ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Պատվաստանյութ լինելու է, դա միակն բանն է, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին. Թորոսյան

July 7, 2020, 3:47 pm

2923

Հանրային առողջապահության մասնագետները եկել են այն համոզման, որ պատվաստանյութ լինելու է: Դա միակն բանն է լինելու, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների, առանց սոցիալական հեռավորության կյանքին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը նախ նշեց, որ պատվաստանյութերի մշակումը և դեղորայքի մշակումը երկու տարբեր պրոցեսներ են: «Բայց դրանք երկուսն էլ զուագեռ ընթանում են աշխարհում, և մենք երկուսով էլ գործողություններ ենք իրականացնում: Որպես օրինակ՝ Ռեմդեսիվիրի խմբաքանակ ենք գնել, որը մոտավորապես 1 շաբաթ, 10 օրից Հայաստանում կլինի, բանակցություններ ենք վարում ռուսական Աֆիվավիրի, ինչպես նաև ճապոնական և ռուսական Ֆավիպիվավիրի համար: Ճապոնիայից արդեն ստացել ենք: Դա հիմա մեզ մոտ է և շուտով կսկսի օգտագործվել»,-ասաց Թորոսյանը:

Այլ է իրավիճակը պատվաստանյութերի մասով: Աշխարհում այս պահին մշակվում է մոտ 200 պատվաստանյութ, որոնցից մոտ 20-ը մեծ շանս ունեն դառնալու վերջնական պրոդուկտ: «Եվ կոնսենսուային մի իրավիճակ կա, որ արդեն հանրային առողջապահության մասնագետները համարում են, որ ամեն դեպքում պատվաստանյութ լինելու է, այսինքն՝ այդ համոզվածությունը շատ կարևոր է: Այդ համոզումը եկել է ժամանակի ընթացում, սկզբում այդ համոզումը չկար, և մենք բոլորս ավելի մեծ անորոշության մեջ էինք ապրում»,-ասաց Թորոսյանը:

Նախարարը նկատեց, որ այդ համոզման զարգացմանը զուգընթաց՝ երկրները քննարկում են ապագա վերջնական հաստատված պատվաստանյութերի գնման հարցերը: Եվ «Մոդեռնա» ընկերության պատվաստնյութը դրանցից մեկն է, ամենահավանական վերջնական պրոդուկտներից մեկը: Բայց դա միակը չէ, կան ավելի խոշոր արտադրողների ապագա պատվաստանյութեր: Այդ արտադրողների՝ այլ հիվանդությունների՝ գրիպի, կարմրուկի, դեմ պատվաստանյութերը Հաայստանը միշտ գնել է: «Մենք միշտ օգտագործել ենք աշխահի լավագույն պատավաստանյութերը, ինչը և շարունակում ենք անել այլ հիվանդությունների համար: Այս հիվանդության մասով բանակցություններ, իհարկե, ընթանում են, բայց դրանք շատ նախնական են, և այստեղ նույնպես արդեն նույնիսկ ապագա պրոդուկտների վաճառքի հարցում անորոշությունները շատ մեծ են: Անորոշություններից մեկն այն է, որ տարբեր երկրներ ի սկզբանե գնում են դեռ չարտադրված կամ արտադրված, բայց չհաստատված մեծ խմբաքանակներ: Օրինակ՝ մի անգլիական պարբերական գրել էր, որ Մեծ Բրիտանիան գնել է մոտ 60 մլն դոզա ապագա պատավաստանյութ՝ մոտ 500 մլն ֆունտով: Դա նշանակում է, որ այլ պետությունների դա չի հասնի, քանի որ, ենթադրաբար, նրանք ուշացել են»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը համեմատություն արեց սառը պատերազմի ժամանակների հետ, երբ բոլորը փորձում էին նոր զենքեր արտադրել, հիմա էլ բոլորը փորձում են դեռ չարտադրված և դեռ չհաստատված պատվաստնյութերի խմբաքանակներ գնել՝ նույնիսկ տարբեր տեղեկություններով գումարը նախապես վճարելով: Բանակցությունների մեծ մասը գաղտնի է: «Սակայն մենք որոշել ենք առնվազն սկսել այդպիսի խոսակցություններ թե ուղիղ արտադրողների հետ և թե հավաքական գնորդների հետ, ինչպիսիք են ԱՀԿ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԳԱՎԻ-ն, որոնք կարող են միանգամից 100 երկրի համար գնել մեկ մեծ խմբաքանակ և հավասարաչափ բաշխել: Դա թույլ կտա ապահովել հավասարության, արդարության զգացումը. այնպես չստացվի, որ երկիրը, որն ի սկզբանե չի ունեցել 500 մլն ֆունտ՝ այդքան մեծ խմքաբանակ գնելու համար, զրկվի կյանք փրկող պրոդուկտից, որը փաստացի միակ բանն է լինելու, որ մեզ թույլ է տալու վերադառնալ առանց դիմակների, առանց սոցիալական հեռավորության կյանքին»,-ասաց Թորոսյանն ու նկատեց, որ այլ պարագայում դժվար է լինելու վերադառնալ սովորական կյանքին:

Նյութի աղբյուր. armenpress.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա