ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Տարօրինակ վիճակ Ռոբերտ Քոչարյանի գործի շուրջ. Lragir.am
June 25, 2020, 1:35 am
2715
Սահմանադրական դատարանը չի փոխել Ռոբերտ Քոչարյանի գործի քննության օրը: Այդ տեղեկությունը հաջորդեց մամուլում տարածված տեղեկությանը, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը 6 դատավորի մասնակցությամբ քննարկում է անում եւ ըստ տեղեկության այն վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործի օրը փոխելուն եւ վաղը նշանակելուն:
Պարզվեց, որ տեղեկությունը չէր համապատասխանում իրականությանը: Թեեւ, իհարկե հնարավոր է նաեւ հարցադրում՝ իսկ արդյոք այդ կերպ արտահոսքի միջոցով չի կանխարգելվել որեւէ մտադրություն, որով կարող էր հավաքված լինել ՍԴ-ն, կամ կարող էին հավաքած լինել ՍԴ-ն:
Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը նշանակված է հուլիսի 7-ին, սակայն մեծ հավանականությամբ ՍԴ-ն չի հասցնի քննել գործը, քանի որ ուժի մեջ կմտնի սահմանադրական այն փոփոխությունը, որով խորհրդարանի մեծամասնությունը փոխում է ՍԴ կազմը:
Խնդրի բուն պատճառ դիտարկվում է Ռոբերտ Քոչարյանի գործի հանգամանքը, որ ՍԴ-ն կարող է նրան ազատել քրեական պատասխանատվությունից, ըստ այդմ քաղաքական մեծամասնությունը դրա համար էլ փոխում է կազմը: Մեծ հաշվով դա կարող է լինել ծանրակշիռ քաղաքական պատճառ, սակայն միեւնույն ժամանակ նկատելի է մի բան՝ գործը քննելու ՍԴ որոշակի դժկամություն:
Համենայն դեպս տպավորություն է, որ Հրայր Թովմասյանը մոտ մեկ տարի առաջ ստանալով գործը, արեց հնարավորը դրա քննությունից խուսանավելու համար: Եթե այդպես է, ուրեմն չկա՞ր նրա վրա Ռոբերտ Քոչարյանի ճնշումը: Եթե կար, ապա ինչու՞ ՍԴ-ն հապաղեց այնքան, մինչեւ իշխանությունը լուծի հարցը: Եթե ճնշումը չկար, ապա իշխանության մտավախությունն իզու՞ր էր:
Թե՞ այդուհանդերձ Սահմանադրական դատարանի առումով շարժառիթները բոլորովին այլ են, եւ առանցքում երկրորդ նախագահի գործը չէ: Իսկ հնարավո՞ր է այդուհանդերձ մեկ այլ վարկած, որը կարող է թվալ բավականին խորհրդապահական: Հնարավո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանն ինքն էլ շահագրգռված չէ իր գործի այսպես ասած չեղարկումով, առավել եւս, եթե լուծվում է նրա խափանման միջոցի հարցը: Եթե երկրորդ նախագահը ազատության մեջ է, ապա թերեւս դուրս է գալիս նրա համար գլխավոր հարցը՝ ինչու՞ են բոլորը ազատ, իսկ ես՝ բանտում, այդ ի՞նչ դավադրություն է:
Եթե այդ հարցը դուրս է գալիս, ապա առաջին պլանում է հարցը՝ ով է սպանել կամ ինչպես է բանը հանգել զոհերի 2008 թվականի մարտի 1-ին: Եթե չկա այդ հարցի հստակ, սպառիչ, համոզիչ պատասխան եւ այն Քոչարյանի հասցեին ընդհանրական մեղադրանքի մակարդակում է, ապա գործընթացը կվերածվի ընդամենը համաժողովրդական ինքնախաբեության:
Մարտի 1-ի առանցքային հանգամանքը զոհերի հարցն է: Չլինեին զոհեր, այն կլիներ ընդամենը 1995-ից ի վեր հերթական ընտրակեղծարարության պատմություն:
Ռոբերտ Քոչարյանը մի շարք անգամներ ակնարկել է, որ մարտիմեկյան իրադարձություններին կարող էր գործել «երրորդ ձեռք»: Այդ մասին տեղեկություն ամիսներ առաջ հրապարակել էր նաեւ Հայկական Ժամանակ օրաթերթը, որ կա օտարալեզու հանձնարարականի թուղթ, թե ինչպես պետք է վարվել ցուցարարների հետ, եւ եղել են օտար երկրի ներկայացուցիչներ:
Ռոբերտ Քոչարյանը վերջին ամիսներին մի քանի անգամ ակնարկել է, թե ուր են, ինչու գործում չկան ԱԱԾ այն բազմաթիվ թղթերը, որոնք մարտիմեկյան իրադարձություններին ընդառաջ դրվել են իր սեղանին օրական զեկույցների տեսքով:
Արդյո՞ք մարտիմեկյան գործի կամ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի առկայությունը այդպիսով կարող է վերածվել որեւէ օտար ուղղության դեմ Հայաստանի պաշտպանական «գծի»: Եվ արդյո՞ք օտար չէ շահագրգռությունը, որ հանվի մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանի վրայից ընդհանրապես, ինչն ուղղակի նշանակելու է փակել գործը: Ինչի՞ համար էր 2019 թվականի հունիսին Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից մեկ շաբաթ անց Հրայր Թովմասյանի հետ հանդիպման գնացել ՌԴ դեսպանը:
Հարց է առաջանում իհարկե, թե ինչու՞ Ռոբերտ Քոչարյանը կարող է չցանկանալ գործընթացի ընդհանրապես չեղարկում, եթե լուծվի խափանման միջոց կալանքից խուսափելու հարցը: Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը թերեւս ամենից լավ գիտե ռուսական քաղաքական իրականությունն ու դրանում «դաշնակիցների» հանդեպ վերաբերմունքը: Դատական գործընթացը այդ իմաստով կարող է լինել նաեւ նրա պաշտպանությունը այդ վերաբերմունքից:
Մեկնաբան՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ