ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Արթուր Վանեցյանի բացահայտումը. բոլորին հայտնի գաղտնալսողը. Lragir.am
August 28, 2020, 2:46 pm
3115
Հայրենիք կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը հայտարարել է, որ ԱԱԾ նախկին պետ, Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեռեւս պաշտոնավարման շրջանում բացահայտել է գաղտնալսման հայտնի պատմությունն ամբողջությամբ, բայց չի հրապարակում էթիկայից ելնելով:
Բաբայանն այդ մասին հիշեցրել է ի պատասխան Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վահե Ղուլարյանի, որը կասկած էր հայտնել, թե Արթուր Վանեցյանն ինքն էլ կարող էր արած լինել գաղտնալսումը: Բաբայանը պատասխանել է, թե գաղտնալսումը դեռեւս Վանեցյանի ԱԱԾ պետ եղած ժամանակ բացահայտված է ամբողջությամբ եւ հարց տալիս կառավարությանը, թե ինչու՞ չի բարձրաձայնվում այդ մասին:
Եթե գաղտնալսումը բացահայտված է, ապա իսկապես, ինչու՞ այն չի հանրայնացվում: Ավելին, խոսք պետք է լինի ոչ միայն հանրայնացման, այլ թերեւս քրեական գործի եւ պատասխանատվության մասին, որովհետեւ տեղի է ունեցել հանցագործություն:
Դեռեւս ԱԱԾ պետի պաշտոնում Արթուր Վանեցյանը լրագրողների հետ ճեպազրույցներից մեկի ընթացքում հայտարարել էր, որ հայտնի են թե կատարողը, թե պատվիրատուն: Նա ասել էր, թե գաղտնալսողները ԱԱԾ աշխատակիցներ չեն, իսկ պատվիրատուն բոլորին հայտնի, հանրային դեմք է, որի անունը սակայն չի տա, քանի որ չկա անհրաժեշտ ապացուցողական բազան:
Եթե գաղտնալսումը բացահայտված է ամբողջությամբ, ապա դա պետք է ենթադրի նաեւ ապացույցների առկայություն: Եթե չկան ապացույցներ, ապա դա նշանակում է, որ չկա բացահայտում: Կամ, հակառակ պարագայում խոսք կարող է լինել այսպես ասած «ստվերային բացահայտման» մասին, երբ բոլորը գիտեն ով է եղել կատարողն ու ով պատվիրատուն, բայց հնարավոր չէ ապացուցել:
Այդպիսով, առկա է թերեւս հարց՝ գաղտնալսումը բացահայտված է ամբողջությա՞մբ, թե ոչ, եթե այո, ապա ինչու՞ չի հանրայնացվում ամբողջությամբ՝ ապացույցների բացակայությա՞ն պատճառով, թե՞ կան այլ պատճառներ, ընդհուպ մարտավարական, երբ չբարձրաձայնումը թույլ է տալիս ունենալ հնարավոր «պատվիրատուի» նկատմամբ ընդհանուր առավելություն: Կարող է լինել իհարկե այլ տարբերակ, երբ «պատվիրատուն» ավելի ուժեղ է Հայաստանի կառավարությունից:
Ընդհանրապես, տարբերակները կարող են լինել ավելի շատ, բայց հարցն այս դեպքում այն է, որ չբարձրաձայնման պարագայում պետք է թերեւս գալ մի պարզ հայտարարի՝ չխաղարկել հարցը ներքին կյանքում:
Ի վերջո, քաղաքական սուբյեկտները այդպիսով հարցեր են լուծում կամ փորձում լուծել միմյանց հետ, միավոր հավաքել միմյանց հաշվին, բայց խորքային առումով վճարում է պետությունը՝ հանրության գիտակցության մեջ պետության ընկալումը: Որովհետեւ հանրային մի որեւէ շերտ մտածում է, թե իրավացի է Վանեցյանը, մեկ այլ շերտ՝ թե իրավացի է Փաշինյանը, բայց ենթագիտակցական մակարդակում բոլոր շերտերում մնում է նստվածքը, որ չկա պետություն, եւ այդ պետության վարչապետն ու ԱԱԾ ղեկավարը կարող են գաղտնալսվել անհետեւանք ու անպատիժ:
Մեկնաբան` ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ