ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՑ ՆՅԱՐԴԸ ԲԹԱՑԱԾ ՉԷ՛. Միքայել Հայրապետյան
July 25, 2020, 8:08 pm
2892
Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը «ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.
«ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՑ ՆՅԱՐԴԸ ԲԹԱՑԱԾ ՉԷ՛. ՀՈՒՅՍ ՉՈՒՆԵՆԱՆ Ո՛Չ ՕՏԱՐՆԵՐԸ, Ո՛Չ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ, ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ, ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԸ
Տավուշի ռազմական ընդհարումը վեր հանեց ազգային առնվազն երեք կարևոր հատկանիշ, որոնք ցանկալի կլիներ ներառել մեր ազգային պրոյեկտները կառուցելիս: Նախ՝ մեր բանակի ներկա ղեկավարությունը պարզապես հրաշալի է: Երկրորդ՝ եթե անգամ 10 ժամկետային զինվոր դիմում գրած լինեին զորացրումից ԿԱՄԱՎՈՐ հրաժարվելու և ծառայությունը մինչև կրակի դադարեցումը երկարացնելու մասին, ապա սա այն է, ինչի դեմ անզոր են լինելու ադրբեջանական ռազմական մեքենան ու աշխարհաքաղաքական ցանկացած դասավորություն: Երրորդ՝ սփյուռքյան ցույցերն, իհարկե, կարևոր են ու շոյիչ, սակայն անսպասելին ու հաղթականը մոսկովյան հայ համայնքի օպերատիվ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ էր, երբ հայության կողմից գնվեց հայկական ծիրանը. սա, թերևս, ավելի էական է, քանի որ, հոգևոր ոլորտից լինելով, որևէ օտար կենտրոն չի կարող հաշվարկել և իր գործողությունները կառուցել միայն նյութական բաղադրիչների հաշվառմամբ: Սակայն, պետք էր այս առաջին քայլից հետո մենակ չթողնել ինքնաբուխ այս ԳԻՏԱԿՑԱԿԱՆ ՀՈՍՔԸ: Այլապես այն կարող էր ուղղորդվել և մասամբ ուղղորդվեց այլոց կողմից, երբ դրույք կատարեցին մեր ազգային իմպուլսիվության՝ միայնակ մնալիս «պերեբարշիտ» անելու հատկության վրա, երբ դա վերածվեց ծիրան բաժանելու, ադրբեջանցիների հետ կենցաղային ընդհարումների և այլն: Այստեղ հստակ զգացվեց պետության այս կողմի տկարությունը, որը ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ հիմնային ոլորտից է, իսկ այդ ոլորտի կաղալը հենց պատերազմական օրերին ցավալիորեն զգացվեց «Հայ գրականություն» առարկայի հանդեպ ՀՀ կրթության ոլորտի կառավարիչների տկարամիտ ու ցածրակարգ մոտեցմամբ. այդ նախարարությունը միանգամայն անպատրաստ է և անարժան թե՛ բանակի հրամանատարությանը, թե՛ զորացրվելուց հրաժարվող պատանիներին, թե՛ մոսկովահայության ու Հայաստանի հասարակության ինքնակազմակերպման արդի կարողություններին»:
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ