը բարդելու է Հայաստանի Հանրապետության վրա։
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ