ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Նախիջևանը բացվեց. Հայաստանը պետք է պատրաստ լինի. Lragir.am

May 28, 2020, 12:54 am

4608

Հենց մեկնարկից Նախիջևանի մարտահրավերը ուղեկցում է թավշյա հեղափոխությունը: Հերթական առիթը կրակահերթն էր, որից վնասվել էր հայկական զինուժի տրանսպորտային միջոցներից մեկը, հայկական մամուլում նկարագրված մանրամասնություններով, որոնք պատերազմի պայմաններում կարող են ընդհուպ առնչվել հակառակորդին մատուցված «հուշարարության»:

Հարցը սակայն թերևս առավել ընդգրկուն ու խորքային է, քան լոկ հրադադարի խախտման միջադեպերը կամ հնարավոր դիրքային փոփոխությունները, որ Նախիջևանի ուղղությամբ տեղի են ունենում արդեն մի քանի տարի, բայց նաև դարձել են հեղափոխությանը հասցվող քարոզչական գլխավոր հարվածներից մեկը:

Բանն այն է, որ Նախիջևանի թեման բացվել է համաշխարհային վերափոխումների համատեքստում և զուտ Հայաստան-Ադրբեջան տիրույթում թերևս զգացվելու են այդ լայն գործընթացի «մետաստազները»: Իսկ գործընթացը առնչվում է նոր աշխարհակարգի կազմավորման ծանր ու տևական հանգամանքին: Աշխարհակարգի կազմավորում, որի հանգամանքը չեն թաքցնում ուժային կենտրոնները:

Կորոնավիրուսն այդ իմաստով բերեց նոր հանգամանքներ, կամ առավել պարզորոշ դարձրեց դրանք: Մասնավորապես այն, որ աշխարհը թերևս կայուն շարժվում է երկբևեռ կարգի ուղղությամբ՝ ԱՄՆ-Չինաստան, և մնացյալ «կլաստերները» տեղավորվելու են այդ տիրույթում: Եվ այդ թվում լինելու է նաև Կովկասը, իր ռազմա-քաղաքական ստատուս-քվոյով և անվտանգային համակարգով:

Այդ իմաստով Կովկասն առանձնահատուկ անցումային փուլում է արցախյան առաջին պատերազմից հետո, երբ խախտվել է ռեգիոնալ ռուս-թուրքական ստատուս-քվոն՝ ամրագրված ռուս-թուրքական պայմանագրերով, սակայն դրանից հետո ստեղծված իրավիճակը իր հերթին չունի իրավական որևէ ամրագրում, այլ կնքված է իբրև կոնֆլիկտ, իր կարգավորման գործընթացով և դրա միջնորդական բացառիկ ձևաչափով՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի երեք մշտական անդամներ Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ:

Այդպիսով, առաջանում են որոշակի վեկտորային հակադրություններ: Եթե աշխարհը հաստատուն շարժվում է ամերիկա-չինական երկբևեռ գերակայության, ապա փաստացի առաջանում է Մինսկի խմբի առանձնահատուկ ձևաչափի հանդեպ Պեկինի մոտեցման խնդիրը: Պեկինն ընդունելու՞ է, որ Կովկասի ռազմա-քաղաքական ստատուս-քվոն և հեռանկարային ամրագրումները, անվտանգային համակարգը մնալու են այդ տիրույթում, թե՞ դնելու է ներգրավվելու հարց: Մեծ հավանականությամբ այդ հարցը դրվելու է, այլապես ինչի՞ համար է Երևանում կառուցվում հսկայական ֆունկցիոնալությամբ դեսպանատունը՝ երկրորդը եվրասիական տարածքում Ռուսաստանում դեսպանատնից հետո:

Մյուս հակասությունն այն է, որ կա արդեն առնվազն քառորդ դար՝ Թուրքիայի և Մինսկի խմբի համանախագահության միջև:

Նախիջևանը Թուրքիայի առանցքային խաղաքարտերից մեկն է նոր աշխարհակարգի կովկասյան «կլաստերում» էական դերակատարի կամ խաղացողի կարգավիճակը պահելու համար, ինչը նշանակում է, որ Անկարան կարող է ավելի ու ավելի աշխուժացնել այդ խաղաքարտի օգտագործումը:

Դա էլ իր հերթին առաջացնում է խնդիր ռուս-թուրքական պայմանագրերի առնչությամբ, որովհետև դրանցով Նախիջևանը հանձնվելով Ադրբեջանին, փաստացի հանձնվել է Ռուսաստան-ԽՍՀՄ-ին՝ Թուրքիային տրված Արարատի և այլ տարածքների դիմաց: Այժմ ստացվում է, որ Թուրքիան վերցնում է Նախիջևանը, դե ֆակտո, և անգամ պետք չէ բացառել դե յուրե հնարավորությունը, առավել ևս, որ կա բանակային համազորային դե յուրե ներկայությունը:

Ռուսաստանի մոտ վաղ թե ուշ առաջանալու է հարցը, թե ինչ է ստանալու դրա դիմաց, եթե արդեն չի առաջացել: Անկարան գուցե համարում է, որ Ռուսաստանը «ստացել» է Արցախը, թեկուզ հայկական վերահսկողությամբ: Բայց համարու՞մ է այդպես Մոսկվան: Հազիվ թե, այլապես հազիվ թե ունենար արցախյան գոտում ռազմական ներկայություն հաստատելու պլաններ ու ձգտումներ:

Արդյոք Ռուսաստանը Նախիջևանի հարցում որևէ գործարք կառաջարկի ԱՄՆ-ին ու Չինաստանին: Հայաստանին անհրաժեշտ կլինի սցենարային բազմազանություն, ռիսկերը հնարավորություններից առավելագույն զատելու և սեփական իրավունքներն՝ առնվազն որպես հայկական անվտանգային համակարգի հաստատուն գործոն, մեծ խաղի օրակարգ արդյունավետ ներգրավվելու համար:

Մեկնաբան` ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա