ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Խոշոր սադրանք է հասունանում հայ-վրացական հարաբերության դեմ. Lragir.am
August 31, 2020, 3:02 pm
3187
Ադրբեջանական քարոզչամեքենան նշանակալի ուշադրության է արժանացրել Թբիլսիի 23-ամյա բնակչուհի Թամար Բաչալիաշվիլիի մահվան հանգամանքը: Երիտասարդ աղջկա դին հուլիսի վերջին հայտնաբերել էին իր իսկ մեքենայի հետնամասում: Հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հիմնական վարկածով: Աղջկա ընտանիքը սակայն համաձայն չէ դրան եւ պահանջում է, որ գործը վերաորակավորվի դիտավորյալ սպանության:
Ինչ է կատարվել երիտասարդ աղջկա հետ, որը տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ է: Ադրբեջանական քարոզչությունը, հղում անելով ծնողներին, որոնք բողոքում են Վրաստանի իրավապահներին, հայտնում է, իբրեւ թե աղջկան պատահաբար հասանելի են դարձել տվյալներ Վրաստանի պաշտոնյաների մասին, որոնք առնչություն ունեն «ղարաբաղյան հակամարտության գոտի զենք ուղարկելու» հետ: Մայրն, ըստ ադրբեջանցիների, կոչ է անում Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրվել դրանով եւ տեղեկություն պահանջել Վրաստանի իշխանությունից:
Վրաստանը մոտենում է նախընտրական թեժ շրջանի: Վրաստանի խորհրդարանի ընտրությունը տեղի է ունենալու թե ռեգիոնալ, թե աշխարհքաղաքական ոչ պակաս ինտենսիվ զարգացումների եւ վերափոխումների փուլում: Դա նշանակում է, որ լինելու են Վրաստանի ներքին իրավիճակի վրա արտաքին ազդեցության էական փորձեր:
Թուրքիան ու Ադրբեջանն օգտագործելու են ցանկացած առիթ Վրաստանի իրավիճակի վրա ազդելու, միաժամանակ հայ-վրացական հարաբերությունը տորպեդահարելու համար: Այդ ջանքը Անկարան ու Բաքուն հատկապես աշխուժացնելու են այն հարվածից հետո, որ ստացան Տավուշում, որտեղ հայկական բանակը փաստացի գցեց ոչ միայն հայկական, այլ ռեգիոնալ անվտանգության ռազմավարական նշանակության դրքային ռազմա-քաղաքական հանգույց, որի էական շահառու է նաեւ Վրաստանը:
Անկարան ու Բաքուն չեն էլ թաքնում իրենց պատմական եւ տարածքային հավակնությունը Վրաստանի նկատմամբ:
Խիստ հատկանշական է օրերս Վրաստանի դեսպանի եւ Հայաստանում առաքելությունն ավարտող Վրաստանի ռազմական կցորդի այցը Հայաստանի ՊՆ եւ հանդիպումը նախարար Տոնոյանի հետ: Այդ հանդիպմանն ընդգծվել էր Հայաստանի եւ Վրաստանի անվտանգության փոխկապակցվածությունը եւ դրանից բխող գործակցության հեռանկարները:
Իհարկե ակնառու է հենց այն, որ դրանից էլ նաեւ բխում է, որ հատկապես Վրաստանի խորհրդարանի ընտրության համատեքստում հայ-վրացական հարաբերությունը մտնում է սադրանքային նկատելիորեն բարձր ռիսկայնության փուլ, որտեղ շահառու սուբյեկտները կանգ չեն առնի անգամ ողբերգական առիթների առաջ, ինչպիսին երիտասարդ աղջկա մահն է, գործիք դարձնելով ողբերգության ծանր հարվածի տակ գտնվող սգակիր ծնողերին:
Մեկնաբան` ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ