ԼՐԱՀՈՍ
լրահոս
3 զինված անձ նռնակ գործադրելու միջոցով փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք
March 24, 2024, 6:38 pm
Մոսկվան Վաշինգտոնին ծանուցել է միջմայրցամաքային հրթիռի փորձարկման մասին
March 2, 2024, 3:23 pm
Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում
February 29, 2024, 2:58 pm
Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂ ամուր երաշխիքների ներքո
February 29, 2024, 2:34 pm
Գոռ Սահակյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն
February 14, 2024, 11:44 pm
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն
February 14, 2024, 11:36 pm
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք Բասարին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն
February 13, 2024, 9:48 pm
19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն
February 13, 2024, 8:59 pm
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր
February 13, 2024, 12:45 pm
ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա
February 7, 2024, 9:31 pm
Երևանում տրանսպորտի միջին գինը առաջարկվում է սահմանել 180 դրամի սահմանում
February 6, 2024, 9:22 pm
Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի
February 3, 2024, 11:20 pm
Ադրբեջանը դիտարկում է ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը
January 25, 2024, 6:36 pm
Ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից
January 25, 2024, 6:31 pm
Թուրքիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
January 25, 2024, 6:22 pm
Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Բորել
January 23, 2024, 10:55 pm
Պուտինը հանձնարարել է արհեստական բանականության ոլորտի համար լրացուցիչ ֆինանսավորում դիտարկել
January 18, 2024, 11:57 pm
ԵՄ խորհուրդը կընդլայնի քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում
January 17, 2024, 10:58 pm
Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը
January 17, 2024, 10:50 pm
Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը
January 17, 2024, 10:48 pm
Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց
January 16, 2024, 12:10 am
ԼՂ-ից տեղահանվածնին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար
January 12, 2024, 10:49 pm
Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ փաստեր է պահանջում. Զախարովա
January 12, 2024, 10:01 pm
Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով
January 9, 2024, 11:31 pm
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ
December 12, 2023, 12:43 am
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել
December 9, 2023, 11:06 pm
ԵՄ-ն հանձնառու է զարգացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում․ Մարագոս
December 5, 2023, 2:07 pm
Մոսկվան վճարված 400 մլն դոլարի շրջանակում որևէ զենք Երևանին դեռ չի մատակարարել․ փոխնախարար
December 4, 2023, 3:20 pm
Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը
December 4, 2023, 3:12 pm
Մինսկում մեկնարկում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքը․ Փաշինյանը չի մասնակցում
November 23, 2023, 1:12 pm
Ումի՞ց Հայաստանը պատվաստանյութ կգնի՝ Ռուսաստանի՞ց, թե Նուբար Աֆեյանից. Lragir.am
August 12, 2020, 11:01 pm
2140
Ռուսաստանը 20 երկրից կորոնավիրուսի պատվաստանյութի ավելի քան 1 միլիարդ չափաբաժնի պատվեր է ստացել, հայտարարել է Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը։ Չորեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանն աշխարհում առաջինն է կորոնավիրուսի պատվաստանյութ գրանցել։
Դմիտրիեւի խոսքով, պատվաստանյութով հետաքրքրված են Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արեւելքում եւ Ասիայում։ Հայտնի չէ, արդյոք Հայաստանը նրանց թվում է։
Նույն օրը ԱՄՆ Առողջապահության նախարարությունը Պաշտպանության նախարարության հետ համատեղ հայտարարել են Նուբար Աֆեյանի Մոդեռնա ընկերության հետ համաձայնագրի ստորագրման մասին, որը վերաբերում է կորոնավիրուսի դեմ 100 միլիոն չափաբաժին պատվաստանյութ արտադրելուն եւ մատակարարմանը։
1․5 միլիարդ դոլար է հատկացվել պատվաստանյութի արտադրության եւ մատակարարման համար։ ԱՄՆ կառավարությունը կարող է եւս 400 միլիոն լրացուցիչ չափաբաժին գնել։ Հայտարարությունում նշվում է, որ պատվաստումն անվճար է լինելու։
мРНК-1273 պատվաստանյութը մշակել է Մոդեռնա ընկերությունը Ալերգիայի ու վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի հետ համատեղ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ բանակցում է Ռուսաստանի հետ վերջերս հավանության արժանացած պատվաստանյութի շուրջ։
ԱՀԿ ներկայացուցիչ Տարիկ Յազարեւիչը Ժնեւում ճեպազրույցի ժամանակ նշել է, որ իրեն ոգեշնչում է տարբեր երկրներում պատվաստանյութի մշակման տեմպերը։ Նրա խոսքով, ԱՀԿ գլխավոր խնդիրն ամբողջ աշխարհում կենսունակ պատվաստանյութի արդար բաշխումն է։
Ումի՞ց Հայաստանը պատվաստանյութ կգնի՝ Ռուսաստանի՞ց, թե Նուբար Աֆեյանից:
Մեկնաբան` ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Նյութի աղբյուր. Lragir.am
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ