ԼՐԱՀՈՍ

լրահոս

ԵԽ-ն ընդունել է ԵՄ արտաքին, պաշտպանության և անվտանգության քաղաքականության վերաբերյալ զեկույցները, որոնցում անդրադարձ կա նաև Հայաստանին

April 2, 2025, 6:24 pm

Շնորհակալ ենք մեր հանդեպ Հայաստանի վստահության համար. ԵՄ առաքելություն

April 2, 2025, 5:22 pm

Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը միջուկային համաձայնագիր չկնքելու դեպքում

April 2, 2025, 5:00 pm

Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

April 1, 2025, 10:35 pm

3 զինված անձ նռնակ գործադրելու միջոցով փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք

March 24, 2024, 9:38 pm

Մոսկվան Վաշինգտոնին ծանուցել է միջմայրցամաքային հրթիռի փորձարկման մասին

March 2, 2024, 6:23 pm

Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում

February 29, 2024, 5:58 pm

Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂ ամուր երաշխիքների ներքո

February 29, 2024, 5:34 pm

Գոռ Սահակյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

February 15, 2024, 2:44 am

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն

February 15, 2024, 2:36 am

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք Բասարին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

February 14, 2024, 12:48 am

19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն

February 13, 2024, 11:59 pm

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր

February 13, 2024, 3:45 pm

ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա

February 8, 2024, 12:31 am

Երևանում տրանսպորտի միջին գինը առաջարկվում է սահմանել 180 դրամի սահմանում

February 7, 2024, 12:22 am

Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի

February 4, 2024, 2:20 am

Ադրբեջանը դիտարկում է ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը

January 25, 2024, 9:36 pm

Ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից

January 25, 2024, 9:31 pm

Թուրքիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

January 25, 2024, 9:22 pm

Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Բորել

January 24, 2024, 1:55 am

Պուտինը հանձնարարել է արհեստական ​բանականության ոլորտի համար լրացուցիչ ֆինանսավորում դիտարկել

January 19, 2024, 2:57 am

ԵՄ խորհուրդը կընդլայնի քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում

January 18, 2024, 1:58 am

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը

January 18, 2024, 1:50 am

Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը

January 18, 2024, 1:48 am

Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց

January 16, 2024, 3:10 am

ԼՂ-ից տեղահանվածնին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար

January 13, 2024, 1:49 am

Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ փաստեր է պահանջում. Զախարովա

January 13, 2024, 1:01 am

Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով

January 10, 2024, 2:31 am

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ

December 12, 2023, 3:43 am

Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել

December 10, 2023, 2:06 am

Փաշինյանը փչացնում է հայ-ամերիկյան փոխհարաբերությունները

April 26, 2019, 1:42 am

4451

1991-ից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գրեթե անփոփոխ դրսևորումներով տիրապետող է եղել հետևյալ սկզբունքը. «Հայաստանը մի կողմից Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ մյուս կողմից՝ բարեկամը նրա հակառակորդների»: Սա չափազանց բարդ ու բազմավեկտոր փոխհարաբերությունների համակարգ է, որի ներգործության հաշվին Հայաստանը մանևրելու և հավասարակշռված քաղաքականության հնարավորություն է ստացել: Բոլոր այն իրավիճակներում, երբ հավասարակշռությունը խաթարվել է, Երևանի համար լուրջ խնդիրներ են ստեղծվել: Խոսքը պարզ առօրեական ու հեշտ լուծելի խնդիրների մասին չէ: Խաղասեղանին դրված է պետության անվտանգության ու ինքնիշխանության հարցը, և այս իմաստով, տարածաշրջանային նույնիսկ ամենափոքրիկ տատանումը լուրջ վտանգ է Հայաստանի Հանրապետության համար: 
     Իհարկե, վտանգավորության տեսանկյունից Հարավային Կովկասն ու Մերձավոր Արևելքը անհամեմատելի են: Երկրորդն ամենօրյա հրդեհի մեջ է, որի մարման և մեկուսացման հեռանկարները անորոշ են ու մշուշոտ: Իսկ մեր տարածաշրջանը հայտնվել է հարաբերական խաղաղության տիրույթում, որն անընդհատ ծխում է, և ընդամենը մեկ կայծ է պակասում մեծ հրդեհի բռնկման համար: Տարածարջանային փոխհարաբերությունների բարդությունը նկարագրելու համար փորձենք աստիճանակարգել դրանք: Պայմանականորեն ասած՝ Հարավային Կովկասը եռաստիճան փոխհարաբերությունների կծիկ է. առաջին աստիճանում են Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, երկրորդում՝ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը և ամենամեծ երրորդ աստիճանում են՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, ԵՄ-ն, Չինաստանն ու Իսրայելը: Ահա այսպիսի չափազանց մեծ ու բազմավեկտոր աշխարհաքաղաքական ներկայացվածության պայմաններում է սաղմնավորվում ու ձևավորվում տարածաշրջանային պայթունավտանգ ու չափազանց փխրուն հավասարակշռությունը: 
     Հայաստանն այս մեծ համակարգի անբաժանելի մասնիկն է կամ էլ տարածաշրջանային անվտանգության համակարգի ամենակարևոր բաղադրիչներից մեկը: Որքան էլ աբսուրդային հնչի, բայց նույնիսկ, եթե Հայաստանը կամովին ինքնաոչնչացման փորձ անի, ապա մեծ տերությունները անմիջապես կկանխեն այդ փորձը և ոչ հայասիրության պատճառով, այլ պարզապես Հայաստանի փլուզումը կարող է հանգեցնել ողջ տարածաշրջանի անվտանգության համակարգի փլուզմանը։ Իհարկե, այս զավեշտալի օրինակով փորձում ենք շեշտադրել Հայաստանի չափազանց կարևոր դերակատարությունը: Ճշմարտություն, որը դեռևս ըստ պատշաճի չի ընկալվել մեր երկրում, հայաստանցիները չեն էլ պատկերացնում իրենց պետության կարևորության աստիճանը: 

     Վերադառնալով բուն խնդրին՝ նշենք, որ Հայաստանի վերևում մատնանշված տարածաշրջանային դերակատարությունը կարող է կենսունակ լինել միայն այն դեպքում, երբ Երևանը շարունակի իր հավասարակշռված ու փոխլրացնող արտաքին քաղաքականությունը, որը բնորոշվում է հետևյալ ձևակերպմամբ. «Հայաստանը մի կողմից Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ մյուս կողմից՝ բարեկամը նրա հակառակորդների»: 
     Բայց արդյոք Երևանը շարունակո՞ւմ է հավասարակշռված ու փոխլրացնող արտաքին քաղաքականություն իրականացնել: Այս իմաստով, կարծես թե, իրավիճակ է փոխվել, և Հայաստանը հետևողականորեն շարունակում է փչացնել փոխհարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Պնդումն այս հիմնավորվում է վարչապետ Փաշինյանի անհասկանալի վարքագծով: Վերջինս  Независимая газета»-ին տված հարցազրույցում այսպիսի մի միտք է արտահայտել. «Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես: Մեզ համար կարևորը մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելն է…»: 
     Ի դեպ սա առաջին դեպքը չէ: Կարծես թե, վարչապետն արդեն սովորություն է դարձրել և պարբերաբար այս կամ այն ամբիոնից հարձակումներ է գործում ԱՄՆ-ի և ԵՄ-ի վրա: Իհարկե դժվար է հասկանալ, թե ո՞րն է ի վերջո Փաշինյանի համանման դիրքավորման տրամաբանությունը, ինչո՞ւ է նա փչացնում Վաշինգտոնի հետ փոխհարաբերությունները: Ի դեպ, ԱՄՆ-ին ուղղված քննադատությունները գրեթե միշտ  զուգորդվում են Ռուսաստանի նկատմամբ սիրո անզուսպ խոստովանություններով: Հենց վերջին հարցազրույցի մեջ Փաշինյանը առնվազն հինգ անգամ շեշտադրել է Հայաստան-Ռուսաստան դաշնակցային փոխհարաբերությունների բացառիկությունը: 
     Կարելի է ենթադրել, որ Հայաստանի վարչապետը դեռևս վտանգ է զգում Կրեմլից ու ամեն ինչ անում է իր հավատարմությունն ու կանխատեսելիությունը ապացուցելու համար: Ինչպես երևում է՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինի համակրանքին արժանանալու համար նա նույնիսկ պատրաստ է վտանգել  հայ-ամերիկյան փոխհարաբերությունները: 
     Իհարկե, Ռուսաստանի հետ կայուն փոխհարաբերությունները չափազանց կարևոր են Հայաստանի համար: Բայց մի՞թե արդարացված է հանուն մեկ օրակարգի զոհաբերել մյուսը, որը ոչ պակաս կարևոր է: Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը դեռևս չի կանխատեսել, որ վաղ թե ուշ ստիպված է լինելու սիրաշահել Վաշինգտոնին, և սիրաշահումն այդ սվիններով է ընդունվելու Մոսկվայում: Բայց ինչո՞ւ պետությանը ներքաշել համանման խառնաշփոթի մեջ, եթե հնարավոր է հայ-ռուսական փոխհարաբերությունները չհակադրել հայ-ամերիկյան փոխհարաբերություններին: Չէ՞ որ Հայաստանը գոնե այս ուղղությամբ ունի ամենալավ ավանդույթները, որոնք ձևավորվել են դեռևս հեռավոր 90-ականներին: 
     Արժե շեշտադրել նաև այն հանգամանքը, որը ԱՄՆ-ի հետ նմանատիպ խաղերը անթույլատրելի են: Մենք պետք է հասկանանք, որ Բ. Օբամայի վարչակազմը արդեն վաղուց դուրս է եկել Սպիտակ տնից, և այնտեղ է հայտնվել չափազանց պրագմատիկ ու երբեմն էլ անկանխատեսելի Դ. Թրամփը: 45-րդ նախագահի վարչակազմում Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն առանց այն էլ միանշանակ չէ: Նրանց համար Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, Իրանի բարեկամը, որը խնդիրներ ունի տարածաշրջանում ԱՄՆ-ի գրեթե բոլոր դաշնակիցների հետ: Իհարկե, սա կոմպլեքսավորված մոտեցում է, բայց խնդիրն այն է, որ Հայաստանն էլ իր հերթին ոչինչ չի անում մոտեցումն այդ մեղմելու և երկխոսության կամուրջներ հաստատելու համար: Ընդհակառակը՝ վարչապետի մակարդակով Երևանը շարունակում է հարձակումներ գործել՝ վտանգելով հենց ինքն իր անվտանգությունն ու ինքնիշխանությունը: 
     Ինչպես վերևում նշեցինք, Հայաստանի ինքնիշխանությունը ինչ-որ իմաստով նաև տարածաշրջանային հավասարակշռության հետևանքն է, բայց ներկայումս ի՞նչ հավասարակշռության մասին կարելի է խոսել, եթե Երևանը հավասարակշռության երաշխավորներից մեկին թիրախավորել է, մյուսին էլ՝ «զգայական սիրերգեր» ձոնում: 
     Փաստորեն Փաշինյանի վարչակազմը վերանայել է. «Հայաստանը մի կողմից Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ մյուս կողմից՝ բարեկամը նրա հակառակորդների» կոնցեպտը՝ փոխարինելով այն հետևյալ սկզբունքով. «Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է…»: Չակերտներից այն կողմ բազմակետերը ոչ թե վկայությունն են անավարտ մտքի, այլ անորոշության և մշուշոտ ապագայի:

Նյութի աղբյուր. Առաջին լրատվական

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ