ԼՐԱՀՈՍ

լրահոս

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Կառավարությունը որոշեց 133 հազար դոլար հատկացնել Լևոն Արոնյանին

April 25, 2019, 4:47 pm

3957

Այսօր կայացած ՀՀ կառավարության նիստում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը ներկայացրեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը գումար հատկացնելու, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին որոշման նախագիծ։ Խոսքը գնում էր Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանին ֆինանսավորելու համար Հայաստանի շախմատային ֆեդերացիային, որի նախագահը Սերժ Սարգսյանն է, գումար տրամադրելու մասին։ 
Ներկայացնելով նախագիծը՝ Գաբրիել Ղազարյանը նշեց․ «Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շախմատի Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնության հաղթող, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող, բոլոր ժամանակների աշխարհի 4-րդ վարկանիշ ունեցող շախմատիստ Լևոն Արոնյանը 2019 թվականին պատրաստվում է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարին։ Պատշաճ նախապատրաստության համար անհրաժեշտ է «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» ՀԿ-ին հատկացնել 133200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որպեսզի նա նախապատրաստվի, մասնակցի վարկանշային մրցաշարերին և հավակնորդների մրցաշարին»։ 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Նախ կցանկանայի հասկանալ նմանօրինակ հարցերը պետական բյուջեից ֆինանսավորվելու նախադեպ ունեն թե ոչ, նաև ցանկանում եմ անդրադառնալ Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի վերանորոգման խնդրին և ընդհանրապես քննարկում ունենանք, թե նմանօրինակ հարցերում ինչպիսի քաղաքականություն պետք է վարենք»։ 
Ղազարյանը պատասխանեց․ «Սա աննախադեպ դեպք է, որ մեկ մարզիկի համար է նման մեծ գումար հատկացվում։ Առհասարակ, պետական աջակցություն է տրամադրվում ազգային ֆեդերացիաներին, այդ թվում նաև Հայաստանի շախմատային ֆեդերացիային։ Այդ ֆեդերացիաներն ունեն տարբեր տարիքային խմբերի ուսումնամարզական գործունեություն։ Նույնը և Հայաստանի շախմատային ֆեդերացիան, որն ստանում է գումարը և բաշխում տարբեր տարիքային խմբերում մրցաշարարեր անցկացնելու համար»։ 
Փաշինյանը փաստեց, «Այս ինֆորմացիան կարևոր է։ Առաջ այս կարգի հարցերը լուծվել են հետևյալ կերպ՝ ուղղակի որևէ ձևով միջնորդություն է եղել որևէ ունևոր անձնավորության կամ անձանց, որպեսզի ֆինանսավորեն դա։ Եվ դա վատ մեխանիզմ է։ Ինչու է վատ, որովհետև իր հետ բերում է այլ հարաբերություններ, այլ պարտավորություններ, պարտավորություններից ազատումներ և այլն։ Կարծում եմ, որ մեր դիրքորոշումը պետք է լինի հետևյալը՝ այն մարզական առաքելությունները, որոնք մենք կգնահատենք պետական նշանակություն ունեցող, պետությունը պետք է ֆինանսավորի։ Այն մարդիկ, ովքեր մինչ այս ֆինանսավորել են դրանք, թող վճարեն իրենց հարկերը, պետությունն էլ, այդ թվում նաև իրենց անունից, կվճարի այդ առաքելության համար։ Ինչու եմ համարում, որ Լևոն Արոնյանին աջակցելը պետական առաքելություն է, որովհետև նախ նա աննախադեպ վաստակ ունի Հայաստանի Հանրապետության առաջ, երկրորդը մեր հիմնական խնդիրն է, որ ՀՀ քաղաքացիները հավատան իրենց ուժերին և հնարավորություններին։ Լևոն Արոնյանը, Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը և այս կարգի այլ մարզիկներն, անգլերեն ասած «role model» են մեր երիտասարդության համար, նրանք պետք է լինեն այն տիպարները, որոնց օրինակով մեր երիտասարդությունը պետք է դաստիարակվի, և որոնց օրինակով ժողովուրդը պետք է հավատա իր ուժերին։ Լևոն Արոնյանը, Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը հայաստանցի տղաներ են, սովորական տղաներ, ովքեր իրենց աշխատանքի շնորհիվ հասել են համաշխարհային բարձունքների, և ոչ թե ինչ-որ մեկը պետք է լավություն անի Լևոն Արոնյանին ու էստեղ-էնտեղ գլուխ գովի, այլ մենք պետք է մարդկանց վաստակը մեր պետության, մեր դրոշի առաջ ընդունենք, ճանաչենք, և նրանց համար ստեղծենք բոլոր պայմանները՝ արձանագրելով, որ դա անում ենք ոչ միայն նրանց համար, այլև բոլոր երիտասարդների, ովքեր նրանց օրինակով պետք է ոգեշնչվեն, հավատան իրենց ուժերին և իրենց մոտ առաջանա եռանդ՝ ոչ միայն կրկնելու, այլև գերազանցելու այդ նվաճումները»։ 
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն հակադարձեց․ «Մենք կոմիտեում այս հարցը քննարկելուց մի պայմանավորվածություն ունեցանք, որ ողջ գումարը չենք հատկացնելու, այլ մի մասը վերաբաշխում կարվի՝ այլ ֆեդերացիաներին հատկացվող գումարի հաշվին։ Ինչ-որ բա՞ն է փոխվել»։ 
Գաբրիել Ղազարյանը պատասխանեց․ «Այս պահին մենք ունենք համապատասխան ծրագրեր, որոնք իրականացվում են։ Պետք է փաստել, որ մինչև տարեվերջ ունենալու ենք տնտեսումներ, և բոլոր տնտեսումներն ուղղվելու են այդ խնդրի լուծմանը։ Այս պահին ես չեմ կարող ասել՝ ինչքան է լինելու տնտեսումը։ Բացի այդ մեկ ֆեդերացիայից վերցնել տալ մյուսին, ինչքանո՞վ է ճիշտ։ Գուցե դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց դա ճիշտ չէ»։ 
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց․ «Կոմիտեի նստին այդ առաջարկն ընդունվել է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վերաբաշխումները մաս-մաս կգնան պահուստային ֆոնդ։ Պարոն Ղազարյանն ընդունել է առաջարկը և այդպես էլ շարժվում ենք»։ 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելացրեց․ «Եվ մի տեխնիկական հարց՝ մենք երաշխիքներ ստեղծե՞լ ենք, որ այս գումարը նպատակային հատկացված է, և այլ բանի վրա չի կարող ծախսվել։ Այսինքն այս գումարը հատկացված է Լևոն Արոնյանի նախապատրաստության համար և այլ նպատակով չի կարող ծախսվել։ Այդ երաշխիքները մենք դրե՞լ ենք»։ 
Գաբրիել Ղազարյանը փաստեց․ «Միանշանակ, սա այն գումարն է, որն ուղղված է այդ խնդրին։ Կա հաշվարկ, որով այդ գումարին վերահսկողություն է իրականացվելու և այն ոչ մի այլ նպատակով չի կարող ծախսվել»։ 
Հարցը դրվեց քվեարկության և, բոլոր կողմ ձայներով, որոշումն ընդունվեց։

Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա