ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Զինված խումբ Թուրքիայից. Վրաստանը վերցնում են աքցանի մեջ. Lragir.am
June 3, 2020, 2:59 pm
5068
Վրաստանի անվտանգության ծառայությունը հայտնել է Բաթումիում Թուրքիայի 9 քաղաքացիների ձերբակալման մասին: Նրանք Վրաստան են մուտք գործել անօրինական ճանապարհով: Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է 4 միավոր անօրինական հրազեն: Գործը քննում է Վրաստանի անվտանգության ծառայության հակահետախուզության բաժինը:
Տեղեկատվության տարածումից ժամեր առաջ Լրագիրն անդրադարձել էր Վրաստանի անվտանգության ծառայության զեկույցին, որ հրապարակվել էր օրերս՝ Բաքվի զորքը Վրաստանի սահմանին. ով է հրահրում բախումը:
Դրանում կար արձանագրում, որ տարբեր խմբեր Կախեթիում հրահրում են վրաց-ադրբեջանական բախումներ: Թեեւ զեկույցի առնվազն հրապարակային մասում չէր նշվում, թե ինչ խմբեր են դրանք, այդուհանդերձ ինքզինքը միանգամից մատնեց Ադրբեջանը, պաշտոնական պրոպագանդայի էջերում անմիջապես արձանագրելով, թե խոսքը հայկական խմբերի մասին է:
Բաքուն արդեն մոտ երկու տարի ուժգնացնում է իր ռազմական ներկայությունը Վրաստանի հետ սահմանին, եւ անգամ տեղակայում դիրքեր Վրաստանի վարչական տարածք համարվող բարձունքներում: Վրաց-ադրբեջանական բախումը Ադրբեջանի համար լինելու է արդեն Վրաստանի տարածք մտնելու հիմնավոր պատճառ: Ավելին, չի բացառվում, որ ըստ սցենարի՝ իրավիճակը հասցվի այնպիսի անկառավարելիության, որ Վրաստանն ինքը օգնություն խնդրի Ադրբեջանից:
Հայերը այդտեղ կարող են լինել Ադրբեջանի հիանալի «ալիբի», ինչն էլ անմիջապես փորձում է շրջանառության մեջ դնել Բաքուն: Իսկ անկառավարելիության հարցում էական դեր կարող է ունենալ Բաթումին, որը հանգամանքների բերումով բավականին մեծ թուրք-ադրբեջանական ներկայությամբ քաղաք է, Թուրքիային սահմանակից Աջարիայում: Բավական է բացել անկայունության եւ բախումների երկրորդ ճակատը այնտեղ, եւ Վրաստանն անկասկած հայտնվելու է աքցանի մեջ:
Այդ առումով, Բաթումիում Վրաստանի հատուկ ծառայության բացահայտումը եւ այն էլ կարանտինի պայմաններում Թուրքիայի զինված քաղաքացիների Վրաստանի տարածք ապօրինի մուտք գործելու հանգամանքը խոսուն է:
Ի դեպ, այդ հանգամանքը առավել հատկանշական է տարիներ առաջ Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած առեւանգման ֆոնին, երբ պարզվեց, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունը Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնից առեւանգում եւ Բաքու է տեղափոխում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին:
Վրաստանի հատուկ ծառայությունն անշուշտ ունի կենսական խնդիր՝ ապացուցել, որ ինքն է ինքնիշխան Վրաստանի տարածքում դրության տերը: Խնդիրը սակայն առավել քան լայն է եւ առնչվում է թե Վրաստանի, թե ռեգիոնալ անվտանգության համակարգին: Որքան էլ պաշտոնական Թբիլիսին հասկանալիորեն խուսափում է Բաքվի կամ Անկարայի հետ սուր անկյուններից, դրանք այդուհանդերձ կան եւ ծակելու են պարբերաբար: Ընդ որում, ժամանակի ընթացքում այդ ծակոցները կարող են ուժգնանալ:
Եթե Վրաստանում որեւէ մեկը կարծում է, թե Թուրքիայի եւ Ադրբեջանի ռեգիոնալ թիրախը միայն Հայաստանն է, ապա այդ կարծիքը ուղիղ սպառնալիք է նաեւ Վրաստանի ազգային անվտանգությանը: Վրաստանի, Հայաստանի եւ ռեգիոնալ անվտանգությունից է բխում լոկ կարծիքը, որ Վրաստանի ռեգիոնալ դաշնակիցը միայն Հայաստանն է:
Մեկնաբան` ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ